Կարլ Ֆլեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Ֆլեշ
Կարլ Ֆլեշի դիմապատկերը
(հեղինակ Էմիլ Օրլիկ)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհունգ.՝ Flesch Károly
Ծնվել է1873 նոյեմբերի 9 Վիզելբուրգ Ավստրո-Հունգարիա
Մոսոն, Magyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա կամ Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1]
Երկիր Հունգարիա
Մահացել է14 նոյեմբերի 1944(1944-11-14) (տարիքը 71) Լյուցեռն Շվեյցարիա
Լյուցերն, Շվեյցարիա[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար,
Գործիքներջութակ
Գործունեություն1895 - 1944
ԱշխատավայրԱմստերդամի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (1894)
 Carl Flesch Վիքիպահեստում

Կարլ Ֆլեշ (գերմ.՝ Carl Flesch; հոկտեմբերի 9, 1873, Վիզելբուրգ, Ավստրո-Հունգարիա[2] - նոյեմբերի 14, 1944, Լյուցեռն), ավստրո-գերմանացի ջութակահար և երաժշտական մանկավարժ։

Կարլ Ֆլեշը ծնվել է հրեա բժշկի ընտանիքում։ Չորսից վեց տարեկանում սովորել է հրեական ազգային դպրոցում (գերմ.՝ Volksschule), որտեղ սովորել է գերմաներեն և եբրայերեն, իսկ տնային դաստիարակչուհուց սովորել է ֆրանսերեն։ Վեց տարեկանում սկսել է ջութակ նվագել սովորել։ Տասը տարեկանում մեկնել է Վիեննա, որտեղ սովորել է գիմնազիայում և երաժշտության բարեկամների ընկերության կոնսերվատորիայում։ Հետո՝ 1886-1889 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում Յակոբ Գրյունի մոտ։ 1890-1894 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում Էժեն Սոզեի և Մարտեն Մարսիկի մոտ։

1895 թվականին առաջին ելույթն է ունեցել Վիեննայում, որից հետո համերգային շրջագայություն է ունեցել Գերմանիայում։ 1897 թվականին ընդունել է Բուխարեստի կոնսերվատորիայում ջութակի պրոֆեսորի պաշտոնտ, իսկ 1903 թվականին զբաղեցրել է Ամստերդամի կոնսերվատորիայի նույն պաշտոնը։ 1908 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ հիմնականում տվել է մասնավոր դասեր, և շատ համերգներ է տվել դաշնակահար Արթուր Շնաբելի հետ մեկտեղ դուետով, և տրիոյով վիոլոնչելիստի հետ՝ սկզբում Ժան Ժերարդիի, հետո Հուգո Բեքերի հետ։ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո պահել է հունգարական քաղաքացիությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]