Jump to content

Ժերար Դեպարդիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժերար Դեպարդեից)
Ժերար Դեպարդիե
ֆր.՝ Gérard Depardieu[1]
Ծնվել էդեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…] (75 տարեկան)
ԾննդավայրՇատորու, Էնդր, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ռուսաստան,  Ֆրանսիա և  ԱՄԷ
Կրոնուղղափառություն[6]
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործարար, դերասան, հնչյունավորող և երգիչ
Ծնողներհայր՝ Ռենե Դեպարդիե, մայր՝ Ան Դեպարդիե
Ամուսին(ներ)Élisabeth Depardieu?
Համատեղ ապրող(ներ)Կարոլ Բուկե, Կարին Սիլլա և Magda Vavrusova?
Երեխա(ներ)Ժուլի Դենարդիե, Գիյոմ Դեպարդյո, Roxane Depardieu? և Jean Depardieu?[7]
Պարգևներ և մրցանակներ
«Վաստակի համար» շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[8]

Վոլպի գավաթ լավագույն դերասանին

7 դ'Օր

Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ

«Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

«Սեզար» մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար

Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար

Stanislavsky Award?

Lumières Award for Best Actor?

և

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

[9]

Ժերար Դեպարդիե, (ֆր.՝ Gérard Depardieu) (ֆր․ Gérard Xavier Marcel Depardieu, դեկտեմբերի 27, 1948(1948-12-27)[2][3][4][…], Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գինեգործ։ Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական)։ Դեպարդիեն Պատվո լեգիոնի շքանշանի և Ազգային ավանդի շքանշանի ասպետ է։ Համարվում է ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժերարի հայրը՝ Ռենե Դեպարդիեն, ուներ Դեդե մականունը (ֆր.՝ Dédé Depardieu) և ծագում է գյուղական ընտանիքից, որը խոր արմատներ ուներ Էնդր դեպարտամենտում, Շատոր (ֆր.՝ Châteauroux) քաղաքի մերձակայքում։ Նա ծնվել էր 1923 թվականին, չուներ ոչ մի կրթություն և անգրագետ էր, վաղ հասակում լքում է ընտանեկան ագարակը և ուղևորվում է քաղաք, որտեղ սկսում է աշխատել թիթեղագործ։

Այստեղ նա հանդիպում է Ժերարի ապագա մորը՝ Ալիս Մարիյեին, որին բոլորն անվանում էին Լիլետա (անգլ.՝ Lilette Mariller)։ Նա ծնվել էր նույն թվականին, ինչ Դեդեն, Յուրա դեպարտամենտում, շվեյցարական սահմանին մոտ, ռազմական օդաչուի ընտանիքում, որին ծառայության բերումով տեղափոխում են Շատորու։ Երկրորդ համաշխարտային պատերազմի ժամանակ Շատորուն գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ։ Դեդեն և Լիլետտան հանդիպում են և սիրահարվում և 1944 թվականի փետրվարի 19-ին պաշտոնապես ամուսնանում են քաղաքապետարանում։

Մինչև պատերազմի վերջը ընտանիքը ապրում է աղքատության մեջ։ Դեդեն լավ թիթեղագործ էր, սակայն երկրի տնտեսությունը անկման մեջ էր, մշտական եկամուտ չկար։ 1945 թվականի գարնանը նրանք ունենում են առաջին երեխան, Ժերարի ավագ եղբայրը՝ Ալենը, իսկ երկու տարի անց, 1947 թվականին, ծնվում է դուստր Ելենան։ Ֆինանսական վիճակն այնքան ծանր էր, որ ընտանիքը գոյատևում էր հիմնականում պետական սոցիալական նպաստի հաշվին։ Երբ 1948 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվում է Ժերարը, բացի ֆինանսական դժվարություններից ավելանում են նաև ընտանեկան խնդիրները։ Դեդեն սկսում է խմել և տանից անհետանալ, Լիլետին երեք երեխեների հետ թողնելով մենակ։ Հետագայում, յոթ տարի անց, ընտանիքում ծնվում են ևս երեք երեխաներ՝ Կատրինը, Ֆրանկը և Էրիկը։ Ժերարը ցանկալի երեխա չէր, նրա մայրը մի քանի անգամ փորձել է աբորտ անել՝ իրեն ծակելով ասեղներով։ Ամենից բացի Ժերարը յոթ տարեկանից մորից ընդունել է իր եղբայրների և քույրերի ծնունդները։

Ծնողները շատ հաճախ երեխաների հանդեպ լինում էին անբարյացակամ և սառը և սովորաբար նրանց մենակ էին թողնում։ Դեդեն այն պատճառով, որ չէր կարողանում աշխատանք գտնել և ամբողջ ժամանակը անց էր կացնում բարերում և խմում էր, իսկ մայրը հուսահատությունից ամեն ինչ սովորել էր պահել իր մեջ։ Ծնողական ջերմության և շփումի պակասության պատճառով փոքրիկ Ժերարի մոտ զարգանում են խոսակցական խնդիրներ, նա սկսում է կակազել և համարյա ամբողջ մանկության ընթացքում շփվում է շարժումներով և կարճ արտահայտություններով։ Տարրական դպրոցում Ժերարը սկզբում լավ էր սովորում, չնայած խոսակցական խնդիրները նրան հաճախ դարձնում էին իր նկատմամբ անվստահ և լռակյաց։

1951 թվականին, ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի զարգացման շրջանակներում, քաղաք է ժամանում ամերիկյան Châteauroux-Déols Air Base օդային բազան և ամերիկյան օդաչուների և ծառայողների զգալի քանակ։ Դեպարդիեն և քաղաքի երեխաների մեծամասնությունը ազատ ժամանակի մեծ մասը անց էին կացնում բազայի տարածքում, խոսելով ամերիկացի զինվորների և քաղաքացիական ծառայողների հետ, որոնք տեղափոխվել էին Շատորու։ Ժերարի և նրա եղբայր Ալենի, ինչպես նաև Շատորուի բազմաթիվ երեխաների համար, ռազմական բազան դառնում է ուրիշ տուն, վայր, որտեղ նրանք ճանաչում էին ամերիկյան մշակույթը, ամերիկյան ֆիլմերը և երաժշտությունը։ Արդեն դեռահաս տարիքում Ժերարը ավելի շատ ժամանակ է անցկացնում ամերիկյան բազայի զինվորների հետ, քան տանը կամ ուսումում։ Ժեպարդիեի խասքերով, տասը տարեկան հասակում նա դիտվում էր որպես տասնհինգ տարեկան։ Պատանեկությունից նա գիտակցում է, որ գրավում է համասեռամոլներին[11]։ Երբ տղամարդիկ նրանից սեռական ծառայություն էին խնդրում, նա փոխարենը գումար էր պահանջում։ Նրա հաճախորդներն էին հանդիսանում բեռնատարների վարորդները։ Դպրոցական արձակուրդները նա անց էր կացնում Փարիզի արվարձանի Օռլի օդանավակայանի հասարակական զուգարաններում, որտեղ նրա տատիկը հերթապահ էր աշխատում։ Ծնողները Ժերարին խորհուրդ էին տալիս ինչպես կարող էին, սակայն ժամանակի ընթացքում դպրոցում նրա առաջադիմությունը և վարքը սկսում են արագորեն վատանալ և այն աստիճան, որ նրան երկրորդ տարին թողնում են միջնակարգ դպրոցում։ Պատճառ է հանդիսանում ոչ այնքան պատանու մտավոր ունակությունները, որքան ծնողների աջակցության բացակայությունը և ուսուցիչների խրախուսանքները։ Դրանից հետո, հուսահատությունից, Ժերարի վարքագիծը և վերաբերմունքը դպրոցի հանդեպ ավելի է վատանում և նա ընդհանրապես կորցնում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը։ 1962 թվականի գարնանը Ժերարը վերջապես ստանում է թերի միջնակարգ կրթության վկայական և հաստատակամորեն որոշում է թողնել դպրոցը ընդմիշտ։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի աշնանը Ժերար Դեպարդիեն սկսում է Շատորու քաղաքի տպագրատանը գրաշար աշխատել։ Նույն ժամանակ նա շարունակում էր շատ ժամանակ անցկացնել ամերիկյան ռազմական բազայում և զինվորների հետ։ Երբ քաղաքում բացվում է բռնցքամարտի ստուդիա, նա սկսում է զբաղվել բռնցքամարտով։ Այդ մարզաձևում նա առանձնապես մեծ տաղանդ չի ցուցաբերում, հիմնականում հանդիսանում է որպես մարտիկ, որի վրա պարապում էին ավելի փորձառու մարզիկները։ Մարտերից մեկում վնասում են նրա քիթը և նրա նոր խիստ տեսքը նրան տալիս է զգալի հանրաճանաչություն, և փողոցում ընկերների շրջանում, և քաղաքի բարերում, որոնցում նա սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել։

Միաժամանակ Ժերարը ծանոթանում է տղաների հետ, որոնք զբաղվում էին գողություններով և ամերիկյան բազայից գողացած վառելիքի վերավաճառքով։ Չնայած նրան և նրա խմբի անդամներին ոստիկանությունը բազմակի անդամներ ձերբակալում է, Ժերարի անչափահասության պատճառով նրան պաշտոնական մեղադրանք չի ներկայացվում։ Ժամանակի ընթացքում ոստիկանությունը սկսում է լրջությամբ վերաբերվել քաղաքի երիտասարդության շրջանում հանցագործությանը։ Դեպարդիեի բնակարանում խուզարկություն են անցկացնում։ Ոչինչ չի գտնվում, սակայն ոստիկանությունը ծնողներին խորհուրդ է տալիս Ժերարին ուղարկել անչափահասների գաղութ։ Հայրը կտրականապես հրաժարվում է ստորագրել ոստիկանության նման առաջարկության թույլատվությունը և դրա փոխարեն Ժերարին գրանցում են անչափահասների հարցերով ծառայությունում նախազգուշացնելով, որ ամեն ամիս նա պետք է գրանցվի ոստիկանությունում։ Երբեմն Ժերարը օգնում էր գողերին քանդել թարմ գերեզմանները, որպեսզի հանգուցյալների վրայից հանեն թանկարժեք զարդերը և հագուստը։ 16 տարեկան հասակում նա երեք ամիս ժամկետ է անցկացնում բանտում՝ ավտոմեքենայի կողոպուտի մեղադրանքով։ Երբեմն նա կողոպտում էր իր հաճախորդներին։ 1968 թվականի մայիսին ապագա դերասանը հակակառավարական ցույցերի ժամանակ ուսանողների գրպաններից հանում էր ժամացույցներ և դրամապանակներ։ Գողության և մարմնավաճառության ընդմիջումների ընթացքում դերասանը զբաղվում էր ծխախոտի վաճառքով, այն գնելով ՆԱՏՕ-ի բազայում և վաճառելով այն երկու անգամ թանկ գնով[11]։

Դեռևս դեռահաս տարիքում Ժերարը բավականին ինքնուրույն էր կյանքի ուղղու ընտրման հարցում։ Բազմիցս նա լքել է քաղաքը և ճանապարհորդել սկզբում քաղաքի մերձակայքում և գյուղերում, իսկ հետագայում նույնիսկ Միջերկրական ծովում։ Նա հնարավոր է մնար Շատորում, եթե չլիներ նրա ծանոթը, որը 1965 թվականի աշնանը նրան հրավիրում է իր հետ ճանփորդել դեպի Փարիզ։ Ժերարը սկզբում հրաժարվում է, սակայն երեք օրվա ընթացքում մտափոխվում է և, նույնիսկ, չհայտնելով ծնողներին, ուղղակի մեկնում է մայրաքաղաք և կանգ է առնում ծանոթի բնակարանում, որը սովորում էր դերասանական արվեստի դասընթացներում։ Փարիզում Ժերարը ոչ մի նպատակ չուներ և ձանձրույթից ու լոկ հետաքրքրությունից, մի անգամ ընկերոջ հետ գնում է դիտելու դասընթացները և դպրոցը, որում նա սովորում էր։ Դասարանում բավականին տարօրինակ ուսուցիչը անսպասելիորեն Ժերարին հրավիրում է բեմ՝ կատարելու հանպատրաստից համար մնջախաղով։ Ուսուցչի և ուսանողների հավանական արձագանքը ոգեշնչում են Ժերարին և նա որոշում է լրջորեն զբաղվել դերասանական գործով և ընդունվել Ժան Լորան Կոշեի (Jean-Laurent Cochet) դասընթացները, Ֆրանսիայի թատերական արվեստի ամենահայտնի դասավանդողներից մեկի։

Ժերար Դեպարդիեն և Կարոլ Բուգետը Կաննի կինոփառատոնում, 2001 թվական

Դերասանական դասընթացների հաճախելու որոշումը Ժերարը կայացրեց մեկ տարում։ Թատերական արվեստ սովորելուն նա սկսեց շնորհիվ համասեռամոլ փոքրամասնության ներկայացուցիչների աջակցման, գործակալը, որը տաղանդներ էր փնտրում գեյ-թատրոնի համար, վճարում է նրա ուսումը[11]։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, Ժեպարդիեն ընտրում է ֆրանսիական դասականության դժվարագույն հատվածներից մեկը և այնքան անհեթեթ է այն կատարում, որ լսարանի մյուս ուսանողները սկսում են ծիծաղել։ Սակայն կենսագրության պաշտոնական վարկածը հանդիսանում էր նրանում, որ Կոշեն անմիջապես նկատում է Դեպարդիեի դերասանական տաղանդը և, ուշադրություն չդարձնելով ոչնչի, երիտասարդին խորհուրդ է տալիս ընդունվել դպրոց, նույնիսկ ուսման համար վարձ չպահանջելով։ Բացի այդ, Կոշեն Ժերարին ուղարկում է բժիշկ լոգոպեդի մոտ, որպեսզի վերջինս ուղղի նրա խոսակցական խանգարումները, որը Դեպարդիեի մոտ մանկուց էր։ Կոշեն սեփական գրպանից վճարում է բուժումը, որը Ժերարին օգնում է ազատվել կակազությունից և ամբողջովին կարգավորում է խոսակցական և լսողական համակարգը։

Նույն ժամանակ Դեպարդիեն սկսում է կատարելագործել իրեն որպես դերասան։ Ուղղում էր արտասանությունը, ինտոնացիան, խանդավառությամբ ընթերցում էր ֆրանսիական դասականներին, որոնց հետ մանկությունում երբեք չէր շփվել։ Ժան Լորան Կոշի դասարանում նա լավագույն և ամենատքնաջան ուսանողներից էր։ Համառությունը և աշխատասիրությունը արմատապես փոխեցին նրա կյանքը։ Այդ ժամանակահատվածում նա հասունացավ ոչ միայն հոգեպես, այլ նաև փոխվեց ֆիզիկապես։ Շատորուական ավազակից նա վերափոխվեց խելամիտ և ուշադիր ուսանողի, սկսում է կատարելագործել իրեն, հաճախել գեղարվեստական ցուցահանդեսներ և վայելել ֆրանսիական մայրաքաղաքի մշակութային կյանքով։

Մոտավորապես նույն ժամանակ, 1968 թվականի աշնանը, Ժերարը Փարիզում ծանոթանում է Կոշեի դպրոցի ուսանողուհիներից Էլիզաբեթ Գինյոի (ֆր.՝ Elisabeth Guignot) հետ։ Ի տարբերություն Դեպարդիեի, Էլիզաբեթը սերում էր հնագույն ազնվական տոհմից և պատկանում էր Փարիզի հարուստ ընտանիքներից մեկին։ Չնայած դրան, նա հանդիսանում էր բավականին ինքնուրույն անձնավորություն, ծնողների ցանկություններից և շրջապատի պահանջներից անկախ, որին պատականում էր նա։ Կոշեի առաջատար ուսանողուհիներից մեկի նկատմամբ հասարակ հետաքրքրասիրությունը վերաճեց ընկերության, իսկ ժամանակի ընթացքում՝ սիրո։ Երբ Ժերարը և Էլիզաբեթը որոշեցին ամուսնանալ, դա համարյա ոչ մեկին չզարմացրեց, բացի Ժերարի ծնողներից։ Դեդեն և Լիլետան իրենց անհարմար էին զգում 1970 թվականի ապրիլի 11-ին կայացած նրանց հարսանիքի արարողությանը, սակայն երջանիկ էին, որ իրենց զավակը առաջ է շարժվում Փարիզի սոցիալական սանդուղքի աստիճաններով (ամուսնությունը գոյատևում է 26 տարի, մինչև 1996 թվականի ամուսնալուծությունը, չնայած ամուսինները բաժանվել էին 1992 թվականին՝ Ժերարի կողմից արտամուսնական հայրության ճանաչումից հետո)։

Ժերար Դեպարդիեն պաշտոնապես ունի չորս երեխա, նրանցից երկու ավագը կնոջից՝ Էլիզաբեթ Դեպարդիեից (ամուսնալուծությունից հետո Գինյո, նախկին կինը վերականգնել է օրիրոդական ազգանունը)․

  • որդին՝ Գիյոմ (1971-2008[12] թվականներ) - դերասան,
  • դուստրը՝ Ժյուլի (ծնվել է 1973 թվականին) - դերասանուհի։

Նաև ճշգրիտ հայտնի են և Ժերարի կողմից պաշտոնապես ընդունված ևս երկու արտամուսնական երեխաներ․

դուստր՝ Ռոքսանա (ծնվել է 1992 թվականին) - դերասանուհի, դուստրը սենեգալցի մոդել և դերասանուհի Կարին Սիլլաից (ֆր․ Karine Silla), որդին՝ Ժանը (ծնված 2006 թվականին)[13] - ֆրանսիացի կամբոջուհի Էլեն Բիզոից (ֆր․ Hélène Bizot), դուստրը հանրահայտ քհմերյան բուդդիստի, «Կարմիր քհմերների» կենդանի մնացած դատապարտյալի, իսկ այժմ Հեռավոր Արևելքի ֆրանսիական ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանսուա Բիզոնի (ֆր․ François Bizot) (չշփոթել ֆրանսիացի հայտնի անվանակից-դերասանուհի Hélène Bizot-ի հետ) - անվանվել է Ժան ի պատիվ Դեպարդիեի մահացած ընկերոջ, ֆրանսիացի դերասան Ժան Կարմեի։

Սակայն, ըստ Ժերար Դեպարդիեի հավաստման, ընդհանուր առմամբ նա ունի 20 երեխա 10 տարբեր կանանցից, ուղղակի որոշ կանանցից նա ազատվել է գումարով[14]։

Քաղաքացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժերար Դեպարդիեն և Վլադիմիր Պուտինը, Սոչի, 2013 թվական

2012 թվականի վերջին Դեպարդիեն գնում է հինավուրց մաքսային տուն Բելգիայում, Նեշեն ավանում (Néchin, Էստեմպյուի կոմունա), Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու։ Դա աշխույժ քննարկում է հրահրում մասսայական լրատվամիջոցներում՝ Դեպարդիեի հարկերից խուսափելու հնարավոր փորձի շուրջ[15]։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն, որը պաշտպանում էր կառավարության կոշտ հարկային քաղաքականությունը, դա անվանեց «խղճուկ փորձ»[16][17][18]։ Մի քանի օր անց Դեպարդիեն վարչապետին է ուղարկում բաց նամակ (նրան կցելով անձնագիրը և սոցիալական քարտը), որը հրապարակվում է «Journal du Dimanche» թերթի կիրակնօրյա համարում[19][20]։ Նամակում դերասանը գրում է․ «Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք, ես հարցնում եմ Ձեզ, Էրո, Ֆրանսուա Օլանդի վարչապետ, ես հարցնում եմ Ձեզ․ Ո՞վ եք դուք... Ես ոչ մեկին չեմ սպանել, ինձ թվում է, ես անարժան գործողություններ չեմ իրականացրել, 45 տարվա ընթացքում ես վճարել եմ 145 միլիոն եվրո հարկ, 80 մարդու աշխատատեղ եմ տրամադրում։ Ինձ պետք չէ խղճալ, բայց ես չեմ ընդունում «խղճուկ» բառը»[21]։

2012 թվականի դեկտեմբերին Ժերար Դեպարդիեն վերաբնակվում է Բելգիայում, ի խուսափումն շքեղության հարկի վճարման, իսկ մի քանի օր անց հայտարարում է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին[22]։ Վարչապետին ուղղված նամակում նա բացատրում է, որ ««հայրենասիրություն» հասկացությունը հնացել է և նա իրեն համարում է աշխարհի քաղաքացի, այլ ոչ թե Ֆրանսիայի»[23]։

2013 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրում է № 1 հրամանագիրը՝ Ժերար Դեպարդիեին ռուսական քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ[24][25], իսկ Բելգիայի հպատակագրման կառավարական հանձնաժողովի նախագահ Ժորժ Դալմանը հայտնում է, որ «դեռևս Ժերար Դեպարդիեի կողմից չի ստացել պաշտոնական խնդրանք Բելգիայում հպատակագրման վերաբերյալ»[26]։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին, պրեսս-կոնֆերեցիայի ընթացքում, Ռուսաստանի նախագահը հայտնում է, որ «եթե Ժերարը իրոք ցանկանում է ունենալ կամ Ռուսաստանում կացության իրավունք, կամ ռուսական անձնագիր, ապա կհամարենք, որ այդ հարցը լուծված է և արդեն որոշված դրական»[27]։ «Այդ խոստումը պայմանավորված է Դեպարդիեի ծանրակշիռ ավանդով հայրենական մշակույթում և կինեմատոգրաֆում», հայտարարել է Ռուսաստանի նախագահի լրատվության քարտուղար Դմիտրի Պեսկովը[28]։ Մեկնաբանելով ռուսական քաղաքացիություն ստանալու մասին լուրը, դերասանը ռուսաստանի քաղաքացիներին ուղղված իր դիմումում, կազմված իր կողմից երկու լեզուներով, ասում է հետևյալը․[29]

Ես պաշտում եմ Ձեր երկիրը, Ռուսաստանը, Ձեր մարդկանց, Ձեր պատմությունը, Ձեր գրողներին։ Ինձ դուր է գալիս այստեղ ֆիլմեր նկարել, որոնցում ես աշխատում եմ այնպիսի դերասանների հետ, ինչպիսին են Վլադիմիր Մաշկովը։ Ես պաշտում եմ ձեր մշակույթը, ձեր մտածելու ունակությունը։ Իմ հայրը ժամանակին կոմունիստ էր և լսում էր «Մոսկվայի Ռադիոն»։ Դա նույնպես իմ մշակույթի մի մասն է․․․ Ես շատ եմ սիրում ձեր նախագահ Վլադիմիր Պուտինին և դա փոխադարձ է․․․ Ռուսաստանը հզոր դեմոկրատիայի երկիր է, դա այն երկիրը չէ, որտեղ վարչապետը իր երկրի քաղաքացուն կարող է անվանել խղճուկ մարդ։

2013 թվականի հունվարի 5-ի երեկոյան Ժերար Դեպարդիեն ստանում է ռուսական անձնագիր[30]։ Մի շարք լրատվամիջոցների հայտարարությունների համաձայն, անձնագրի ձևակերպման ժամանակ տեղի են ունեցել ռուսական օրենսդրության խախտումներ[31][32]։ 2013 թվականի հունվարի 6-ին Ժերար Դեպարդիեն ժամանում է Սարանսկ քաղաք, որտեղ Մորդովիայի հանրապետության ղեկավարությունը նրան առաջարկել է բնակարան կամ սեփական առանձնատուն[33]։

Այդ երևույթին անմիջապես արձագանքում են մի քանի հասարակական կազմակերպություններ և, մասնավորապես, մամուլում հայտնվում է գրող Արկադի Բուլավինի «Ժերար Դեպարդիեի ժամանումը» բանաստեղծությունը[34]։

2013 թվականի հունվարի 11-ին Դեպարդիեին շնորհվում է «Պատվավոր ուդմուրտ» կոչումը[35]։

2013 թվականի փետրվարի 21-ին Ժերար Դեպարդիեն պաշտոնապես գրանցում է ստանում իր ընկերոջ մոտ հետևյալ հասցեով․ քաղաք Սարանսկ, փողոց Դեմոկրատական 1։ Նրա Հարկ վճարողի նույնականացման համարն է 132612516100[36],որը ցույց է տալիս, որ հարկային հաշվառման Դեպարդիեն առաջին անգամ կանգնել է Մորդովիայում, Սարանսկ քաղաքի Լենինյան շրջանի հարկային ծառայությունում։

2013 թվականի փետրվարի 25-ին Ժերար Դեպարդիեն Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի ձեռքից արժանանում է Չեչնիայի հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման և Գրոզնիում հինգ սենյականոց բնակարանի բանալիներ[37]։

Notele հեռուստաալիքին տրված հարցազրույցում Դեպարդիեն հայտարարում է, որ սիրում է Ռուսաստանը և Ֆրանսիան, բայց ապրել մտադրված է Բելգիայի հարավում գտնվող փոքրիկ Նեշեն քաղաքում[38]։

2013 թվականի հունիսի 7-ին լրատվամիջոցներում հայտնվում են տվյալներ այն մասին, որ Դեպարդիեն ցանկանում է ունենալ ևս յոթ երկրների քաղաքացիություն, այդ թվում Ալժիրի[39]։

2013 թվականի օգոստոսի 24-ին Ժերար Դեպարդիեն դառնում է բելգիական Էստամպու կոմունայի պատվավոր քաղաքացի[40]։

2015 թվականի ապրիլի 8-ին լրատվություն է հայտնվում այն մասին, որ Դեպարդիեն վաճառել է Ռուսաստանում իր բոլոր բնակարանները, նպաիտակ ունի հրաժարվել ռուսական քաղաքացիությունից և մշտական բնակության է ցանկանում տեղափոխվել Բելգիա[41][42][43][44][45]։ Սակայն Ժերար Դեպարդիեի տնօրեն Առնո Ֆրիլը տաք հետքերով հերքեց այդ լուրերը[46]։

Ժերար Դեպարդիեն Կաննի կինոփառատոնում, 1994 թվական

Դեպարդիեի դերասանական կարիերայի կայացման գործում կարևոր փուլ հանդիսացավ «Վալս պարողները» («Les valseuses») ֆիլմում մասնակցությունը։ Չնայած կինոնկարի սկանդալայնիությանը և անպատվությանը (գլխավոր հերոսների հակասոցիալական և ամոթալի պահվածքը, սաքսի տեսարանների մեծ քանակը՝ բռնությամբ, անչափահասների հետ, խմբակային սեքս, սեքս կերակրող մոր հետ և գլխավոր հերոսների համասեռամոլություն)[47], 1974 թվականին Ֆրանսիայում այն դիտվել է ավելի քան հինգ ու կես միլիոն հանդիսատես, որի շնորհիվ ֆիլմը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում հավաքված գումարով[48]։ Հետագայում այդ կինոնկարը քննադատների կողմից համարվում է 1970-ական թվականների առանցքային ստեղծագործություն[49]։ Ֆիլմից հետո Դեպարդիեն դառնում է պահանջվող դերասան և շարունակում է համագործակցությունը ռեժիսոր Բերտրան Բլիեի հետ (որին նույնպես ֆիլմի ցուցադրման արդյունքում լայն ճանաչում է գալիս)[47], նրանք միասին նկարահանում են նաև «Սառն ակրատ» («Buffet froid», 1979 թվական), «Գիշերային զգեստ» («Tenue de soirée», 1986 թվական), «Քեզ համար նա շատ գեղեցիկ է» («Trop belle pour toi», 1989 թվական), «Շնորհակալություն, կյանք» («Merci la vie», 1991 թվական), «Դերասանները» («Les Acteurs», 2000 թվական) և «Դու որքա՞ն արժես» («Combien tu m'aimes?», 2005 թվական) ֆիլմերը։

Մասնակցել է Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի ձայնագրմանը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ (կատարել է պատմիչի դերը)[50]։

2003 թվականի հոկտեմբերի 3-ին որպես բնորդ է հանդիսացել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[51] համար և մասնակցել է Փարիզում նրա ցուցահանդեսի բացմանը[52]։

Դեպարդիեն, որը հայտնի է գինու նկատմամբ իր հակումով, խոստովանում է, որ օրական օգտագործում է մոտ 14 շիշ ալկոհոլ[53]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ֆիլմի անվանում Բնօրինակի անվանում Դեր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1967 Բիթնիկը և պիժոնը Le beatnik et le minet Բիթնիկ Կարճամետրաժ Ռոժե Լինար
1970 Տանգո Tango Էդեկ Դրամա Ժան Կեշբրոն
1970 Կիբորկը կամ ուղղահայաց ճանապարհորդություն Le cyborg ou Le voyage vertical Գաբրիել Ժակ Պիեռ
1970 Ակնախնձոր La pomme de son oeil Համիդ Ֆրանսուա Վիլերս
1970 Հանդիպում Բադենբադենում Rendez-vous à Badenberg Էդի Բելմոնթ սերիալ,
Դրամա
Ժան Միշել Մյուրիս
1970 Զադիկի արկածները Les aventures de Zadig Զադիկ Կլադ Ժան Բոնարդոթ
1970 Ջրագռավի երեկոյան ճիչը Le cri du cormoran, le soir au-dessus des jonques Հենրի Կատակերգություն Միշել Օդիար
1970 Նավսիկայա Nausicaa տխուրը Անյես Վերդա
1971 Մի քիչ արև սառը ջրում Un peu de soleil dans l'eau froide Պիեռ, Նատալիի եղբայրը Դրամա Ժակ Դերե
1971 Մարդասպանը Le tueur Ֆրեդո Բաբաշ Դրամա,
Քրեական
Դանիել դե Պատալիյեր Ժան Գաբեն
1971 Ժորժ Լե Թյուորի սենտիմենտալ կյանքը La vie sentimentale de Georges Le Tueur Կարճամետրաժ Դենիել Բերգեր
1972 Ցմահ վարձակալություն Le viager Վիկտոր՝ Ջոի սպասավորը Կատակերգություն Պիեռ Չերնիա Միշել Գալաբրյու
1972 Նատալի Գրանժե Nathalie Granger Վաճառողը Դրամա Մարգերիտ Դյուրաս
1972 Սկումոն, որը դժբախտություններ է բերում La scoumoune պահակ Դրամա,
Քրեական
Ժոզե Դյուվանի Ժան Պոլ Բելմոնդո,
Կլաուդիա Կարդինալե
1972 Դոմինիչիի գործը L'affaire Dominici Զեզե Պերին Դրամա,
Քրեական
Կլոդ Բերնար-Օդեր
1973 01 տարին L' An 01 չխոսացող ճանապարհորդը Կատակերգություն Ժակ Դույաոն,
Ալեն Ռենե,
Ժան Ռուշ
1973 Լավ հարմարված պարոնը Un monsieur bien rangé Ժան Ժոզեֆ Ջեք մինի սերիալ Անյե Դելարիվ
1973 Երկուսը քաղաքում Deux hommes dans la ville երիտասարդ խուլիգան Դրամա,
Քրեական
Ժոզե Ջովանի Ալեն Դելոն,
Ժան Գաբեն
1973 Թագուհու դժվար օրը Rude journée pour la reine Ֆաբիան Ռենե Ալիո
1973 Անհայտը L'inconnu Ժերար Յուրիյ
1973 Գասպարները Les gaspards Փոստատար Կատակերգություն Պիեռ Չերնիա Ֆիլիպ Նուարյե,
Միշել Գալաբրյու
1973 Ընդառաջ հաճելի մահվանը Au rendez-vous de la mort joyeuse Բերետի Սարսափ,
Դրամա
Խուան Լյուիս Բունիել
1974 Վալս պարողները Les valseuses Ժան Կլաուդ Դրամա,
Կատակերգություն
Բերտրան Բլիե Ժաննա Մորո
1974 Կինը Գանգեսից La femme du Gange լողափի մարդը Դրամա Մարգերիտ Դյուրաս
1974 Ստավիսկի Stavisky Երիտասարդ գյուտարար Դրամա,
Քրեական
Ալեն Ռենե Ժան Պոլ Բելմոնդո
1974 Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները Vincent, François, Paul Ժան Լավալի Դրամա Կլոդ Սոտե
1975 Տանտիրուհի սիրուհին Maîtresse Օլիվյե Դրամա,
Մելոդրամա
Բարբեթ Շրյոդեր
1975 Այնքան էլ վատ չէ Pas si méchant que ça Պիեռ Դրամա,
Մելոդրամա
Կլոդ Գարետա
1975 Յոթ մահ ըստ դեղատոմսի Sept morts sur ordonnance բժիշկ Ժան-Պիեռ Բերգ Դրամա Ժակ Ռուֆիո
1976 Բերտոլուչի՝ համաձայն ֆիլմի Bertolucci secondo il cinema Փաստագրական Ջանի Ամելիո Ռոբերտ Դե Նիրո
1976 Ես սիրում եմ քեզ, ես նույնպես չեմ սիրում Je t'aime moi non plus ձիով գյուղացին Դրամա Սերժ Գենսբուր
1976 Վերջին կինը La dernière femme Ժերար Դրամա Մարկո Ֆերերի Օռնելա Մուտի
1976 Քսաներորդ դար Novecento Օլմո Դալկո Դրամա,
Պատմական
Բեռնարդո Բերտոլուչի Ռոբերտ Դե Նիրո,
Դոնալդ Սազերլենդ
1976 Բարոկկո Barocco Սամսոն / Սամսոնին սպանողը Թրիլեր,
Դրամա
Անդրե Տեշինե Իզաբել Աջանի
1977 Ռենե-ձեռնափայտ René la canne Ռենե Բորնիեր Դրամա,
Կատակերգություն
Ֆրանսիս Ժիրո
1977 Բեռնատար մեքենան Le camion Լուի Դրամա Մարգերիտ Դյուրաս Մարգերիտ Դյուրաս
1977 Բաքսթեր, Վերա Բաքսթեր Baxter, Vera Baxter Միշել Կարյե Դրամա,
Դետեկտիվ
Մարգերիտ Դյուրաս
1977 Ասեք նրան, որ ես նրան սիրում եմ Dites-lui que je l'aime Դավիդ Մարտինանտ Դրամա Կլոդ Միլեր Քրիստեան Կլավյե
1977 Գիշերը բոլոր կատուներն էլ սև են La nuit, tous les chats sont gris Ֆիլիպ Լարչեր Ֆենտեզի,
Դրամա
Ժերար Ֆենգ
1977 Պատրաստեք ձեր թաշկինակները Préparez vos mouchoirs Ռաուլ Դրամա,
Մելոդրամա
Բերտրան Բլիե
1978 Մնաս բարով, արու Ciao maschio Ժերար Լաֆայետ Ֆենտեզի,
Դրամա
Մարկո Ֆերարի
1978 Վիոլանտա Violanta Ֆորտունանտ Դրամա Դանիել Շմիդ
1978 Ձախլիկ կինը Die linkshändige Frau վերնաշապիկով մարդը Դրամա Փիթեր Հանդկե
1978 Շաքար Le sucre Ռաուլ-Ռենանդ Քրեական Ժակ Ռուֆիո
1978 Շները Les Chiens Մորել Դրամա Ալեն Ժեսյուա
1979 Խցան՝ անհավանական պատմություն L'ingorgo - Una storia impossibile Ֆրանկո Դրամա Լուիջի Կոմենչինի Անի Ժիրարդո
1979 Սառն ակրատ Buffet froid Ալֆոնս Տրամ Քրեական Բերտրան Բլիե
1980 Ոչ մշտական Ռոզան Temporale Rosy Ռաուլ Լամար Մարտական,
Դրամա
Մարիո Մոնիչելի
1980 Իմ ամերիկյան քեռին Mon oncle d'Amérique Ռենե Ռանժենյու Դրամա Ալեն Ռենո
1980 Լուլու Loulou Լուլու Դրամա Մորիս Պիալա Իզաբել Հյուպպեր
1980 Վերջին մետրոն Le dernier métro Բերնար Գրանժյե Դրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա Տրյուֆո Կատրին Դենյով
1980 Բացբերան քննիչը Inspecteur la Bavure Ռոջեր Մազինի Կատակերգություն Կլոդ Զիդի
1980 Ես ձեզ սիրում եմ Je vous aime Պատրիկ Դրամա,
Մելոդրամա
Կլոդ Բերի Կատրին Դենյով
1981 Զենքի ընտրություն Le choix des armes Միկի Քրեական Ալեն Կորնո Կատրին Դենյով,
Միշել Գալաբրյու
1981 Հարևանուհին La femme d'à côté Բերնար Կուդրի Դրամա,
Մելոդրամա
Ֆրանսուա Տրյուֆո Ֆանի Արդան
1981 Անհաջողակները La chèvre Կամփանա Կատակերգություն,
Արկածային
Ֆրանսիս Վեբեր Պիեռ Ռիշար
1982 Մարտին Գերի վերադարձը Le retour de Martin Guerre Առնո դը Տիլ Դրամա Դանիել Վին
1982 Ավագ եղբայրը Le grand frère Ժերար Բերնե / Բերնար Վիգո Քրեական Ֆրանսիս Ժիրո
1982 Դանթոն Danton Դանթոն Դրամա Անջեյ Վայդա
1983 Լուսինը բուլվարային առույում La lune dans le caniveau Ժերար Դելմաս Դրամա Ժակ-Ժակ Բենեքս Նաստասիա Քինսկի
1983 Հայրիկները Les compères Ժան Լուկաս Կատակերգություն Ֆրանսիս Վեբեր Պիեռ Ռիշար
1984 Ֆորտ Սագան Fort Saganne Չարլզ Սագան Դրամա,
Ռազմական
Ալեն Կոռնո Ֆիլիպ Նուարե,
Կատրին Դենյով,
Սոֆի Մարսո
1984 Տարտյուֆ Le tartuffe Տարտյուֆ Դրամա,
Կատակերգություն
Ժերար Դեպարիե
1984 Ձախ ծովեզր, աջ ծովեզր Rive droite, rive gauche Պաուլ Սենանքյուս Դրամա Ֆրանսուա Լաբրո Կարոլ Բուկե
1985 Ոստիկանը Police Մանջին Դրամա Մորիս Պիալա Սոֆի Մարսո
1985 Մի կին կամ էլ երկուսը Une femme ou deux Ժուլյեն Չայսաք Կատակերգություն Դանիել Վին Սիգուրնի Ուիվեր
1986 Գիշերային զգեստ Tenue de soirée Բոբ Դրամա Բերտրան Բլիե
1986 Ժան դե Ֆլորետ Jean de Florette Ժան դե Ֆլորետ Դրամա Կլոդ Բերի Էլիզաբետ Դեպարդիե,
Դանիել Օթոյ
1986 Մեկնման փողոցը Rue du Départ Կլարայի հայրը Տոնի Գատլիֆ
1986 Փախստականները Les fugitifs Ժան Լուկաս Կատակերգություն Ֆրանսիս Վեբեր Պիեռ Ռիշար
1987 Սատանայի արևի տակ Sous le soleil de Satan Դոնիսան Դրամա Մորիս Պիալա
1988 Տարօրինակ վայր հանդիպման համար Drôle d'endroit pour une rencontre Չարլզ Դրամա Ֆրանսուա Դյուպերոն Կատրին Դենյով
1988 Կամիլ Կլոդել Camille Claudel Օգոստոս Ռուդին Դրամա,
Մելոդրամա
Բրյունո Նյուտեն Իզաբել Աջանի
1988 Երկուսը Deux Մարկ Լամբերտ Դրամա,
Մելոդրամա
Կլոդ Զիդի
1989 Քեզ համար նա շատ գեղեցիկ է Trop belle pour toi Բերնարդ Բարթելեմյու Դրամա,
Մելոդրամա
Բերտրան Բլիե Կարոլ Բուկե
1989 Ես տուն եմ ուզում I Want to Go Home Քրիստեան Գյութեր Կատակերգություն Ալեն Ռենե
1990 Սիրանո դե Բերժերակ Cyrano de Bergerac Սիրանո դե Բերժերակ Դրամա,
Կենսագրական
Ժան Պոլ Ռապնե
1990 Ուրանոս Uranus Լեապոլդ Լեժանսյե Դրամա,
Կատակերգություն
Կլոդ Բերի Ֆիլիպ Նուարե,
Միշել Գալաբրյու
1990 Բնակության տեղ Green Card Ջորջ Դրամա,
Մելոդրամա
Փիթեր Ուիր Էնդի Մաքդաուել
1990 Շնորհակալություն, կյանք 'Merci la vie' Բժիշկ Մարկ Անտոնի Վորմս Դրամա Բերտրան Բլիե
1991 Իմ հայրիկը հերոս է Mon père, ce héros Անդրե Առնել Կատակերգություն Ժերար Լոզյե
1991 Աշխարհի բոլոր առավոտները Tous les matins du monde Մարին Մարիաս Դրամա,
Մելոդրամա
Ալեն Կորնո Գիյոմ Դեպարդիե
1992 Ժամանակ առ ժամանակ From Time to Time Փարիզի օդանավակայանի աշխատող Կարճամետրաժ Ջեֆ Բլիտ Ջերեմի Այրոնս
1992 1492: Դրախտի գրավում 1492։ Conquest of Paradise Քրիստոֆեր Կոլումբոս Կենսագրական,
Արկածային
Ռիդլի Սքոթ Արմանդ Ասանտե,
Սիգուրնի Ուիվեր
1993 Ավաղ, ինձ ... Hélas pour moi Սիմոն Դենադյե Դրամա,
Կատակերգություն
Ժակ Լյուկ Գոդար
1993 Ժերմինել Germinal Տուսաինթ Մահե Դրամա Կլոդ Բերի
1993 Պարզ ձևականություն Una pura formalità Օնոֆ Դրամա Ջուզեպե Տորնատորե
1994 Իմ հայրիկը հերոս է My Father the Hero Անդրե Կատակերգություն Սթիվ Մայներ Քեթրին Հեյգլ
1994 Գնդապետ Շաբերը Le colonel Chabert Չաբերթ Դրամա,
Մելոդրամա
Իվ Անժելո Ֆանի Արդան
1994 Մեքենան La machine Դոկտոր Մարկ Լակրո Սարսափ,
Ֆանտաստիկ
Ֆրանսուա Դյուփերոն Նաթալի Բեյ
1994 Էլիզա Élisa Ժակույ Լեբովիչ Դեսմոլին Դրամա Ժան Բեկեր Վանեսա Պարադի,
Միշել Բուկե
1995 Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը Les cent et une nuits de Simon Cinéma Ժերար Դեպարդյե Կատակերգություն,
Մելոդրամա
Անյես Վարդա Ֆանի Արդան,
Ժան Պոլ Բելմոնդո,
Մարչելո Մաստրոյանի,
Պատրիկ Բրուել‎,
Ալեն Դելոն,
Կատրին Դենյով,
Ռոբերտ Դե Նիրո,
Ջինա Լոլոբրիջիդա,
Հարիսոն Ֆորդ,
Իզաբել Աջանի,
Դանիել Օթոյ,
Քլինթ Իսթվուդ
1995 Սատանայի և հրեշտակի միջև Les anges gardiens Անտոնիո Կարկո / նրա պահապան հրեշտակը Կատակերգություն,
Ֆենտեզի
Ժան Մարի Պուարյե Քրիստեան Կլավյե
1995 Թոկից փախածը Le garçu Ժերար Դրամա Մորիս Պիալա Էլիզաբեթ Դեպարդիե
1996 Մի կողմ քաշվեք աստղերից Unhook the Stars մեծ Թոմի Բելաև Դրամա Նիկ Կասավետիս
1996 Բոգուս Bogus Բոգուս Կատակերգություն,
Ֆենտեզի
Նորման Ջուիսոն Վուպի Գոլդբերգ
1996 Գողտնի գործակալ The Secret Agent Օսիփոն Դրամա Քրիստոֆեր Հեմփթոն Պատրիսիա Արկետ,
Ռոբին Ուիլյամս,
Քրիստիան Բեյլ
1996 Վտանգավոր մասնագիտություն Le plus beau métier du monde Լաուրենտ Մոլյեր Դրամա Ժերար Լոզյե
1996 Համլետ Hamlet Ռեյնալդո Դրամա Քենետ Բրենա Քեյթ Ուինսլեթ
1997 XXL XXL Ժան Բորդալո Կատակերգություն,
Դրամա
Արիել Զեյտուն Ջինա Լոլոբրիջիդա
1998 Երկաթե դիմակով մարդը The Man in the Iron Mask Պորտոս Արկածային Ռենդալ Ուոլես Լեոնարդո ԴիԿապրիո,
Ջերեմի Այրոնս,
Ջոն Մալկովիչ
1998 Սիրո խոսքերը La parola amore esiste Ավվ. Լևի Մելոդրամա Միմո Կալոպրեստի
1998 Կոմս Մոնտե Քրիստո Le comte de Monte Cristo Աբբատ Բուսոնի մինի սերիալ,
Արկածային
Ժոզե Դայան Օռնելա Մուտի,
Ժան Ռոշֆոր,
Գիյոմ Դեպարդիե,
Ժյուլի Դեպարդիե
1998 Գեղեցկուհիները Bimboland Լաուրենտ Գասպար Կատակերգություն,
Արկածային
Արիել Զեյտուն Ժյուդիտ Գոդրեշ
1999 Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի Astérix et Obélix contre César Օբելիքս Կատակերգություն Կլոդ Զիդի Քրիստեան Կլավյե,
Միշել Գալաբրյու,
Ռոբերտո Բենինյի,
Արիել Դոմբալ
1999 Կամուրջ երկու ափերի միջև Un pont entre deux rives Ջորջ Դրամա Ֆրեդերիկ Օբուրտին,
Ժերար Դեպարդիե
Կարոլ Բուկե
1999 Բալզակ Balzac Օներե դե Բալզակ Դրամա,
Կենսագրական
Ժոզե Դայան Ժաննա Մորո,
Ֆանի Արդան
2000 Միրկա Mirka Սթրիքս Դրամա Ռաշիդ Բենաջ
2000 Ամբողջ սիրով Tutto l'amore che c'è Մոլոտով Դրամա Սերջո Ռուբինի
2000 Վատել Vatel Ֆրանսուա Վաթել Դրամա,
Կենսագրական
Ռոնալդ Ժոֆե Ումա Թուրման,
Թիմ Ռոթ,
Արիել Դոմբալ
2000 Թշվառները Les misérables Ժան Վալժան մինի սերիալ,
Դրամա,
Պատմական
Ժոզե Դայան Քրիստեան Կլավյե,
Ջոն Մալկովիչ,
Ազիա Արջենտո,
Ֆանի Արդան
2000 Բերենիս Bérénice Տիտուս Դրամա Ժակ Դանիել Վերհակ Կարոլ Բուկե
2000 Աստվածների նախանձը Зависть богов Բերնար Դրամա Վլադիմիր Մենշով
2000 102 դալմաթացիներ 102 Dalmatians Ժան Պիեռ Լե Պելթ Կատակերգություն,
Ընտանեկան
Քևին Լիմա
2000 Քամելեոն Le placard Ֆելիքս Սանտինի Կատակերգություն Ֆրանսիս Վեբեր Դանիել Օթոյ,
Ժան Ռոշֆոր,
Տիրի Լերմիթ
2000 - 2007 Մահացու ուժ Убойная сила ոստիկանության կոմիսար Կան սերիալ Եվգենի Ակսենով, ...
2001 Ոչ արդար մրցակցություն Concorrenza sleale պրոֆեսոր Անջելո Ռազմական Էտորե Սկոլա
2001 «Ճպուռ» գործակալը CQ Անդրեզի Կատակերգություն,
Ֆանտաստիկ
Ռոման Կոպոլա Էլոդի Բուշե,
Բիլի Զեյն
2001 Վիդոկ Vidocq Վիդոկ Ֆանտաստիկ Պիտոֆ
2001 Վհուկները դեպի հյուսիս Streghe verso nord Դեպարդիե Ֆենտեզի,
Կատակերգություն
Ջովանի Վերոնեզի Էմանուել Սենյե,
Պոլ Սորվանո
2001 Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա Astérix & Obélix։ Mission Cléopâtre Օբելիքս Կատակերգություն Ալեն Շաբա Քրիստեան Կլավյե,
Մոնիկա Բելուչի
2002 Ես Դինան եմ I Am Dina Յակոբ Դրամա Ուլե Բորնեդալ
2002 Հարգիր քո հորը Aime ton père Լեո Շեպարդ Դրամա Ջեյքոբ Բերգեր Գիյոմ Դեպարդիե
2002 Միայն մեր միջև Between Strangers Մաքս Դրամա Էդուարդո Պոնտի Սոֆի Լորեն,
Միրա Սորվանո
2002 Ուրվականների քաղաքը City of Ghosts Էմիլյե, (տիտրերում՝ Ժերար Դեօարդիե) Թրիլեր,
Դրամա
Մեթ Դիլոն Մեթ Դիլոն
2002 Նապոլեոն Napoléon Ժոզեֆ Ֆուշե մինի սերիալ,
Ռազմական,
Կենսագրական
Իվ Սիմոնո Քրիստեան Կլավյե,
Գիյոմ Դեպարդի
2002 Բլանշ Blanche դ'Արտանյան Արկածային Բերի Բենվուազաեն Ժան Ռոշֆոր,
Կարոլ Բուկե
2002 Ռուի Բլազ Ruy Blas Դոն Սալյուտ Դրամա Ժակ Վեբեր Ժակ Վեբեր,
Կարոլ Բուկե
2003 Լռության ուխտ Le pacte du silence Ջոակիմ Դրամա,
Թրիլեր
Գրեմ Գիտ Էլոդի Բուշե
2003 Գողություն ֆրանսիական ձևով Crime Spree Դանիել Ֆորայ Կատակերգություն,
Քրեական
Բրեթ Միրման Հարվի Քեյթլ,
Սաիդ Տագմաուի
2003 Բոն վոյաժ Bon voyage Ժան Էտյեն Բեֆորտ Դրամա,
Թրիլեր
Ժան Պոլ Ռապնո Իզաբել Աջանի
2003 Նաթալի Nathalie Բերնար Դրամա Ան Ֆոնտեն Ֆանի Արդան
2003 Անհաջողակները Tais-toi! Քվենտին Կատակերգություն Ֆրանսիս Վեբեր Ժան Ռենո
2003 Մեքենայի բանալին Les Clefs de bagnole պանրավաճառ Կատակերգություն Լորան Բաֆի
2003 Նենգամիտ աղվեսը Volpone Վոլփոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆրեդերիկ Օբուրտին
2004 Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ RRRrrrr!!! գլխավոր մազավաճառ Կատակերգություն Ալեն Շաբա Ժան Ռոշֆոր
2004 Պրոֆեսիոնալները San-Antonio Լեյտենանտ Ալեքսանդր Բենեդիկտ Բերուեր Մարտական,
Կատակերգություն
Ֆրեդերիկ Օբուրտին Ժերար Լավլեն
2004 Մադմուազել Հրացանակիրը La Femme Musketeer Կարդինալ Մազարինի Արկածային Սթիվ Բոյում Նաստասյա Քինսկի,
Ջոն Ռիս-Դևիս
2004 Նոր Ֆրանսիա Nouvelle-France Թոմաս Բլենդեուի հայրը Դրամա,
Ռազմական
Ժան Բոուդեն
2004 Օրֆևրի 36 ծովափը 36 Quai des Orfèvres Դենիս Կլեյն Մարտական Օլիվյե Մարշալ Դանիել Օթոյ
2004 Ժամանակը հետ շրջել Les temps qui changent Անթոնի Լավաու Դրամա Անտուան Տեշինե Կատրին Դենյով
2005 Միշել Մյուլերի կյանքը ձերինից հիանալի է La vie de Michel Muller est plus belle que la vôtre Ժերար Դեպարդիե Կատակերգություն Միշել Մյուլեր
2005 Պարզապես ընկերներ Je préfère qu'on reste amis Սերժ Դրամա,
Կատակերգություն
Օլիվյե Նակաշ,
Էրիկ Թոլեդանո
Անի Ժերարդո
2005 Խեղդվողի բախտը ո՞նց է բերում Boudu Բոուդու Կատակերգություն Ժերար Ժյունո
2005 Անիծյալ թագավորները Les rois maudits Ժակույ դը Մոլայ մինի սերիալ
2005 Դու որքա՞ն արժես Combien tu m'aimes? Չարլի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Բերտրան Բլիե Մոնիկա Բելուչի
2005 Օ՜լե Olé! Ֆրանսուա Վեբեր Կատակերգություն Ֆլորանս Կենտեն
2006 Վերջին արձակուրդը Last Holiday Գլխավոր խոհարար Դիդյե Դրամա,
Կատակերգություն
Ուեյն Վան
2006 Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t'aime Շեֆ ("Լատինյան կվարտալ" էպիզոդում) Մելոդրամա,
Կատակերգություն
Օլիվյե Ասայաս,
Ժերար Դեպարդյե,
և այլք
Նատալի Փորտման,
Օլգա Կուրլյենկո,
Էլայջա Վուդ,
Սթիվ Բուշեմի,
Ժուլիետ Բինոշ,
Ուիլյամ Դեֆո,
Նիկ Նոլթի,
Ֆանի Արդան
2006 Երբ ես երգիչ էի Quand j'étais chanteur Ալան Մորո Դրամա,
Երաժշտական
Քսավիեր Ջիանոլի
2006 Այլախոհների կուրսը Parcours de dissidents պատմող (հնչյունավորում) Փաստագրական Էզան Պալսի
2007 Կյանքը վարդագույն երանգով La môme Լուիս Լեփլ Կենսագրական Օլիվյե Դահան
2007 Միշուն դ’Օբերից Michou d'Auber Ջորջ Դրամա,
Կատակերգություն
Թոմա Ժիլու Նաթալի Բեյ
2007 Մորիս Պիալա. Սերը գոյություն ունի Maurice Pialat, l'amour existe պատմող (հնչյունավորում) Փաստագրական Ժան Պիեռ Դևիլերս,
Էն Մարի Ֆո
2008 Աստերիքսն Օլիմպիական խաղերին Astérix aux jeux olympiques Օբելիքս Ֆենտեզի,
Կատակերգություն
2008 Թագավորներն ամեն ինչ կարող են Всё могут короли արքայադստեր հայրը Կատակերգություն Ալեքսանդր Չերնեև
2008 Դիսկո Disco Ժան Ֆրանսուա Կատակերգություն Ֆաբյեն Օնթենյենտե
2008 Առանց չարության, առանց արյան և առանց փողի Sans arme, ni haine, ni violence կնքահայր Քրեական Ժան Պոլ Ռուվ
2008 Բաբելոն Մ. Թ. Babylon A.D. Գորսկի Մարտական,
Ֆանտաստիկ
Մաթյո Կասովից Վին Դիզել,
Միշել Յեո
2008 Պետության թիվ 1 թշնամին L'instinct de mort Գուիդո Քրեական Ժան Ֆրանսուա Ռիշե Վենսան Կասել
2008 Պետության թիվ 1 թշնամին. Լեգենդը L'ennemi public n°1 Գուիդո Քրեական Ժան Ֆրանսուա Ռիշե Վենսան Կասել
2008 Բեկանում L'abolition Հենրի Տորես Դրամա Ժան Դաիել Վերհակ
2008 Հրաժեշտի ծաղկեփունջ Bouquet final Հյուգո Մելոդրամա,
Կատակերգություն
Միշել Դելդալգո
2008 Բարև, ցտեսություն Hello Goodbye Ալան Գաաշ Կատակերգություն Գրեմ Գիթ
2008 Թիմպլբահի թոկից փախածները Les enfants de Timpelbach Գեներալ Իգոր Արկածային,
Ընտանեկան
Նիկոլյա Բերն
2008 Բելամի Bellamy Պոլ Բելամի Դրամա,
Դետեկտիվ
Կլոդ Շարբոլ
2008 Գրոլանդ ամսաթերթը Groland magzine տարեց ջենթլմեն սերիալ,
Կատակերգություն
Բրունո Լե Ժան
2009 Տասներեքերորդ բաժին Diamant 13 Մաթ Քրեական Ժիլ Բեա
2009 Կոկո Coco կարդիոլոգ Դրամա,
Կատակերգություն
Գադ Էլմալեխ
2009 Սկզբում À l'origine Աբել Դրամա Քսավիեր Ջիանիոլի
2009 Ուրիշ Դյումա L'autre Dumas Ալեքսանդր Դյումա Դրամա,
Պատմական
Սեֆի Նեբու
2010 Ֆրանսիայի վերջին մամոնտը Mammuth Սերժ Փիլատես Կատակերգություն Գուստավ դե Կերվեն,
Բենուա Դելելին
Իզաբել Աջանի
2010 Հսկա ռեստորան Le grand restaurant ռեստորանի հաճախորդ Ժերար Կատակերգություն Ժերար Պուլիչինո
2010 Գլեն 3948 Glenn, the Flying Robot հեռուստալրագրող Ֆանտաստիկ Մայք Գոլդշտեյն
2010 Մաքուր էջ La tête en friche Ջերման Չազես Դրամա,
Կատակերգություն
Ժան Բեքեր
2010 Հուսահատ տնային տնտեսուհին Potiche Մորիս Բաբին Կատակերգություն Ֆրանսուա Օզոն Կատրին Դենյով
2010 Ուշացած սեր Поздняя любовь Դրամա Ակտամ Արիմ Կումբաթ,
Սաբմիտ Կուրմանբեկով
2010 Փոքրիկ աշխարհ Je n'ai rien oublié Կոնրադ Լանգ Դրամա Բրունո Շիշ
2011 Անլսելի հպում Un baiser papillon բժիկ Մանոն Դրամա Կարին Սիլա Վենսան Փերես
2012 Մեծ գիշեր Le grand soir Դրամա,
Կատակերգություն
Գուստավ դե Կերվեն,
Բենուա Դելելին
2012 Իմ հանցակից հրեշտակը Мой грешный ангел Շարլ Մելոդրամա Թալգատ Թեմոնով
2012 Պիի կյանքը Life of Pi ֆրանսիացի Արկածային Էնգ Լի
2012 Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում Astérix et Obélix։ Au Service de Sa Majesté Օբելիքս Կատակերգություն,
Ֆենտեզի
2012 Խաղացողներին Les turfistes մոնսինյոր Պոլ
2012 Մարդը, որը խաղում է L'homme qui rit Ուրսուս
2012 Ֆրենկ Էթելը երանության մեջ Frank-Etienne vers la beatitude Կարճամետրաժ
2012 Miserere Miserere Լիոնել Կասդան
2012 Աստվածային մարկիզը Le divin marquis
2012 Իպուի մահը The Death of Ipu Իպու
2012 Ռասպուտին Распутин Գրիգորի Ռասպուտին
2013 Ներքին քաղաքականություն Affaires étrangères
2013 Բոուլերները Les Boulistes Ջեքի
2013 Գեղեցկուհին և հրեշը La belle & la bête հայր
- Հենրի 5 Henry5
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1985 Մի կին կամ երկուսը Une femme ou deux
1988 Երկուսը Deux
1990 Մի ծառի ճյուղեր Shakha Proshakha
1991 Թափառականը Agantuk
1997 Նա հիասքանչ է She's So Lovely
1999 Կամուրջ երկու ափերի միջև Un pont entre deux rives
2000 Թշվառները (մինի սերիալ) Les misérables
2002 Հարգիր քո հորը Aime ton père
2002 Նապոլեոն (մինի սերիալ) Napoléon
2010 Ֆրանսիայի վերջին մամոնտը Mammuth
2010 Մաքուր էջ La tête en friche
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1984 Տարտյուֆ Le tartuffe
1999 Կամուրջ երկու ափերի միջև Un pont entre deux rives
2006 Փարիզ, ես քեզ սիրում եմ Paris, je t'aime

Թատերական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Ներկայացում
1972 Տուն
1972 Իսմա
1973 Իսահակ
1974 Զբոսանք դեպի Կոնստանս լիճ
Էդուարդ VII թատրոն
1968-1969 Տղաները ավազակախմբից
Մադլեն թատրոն
1970 Աղջիկն իմ ապուրի մեջ
1971 Գալապագոսները
2004 Գազանը բաժակում
Շայո ազգային թատրոն
1971 Փրկվածը
Նանտեր թատերական կենտրոն
1977 Անմիտները մահանում են
Ստրասբուրգի ազգային թատրոն
1983 Տարտյուֆ
Ելիսեյան դաշտեր թատրոն
1996 Զինվորի պատմությունը
Փարիզի թատրոն
1999 Երկնային դարպասներ

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվական - Ժերար Ֆիլիպի անվան փառատոնի Գրան Պրի մրցանակ
  • 1981 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Կացության իրավունք» ֆիլմում խաղացած դերի համար
  • 1982 թվական - Ամերիկյան քննադատների միություն․ «Տարվա լավագույն դերասան»
  • 1983 թվական - Կինոընկերությունների աշխատակիցների միության մրցանակ․ «Ամբողջական ստեղծագործության և կինոյում կարիերայի համար»
  • 1985 թվական - Վենետիկյան կինոփառատոն․ Վոլպիի գավաթը «Ոստիկանություն» ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար
  • 1989 թվական - Բրիտանական կինոյի ինստիտուտի պատվավոր անդամ
  • 1990 թվական - Կաննի կինոփառատոնի արծաթե մեդալ․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմոմ դերի համար
  • 1990 թվական - «1980-1990-ական թվականների լավագույն օտարերկրյա դերասան» ըստ ամերիկյան կինոքննադատների
  • 1991 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» Սիրանո դե Բերժերակ» ֆիլմոմ դերի համար
  • 1991 թվական - Ոսկե Գլոբուս․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Կացության իրավունք» ֆիլմում խաղացած դերի համար
  • 1995 թվական - Մոնրեալի կինոփառատոն
  • 1996 թվական - Պատվո լեգիոնի շքանշանի դափնեկիր
  • 1996 թվական - Ոսկե տեսախցիկ
  • 1997 թվական - Վենետիկյան կինոփառատոն․ Ռուդոլֆ Վալենտինոյի անվան մրցանակ, Ոսկե առյուծ «Համաշխարհային կինեմատոգրաֆիայում ավանդի համար»
  • 1999 թվական - 7 d'OR
  • 2000 թվական - Վերոնայի կինոփառատոն
  • 2002 թվական - Քվեբեկի Ազգային շխանխանի ասպետ
  • 2006 թվական - Մոսկվայի միջազգային կինոփառատոն․ Ստանիսլավսկու անվան «Հավատում եմ» մրցանակ
  • 2007 թվական - Լյումիերի մրցանակ
  • 2011 թվական - Ոսկե մեդալ գինեգործության զարգացման մեջ ավանդի համար

Անվանակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Յոթ մահ ըստ դեղատոմսի» ֆիլմում դերի համար
  • 1977 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Վերջին կինը» ֆիլմում դերի համար
  • 1978 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ասեք նրան, որ ես նրան սիրում եմ» ֆիլմում դերի համար
  • 1979 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Շաքար» ֆիլմում դերի համար
  • 1983 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Դանթոն» ֆիլմում դերի համար
  • 1984 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Հայրիկները» ֆիլմում դերի համար
  • 1985 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ֆորտ Սագան» ֆիլմում դերի համար
  • 1986 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ոստիկանություն» ֆիլմում դերի համար
  • 1988 թվական - BAFTA․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Ժան դե Ֆլորետ» ֆիլմում դերի համար
  • 1989 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Կամիլ Կլոդել» ֆիլմում դերի համար
  • 1990 թվական - Եվրոպական կինոակադեմիա․ «Լավագույն դերասան» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1991 թվական - Օսկար․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1992 թվական - BAFTA․ «Լավագույն տղամարդու դերակատարում» «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմում դերի համար
  • 1995 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Գնդապետ Շեբեր» ֆիլմում դերի համար
  • 1998 թվական - Եվրոպական կինոակադեմիա․ «Միջազգային արվեստում ականավոր հաջողությունների համար» «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմում դերի համար
  • 2007 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Երբ ես երգիչ էի» ֆիլմում դերի համար
  • 2011 թվական - Սեզար․ «Լավագույն դերասան» «Ֆրանսիայի վերջին մամոնտը» ֆիլմում դերի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #120897633 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/culture/film/7981900/Juliette-Binoche-and-Gerard-Depardieu-Une-entente-thats-far-from-cordiale.html
  6. https://ria.ru/20200905/deparde-1576821661.html
  7. https://www.parismatch.be/actualites/people/2022/07/01/il-est-parfait-jean-le-fils-de-16-ans-de-gerard-depardieu-se-fait-remarquer-2BVUJK44TFEIDPD4GELW3N7NAE/
  8. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  9. https://www.labiennale.org/it/storia-della-mostra-del-cinema (իտալ.)
  10. Кто есть кто в мире / Гл. ред. Г. П. Шалаева. - М.: ОЛМА-ПРЕСС, 2003. - ISBN 5-94849-441-1
  11. 11,0 11,1 11,2 «Тяжелая доля - быть Депардье». «Газета.Ру». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 14 октября 2014-ին.
  12. «Умер старший сын Жерара Депардьё - Гийом, который тоже был актёром». NEWSru. 13 октября 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «/ Джон, тайный ребёнок Жерара Депардьё [ Архив ] - Paris Match N O 3089, 31 июля 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  14. Жерар Депардьё: У меня 20 детей от 10 женщин
  15. «Gérard Depardieu passe en Belgique» (ֆրանսերեն). lemonde.fr. 12.12.2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «Voir sur nouvelobs.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  17. «Voir sur lesechos.fr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  18. Voir sur france24.com.
  19. L’exilé fiscal Depardieu prend la mouche et " rend son passeport " français | Une Vigie Rue89 Politique
  20. «Gérard Depardieu : «Je rends mon passeport» - leJDD.fr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  21. Депардьё отказывается от гражданства и обиделся на премьера: «Кто вы такой?»
  22. «Депардьё откажется от французского гражданства». lenta.ru. 16.12.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. Депардьё не останется во Франции, Газета.ru, 30.12.2012.
  24. «Владимир Путин подписал указ о приёме в гражданство Российской Федерации Жерара Депардьё». kremlin.ru. 03.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  25. «УКАЗ Президента РФ от 01.01.2013 N 1 «О ПРИЕМЕ В ГРАЖДАНСТВО РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  26. «В Брюсселе заявили, что российское гражданство Депардьё осложнит получение им бельгийского». interfax.ru. 03.01.2013.
  27. «Пресс-конференция Владимира Путина». kremlin.ru. 20.12.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  28. «Депардьё заслужил гражданство РФ своим вкладом в российскую культуру - Песков». interfax.ru. 03.01.2013.
  29. «Первый канал получил письмо с комментарием Жерара Депардье». 1tv.ru. 03.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  30. «Депардьё получил российский паспорт». РИА Новости. 06.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  31. Самый «быстрый» российский паспорт, Газета.ru, 09.01.2013.
  32. Кто фотографировал Депардье на русский паспорт?, Политсовет, 10.01.2013.
  33. «Мерси за то, что я стал мордвином!». Российская газета. 06.01.2013.
  34. cite web|url=http://fedpress.ru/news/yellowpress/1426231106-deparde-ya-nachinal-kareru-s-samykh-nizov-kak-putin Արխիվացված 2015-04-27 Wayback Machine
  35. «Жерар Депардье стал «Почетным удмуртом»». ИТАР-ТАСС. 11.1.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  36. Узнай свой ИНН
  37. «Жерар Депардье стал почетным чеченцем. Фото». 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  38. Жерар Депардье не планирует жить в России
  39. «Ж.Депардье хочет получить паспорта 7 стран, в том числе Алжира». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  40. Gerard Depardieu Granted Honorary Citizenship In Belgium - The Hollywood Reporter
  41. «Жерар Депардье больше не хочет жить в России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  42. Жерар Депардье отказался от российского гражданства и уехал в Бельгию
  43. Жерар Депардье продал недвижимость в России и хочет отказаться от гражданства РФ
  44. Депардье покидает Россию
  45. [test.ru ссылка]
  46. «Депардье не отказывается от российского гражданства». kp.ru. 9 апреля 2015. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  47. 47,0 47,1 «О фильме «Вальсирующие»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  48. JPBox Office
  49. ««Вальсирующие» на сайте КиноПоиск.ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  50. «Gerard Depardieu is very grand as the Narrator in Oedipus Rex…»
  51. Русский художник Шишкин пишет портрет Жерара Депардьё
  52. Вернисаж русского художника с участием Жерара Депардьё
  53. «Депардье признался в употреблении 14 бутылок алкоголя в день» (ռուսերեն). Лента.Ру. 14 сентября 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Դեպարդիե» հոդվածին։