Կարոլ Բուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարոլ Բուկե
ֆր.՝ Carole Bouquet
Կարոլ Բուկեն 1982 թվականին
Ծնվել է18.8.1957
Ծննդավայրք. Նեյի-սյուր-Սեն, Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա և Փարիզի համալսարան
Քաղաքացիություն{{{2}}} Ֆրանսիա
Ազգությունֆրանսուհի
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ժան-Պիեր Ռասսամ, Ֆրանսիս Ջակոբետտի
Համատեղ ապրող(ներ)Ժերար Դեպարդիե
Երեխա(ներ)Դիմիտրին, Լուի
Պարգևներ և մրցանակներ

Կարոլ Բուկե (ֆր.՝ Carole Bouquet, օգոստոսի 18, 1957(1957-08-18)[1][2][3], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլը 4 տարեկան էր, երբ նրա մայրը լքեց ընտանիքը։

Կինոյում նա առաջին անգամ նկարահանվեց 19 տարեկանում՝ Լուիս Բունյուելի «Ցանկության այդ աղոտ օբյեկտը» ֆիլմում (1977 թ.)։ Նա նաև նկարահանվել է բոնդիանայի «Միայն քո աչքերի համար» ֆիլմում։ 1990 թվականին նրան «Սեզար» շնորհվեց՝ Բերտրան Բլիեի «Չափազանց գեղեցիկ քեզ համար» ֆիլմում կանացի լավագույն դերի համար։

1980-ական և 1990-ական թվականներին Բուկեն եղել է Chanel ընկերության առաջատար մոդելը՝ գլխավոր դեմքը։

2014 թվականին եղել է Կաննի 67-րդ փառատոնի ժյուրիի անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլն ամուսնացած էր պրոդյուսեր Ժան-Պիեր Ռասսամի հետ, ումից 1982 թվականին նա ունեցավ որդուն՝ Դիմիտրիին։ 1987 թվականին լուսանկարիչ Ֆրանսիս Ջակոբետտիից նա ունեցավ 2-րդ որդուն՝ Լուիին։ 2003-2005 թվականներին նա նշանված էր Ժերար Դեպարդիեի հետ, սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]