1+1
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1+1 (այլ կիրառումներ)
Երկիր | Ուկրաինա Կիև |
---|---|
Հեռարձակման գոտի | Ուկրաինա |
Հեռարձակման լեզու | ռուսերեն, ուկրաիներեն |
Հեռարձակման սկսման թվական | 1995 սեպտեմբերի 3 |
Փոխարինվել է | ՈՒՏ-2 |
Սեփականատեր | «1+1 Մեդիա» Central European Media Enterprrises Ltd. |
🌐 | 1plus1.ua |
1+1, Ուկրաինայի համազգային հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը հիմնվել է 1995 թվականի սեպտեմբերի 3-ին։ Սկզբից իր հաղորդումները ներկայացնում էր Առաջին ազգային հեռուստաալիքի եթերում, իսկ 1996 թվականից սկսել է հեռարձակվել Ուկրաինայի հեռուստատեսության երկրորդ համազգային ալիքով, ստանալով պետական ՈՒՏ-2 հեռուստաալիքի հաճախականությունները[1]։ 2004 թ. հուլիսի 30-ին ստացել է շուրջօրյա հեռարձակման իրավունք, և սույն թվականի օգոստոսի 16-ից սկսել է աշխատել 24-ժամյա գրաֆիկով։
Ըստ GFK Ukraine-ի կողմից անցկացված հետազոտությունների, «1+1» ուկրաինական հեռուստաեթերում հեռուստաալիքի բաժինը 2007 թվականին կազմել է 15,19, և այդ ցուցանիշներով զբաղեցրել երկրորդ տեղը[2], իսկ 2008 թվականին՝ նույնպես երկրորդ տեղը 15,05%--ով[3]։ 2011 թ. արդյունքները ցույց են տվել, որ հեռուստաալիքի դիտման բաժինը կազմել է օրական 13,5% և 15,99% երեկոյան ժամերին[4]։ Ուկրաինայի տարածքի 95%-ը գտնվում է «1+1» - ի տեխնիկական ծածկույթում։
2006 թ. մարտից ԱՄՆ և Կանադայի կաբելային ցանցերում սկսեց հեռարձակվել հեռուստաալիքի միջազգային տարբերակը՝ «1+1 International», որն ուղղված է Հյուսիսային Ամերիկայում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Развитие телевидения на Украине(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ «Інтер» і «плюси» продовжують тримати темп, а «5 канал» упав нижче УТ-1 Արխիվացված 2009-02-16 Wayback Machine(ուկր.)
- ↑ Чаленко А. Телевойны Украины(ռուս.)
- ↑ Телеканал 1+1 – лидер телесмотрения в 2011 году(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (ուկր.)