Հրեշը Փարիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրեշը Փարիզում
անգլ.՝ A Monster in Paris
Հրեշը Փարիզում.jpg
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[2] և ֆիլմ հրեշների մասին
Գործողության վայրՓարիզ
Դարաշրջան1910
ՌեժիսորԲիբո Բերժերոն[3][4][5][6][2]
ՍցենարիստԲիբո Բերժերոն
ՀնչյունավորումJulie Ferrier[7], Ֆրանսուա Կլյուզե[7], Վանեսա Պարադի[3][7], Բիբո Բերժերոն, Sébastien Desjours[7], Sophie Arthuys, Philippe Peythieu[8][7][9], Patrick Delage, Գադ Էլմալեհ[3][7], Bernard Métraux, Մատյե Շեդիդ[7], Լյուդիվին Սանե[7] և Բրունո Սալոմոն[7]
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
ԵրաժշտությունՄատյե Շեդիդ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա և Flag of Belgium (civil).svg Բելգիա
Լեզուֆրանսերեն և անգլերեն
ԸնկերությունQ2901576?
ԴիստրիբյուտորEuropaCorp
Տևողություն90 րոպե
Թվական2011
unmonstreaparis.com

«Հրեշը Փարիզում» (ֆր.՝ Un monstre à Paris), 2011 թվականի ֆրանսիական համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ: Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում, 2011 թվականի օգոստոսի 28-ի Festival du film francophone d'Angoulême կինոփառատոնում, 3D և դասական երկչափ ֆորմատներով լայն էկրանում ցուցադրումը՝ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվական, Փարիզ, Սենը դուրս է գալիս ափերից: Էմիլը կինոթատրոնում աշխատում է որպես կինոմեխնիկ և սիրահարված է իր աշխատակցուհի Մոդին, ում նա չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքների մասին: Ռաուլ՝ Էմիլյայի ընկեր, հետաքրքրասեր ինքնուս գյուտարար և առաքիչ, երթևեկում էր իր սիրելի կատարելագործած մեքենայով:

Մի անգամ երեկոյան Ռաուլը Էմիլիայի ուղեկցությամբ առաքում է իրականացնում մի հանճարեղ գյուտարարի, ում փոխարեն ծանրոցը ստանում է խելացի կապիկ Չառլին: Օգտվելով առիթից, Ռաուլը սղոսկում է լաբորատորիա և ջերմոց՝ գիտնականի մոտ: Ռաուլը ուսումնասիրում է լաբորատորյաում գտնվող առարկաները և գտնում է գյուտարարի մի քանի հայտնագործություններ: Դրանցից մեկը մի խարնուրդ էր, որի շնորհիվ Չառլին օպերային երգչուհու ձայն է ստացել, երկրորդը՝ ոչ ստանդարտ պարարտանյութ, որի շնորհիվ արևածաղիկը մի ակնթարթում աճում է մինչև հսկայական չափերի: Հետո լաբորատորիայում պայթյուն է տեղի ունենում: Տուժածներ չկան, բայց Էմիլը համոզված էր, որ հրեշ է տեսել: Մի քանի օր անց, թերթեր կարդալուց հետո, ընկերները սարսափով հասկանում են, որ հրեշը գոյություն ունի և նրանք պատասխանատվություն են կրում հրեշի հայտնվելու պատճառով:

Այս եղելությունը անհապաղ իր շահի համար օգտագործում է կոմիսար Մեյնոտը, որը խոստանում է քաղաքը փրկել հրեշից, քանի նա չկրարողացավ փրկել իր ժողովրդին հեղեղից: Կոմիսարը նաև հույս էր դնում կաբարե երգչուհի Լյուսիլի բարյացակամության վրա, ում նա սիրահարված էր, և նա շուտով հանդիպում է հրեշին: Բայց նա միայն սկզբում է վախենում հրեշիցից և միանգամից հասկանում է, որ հրեշը վտանգավոր չէ և, բացի այդ, նրան հոյակապ ձայնային տվյալներ ունի: Լյուսիլը նրան անվանում է Ֆռանկուր, ի պատիվ այն փողոցի, որի վրա տեղի էր ունեցել նրանց առաջին հանդիպումը: Ֆռանկուրը հեշտությաբ է սովորում կիթառ նվագել, և նրանք սկսում են միասին ելույթ ունենալ, բայց շուտով բացահայտվում է և՛ հրեշի ծագումը, և՛ նրա լույս աշխարհ գալու պատճառը:

Ռաուլը և Էմիլյան որոշում են մասնակցել մեծ, բայց անվնաս հրեշի պաշտպանությանը: Մեյնոտը Փարիզով մեկ խենթ մրցաշար է կազմակերպում: Դրանից հետո Ֆռանկուրը կերպարանափոխվում և կրկին դառնում է լու: Լյուսիլը անմխիթար է, բայց շուտով նա բացահայտում է, որ առաջվա պես լսում է նախկին հրեշի ձայնը. Ֆռանկուր–լուն այժմ ապրում է նրա մազերի մեջ՝ ուղիղ ականջի մոտ: Լյուսիլը այդ մասին տեղեկացնււմ է Ռաուլին, ինչից հետո նրանք միասին Չառլի կապիկի հետ ուղևորվում պրոֆեսորի մոտ նոր ֆորմուլայի հետևից, որի շնորհիվ Ֆռանկուրը նորից մեծ է դառնում: Հնչում է եզրափակիչ երգը, իրենց զգացմուքների մասին միմյանց խոստովանում են Ռաուլը և Լյուսիլը:

Դերերը հնչունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների նկարագրություններն ու բնութագրերը տրված են մուլտֆիլմի պաշտոնական կայքի համապատասխան տեղեկատվության հետ
  • Մատյե Շեդիդ ՝ Ֆռանկուր: Լու, այսուհետ վերածված երկու մետրանոց կարմիր աչքերով հրեշի: Չնայած ահավոր արտաքինին, օժտված է փափուկ բնավորությամբ, հրաշալի ձայնային տվյալներով և երաժիշտ-կիթառիստի տաղանդով:
  • Վանեսա Պարադի՝ Լյուսիլ: Կաբարեի երգչուհի, եռանդուն գեղեցկուհի, ում մորաքույրը ցանկանում է ամուսնացնել ոչ թե սիրո, այլ հաշվարկի համար, բայց Լյուսիլը շատ է գնահատում ազատությունը և անկեղծ զգացմունքը:
  • Գադ էլմալեհ ՝ Ռաուլ: Գեղեցիկ, պարծենկոտ, գյուտարար: Մանկուց ծանոթ է Լյուսիլի հետ, ցուցաբերում է խոր զգացմունք նրա հանդեպ, բայց նրանց շփումը սահմանափակվում էր կատակներով: Օպերայի տեսիլք վեպի կերպարի անունն ունի:
  • Ֆրանսուա Կլյուզե՝ Մեյնոթ: Մուլտֆիլմի գլխավոր անհաշտելի ախոյանն է: Ոստիկանության կոմիսար, պատվասեր կարիերիստ, ծրագրում է դառնալ Փարիզի քաղաքապետ, դրա համար Լյուսիլի մորաքույր Կարլոտան ուզում է նրա հետ ամուսնացնել իր զարմուհուն:
  • Սեբաստյան Դեժու՝ Էմիլ: Փոքրիկ կինոթատրոնի ղեկավար է, հենց այնտեղ էլ աշխատում է կինոմեխանիկ: Ամաչկոտ է, երազկոտ, բայց միշտ պատրաստ է հասնել օգնության:
  • Լյուդիվին Սանիե՝ Մոդ: Էմիլի կինոթատրոնում տոմսավաճառ և նրա սիրուհին:
  • Մատյե Հեցի՝ Ալբերտ: Կաբարեյի մռայլ և անհամբույր մատուցող: Լյուսիլի դիմահարդարման սենայակում ականջ դնելով գլխավոր հերոսներին, իմացավ, որ նրանք հրեշին թաքցնում են այնտեղ: Փորձում էր մատնել Ֆրանկուր Մեյնոթին: Բայց, ոստիկանությունը չհայտնաբերելով հրեշին, ձերբակալում է մատուցողին՝ իբր կեղծ ցուցմունքի համար:
  • Բոբ Բալաբան՝ Պատյե: Ոստիկանության քչախոս և հանգիստ տեսուչ: Մեյնոթի աջ ձեռքը: Ի սկզբանե նվիրված էր իր տիրոջը և նրա հետ հետապնդում էր Ֆրանկուրին, որը խանգարում էր Մոյնոթին զբաղեցնել Փարիզի քաղաքապետի պաշտոնը: Բայց մուլտֆիլմի ավարտին մոտ տեսուչը բռնում է հրեշի կողմն ու ձերբակալում է Մեյնոթին, ասելով, որ Ֆրանկուր հրեշի մեջ ավելի շատ մարդկայնություն կար, քան՝ Մեյնոթի: Հավանաբար դրանից հետո՝ Պատեյն ինքը դարձավ տեսուչ:

Անգլերեն տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն դուբլյաժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]