Ֆրանսուա Կլյուզե
![]() ֆր.՝ François Cluzet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1955[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Կրթություն | Փարիզի Ստանիսլասի քոլեջ, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Q106922354? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Համատեղ ապրող(ներ) | Մարի Տրենտինյան և Վալերի Բոննետոն |
Ֆրանսուա Կլյուզե (ֆր.՝ François Cluzet, սեպտեմբերի 21, 1955[1][2][3][…], Փարիզ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության ֆրանսիացի դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր (2007)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսուա Կլյուզեն ծնվել է կոմերսանտների ընտանիքում, 1955 թվականի սեպտեմբերի 21֊ին, Փարիզում։ 17 տարեկանում սովորել է Ստանիսլաս լիցեյի առաջին կուրսում։ Նա որոշում է դառնալ դերասան և թողնում է լիցեյը։ Ընդունվում է Սիմոնայի, Ժանա Պերիմոնի, այնուհետև Ժանա֊Լորենա Կոշեյի կուրսերում և սկսում է աշխատել թատրոնում, հեռուստատեսությունում, որտեղ նրան նկատում է ռեժիսոր Դիանա Կյուրին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
25 տարեկանում խաղում է իր առաջին կերպարը «Մոլոտովի կոկտեյլը» ֆիլմում, նվիրված 1980֊ական թվականների բուռն իրադարձություններին։ 1982 թվականին Ֆրանսուան խաղում է «Գլխարկավորի ուրվականը» ֆիլմում, որի ռեժիսորն է հանդիսանում Շաբրոլը։ 1984 թվականը բերում է նրան Սեզարում 2 նոմիանացիաներ՝ «Մահաբեր ամառ» ֆիլմի երկրորդ պլանում լավագույն տղամարդու կերպարի և «Ողջույն սոցիալական օգնություն!» ֆիլմում կերպարի համար՝ “ամենախոստումնալից դերասան“, որտեղ նա խաղում էր արկածներ փնտրողի կերպարը Փարիզի քսաներորդ շրջանում։ 1989 թվականին նա խաղացել է Ժերար Դեպարդիեի հետ Բերտրանա Բլիեի «Շատ գեղեցիկ է քեզ համար» ֆիլմում։
Մի քանի տարի անց ունենում է կապեր ֆրանսիացի դերասանուհի Մարի Տրենտինյանի հետ և դառնում փոքրիկ Պոլայի հայրը։
Երկու տարի անց նա անցնում է Ատլանտիկան և սկսում է խաղալ ամերիկյան երկու հսկաների ղեկավարությամբ․ Ռոբերտ Ֆրանսուան «Բարձրակարգ նորաձևություն»֊ում և Լոուրենսա Կէսդէնան՝ «Ֆրանսիական համբույր»֊ում։
2000֊ական թվականների սկզբում Ֆրանսուան նկարահանվում է կոմեդիաներում․ «Բուտիկ», «Ո՞վ է հրել Պամելային», ավելի ուշ՝ «Ջենիս և Ջոն»։
2008 թվականին նկարահանվել է «Փարիզ» ֆիլմում և Գիյոմա Կանեի հետ «Արյունակցական կապեր» կինոնկարում։ Իսկ 2011 թվականին նկարահանվել է "1+1" կինոնկարում։
Ֆրանսուան չորս երեխաների հայր է․
- Բլանշ (ֆր.՝ Blanche), ծնվել է 1984 թվականին։
- Պաուլ (ֆր.՝ Paul), ծնվել է 1993 թվականին, մայրը՝ Մարի Տենտինյան
- Ժոզեֆ և Մարգարիտ (ֆր.՝ Joseph et Marguerite)
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 թվական — Մոլոտովայի կոկտեյլը / Cocktail Molotov
- 1980 թվական — Հպարտության ձին / Le Cheval d’orgueil
- 1982 թվական — Գլխարկավորի ուրվականը / Les Fantômes du chapelier
- 1983 թվական — Մեզ հետ / Coup de foudre
- 1983 թվական — Մահաբեր ամառ / L'été meurtrier
- 1983 թվական — Ողջույն սոցիալական օգնություն! / Vive la sociale !
- 1986 թվական — Կեսգիշերին մոտ) / Autour de minuit
- 1986 թվական — Ուղարկելու փողոցը / Rue du départ
- 1988 թվական — Շոկոլադ / Chocolat
- 1989 թվական — Ֆորս Մաժոր / Force majeure
- 1988 թվական — Կանացի գործը / Une affaire de femmes
- 1989 թվական — Երկու / Deux
- 1989 թվական — Չափազանց գեղեցիկ է քեզ համար / Trop Belle Pour Toi
- 1989 թվական — Ֆրանսիական ռեվոլյուցիա / La Révolution française — Камиль Демулен
- 1993 թվական — Հրեշտակի բնազդը / L’Instinct de l’ange
- 1994 թվական — Ադ / L’Enfer
- 1994 թվական — Բարձրակարգ նորաձևություն / Prêt-à-Porter
- 1995 թվական — Ֆրանսիական համբույր / French Kiss
- 1995 թվական — Գուսարը տանիքի վրա / Le Hussard sur le toit
- 1995 թվական — Աշակերտները / Les apprentis
- 1996 թվական — Սրիկա երեխաները / Enfants de salaud
- 1997 թվական — Անցում / Le Déménagement
- 1997 թվական — Խաղադրույքները կատարված են / Rien ne va plus
- 1998 թվական — Ճանապարհը ազատ է / La voie est libre
- 1998 թվական — Օգոստոսը վերջացավ, եկավ սեպտեմբերը / Fin août, début septembre
- 2002 թվական — Մրցակիցը / L’Adversaire
- 2002 թվական — Բուտիկ / France boutique
- 2003 թվական — Ո՞վ է հրել Պամելային / Mais qui a tué Pamela Rose?
- 2003 թվական — Ջենիս և Ջոն / Janis et John
- 2005 թվական — Չորս աստղերը / Quatre étoiles
- 2006 թվական — Ոչ մեկին մի ասա / Ne le dis à personne
- 2007 թվական — Իմ տեղը արևի մոտ / Ma place au soleil
- 2007 թվական — Համարյա ճիշտ է / La vérité ou presque
- 2008 թվական — Արյունակցական կապեր / Les Liens du sang
- 2008 թվական — Փարիզ / Paris
- 2009 թվական — Սկզբում / À l’origine
- 2009 թվական — Սպիտակ ինչպես ձյունը / Blanc comme neige
- 2010 թվական — Փոքրիկ գաղտնքիներ) / Les petits mouchoirs
- 2011 թվական — Հրեշը Փարիզում / Un monstre à Paris — комиссар полиции Мэйнот (озвучивание)
- 2011 թվական — 1+1 / Intouchables֊Ֆիլիպպ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանսուա Կլյուզե կատեգորիայում։ |