Օռնելա Մուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Օռնելա Մուտի
Ֆրնաչեսկա Ռոմանա Ռիվելի
Francesca Romana Rivelli
Ornella Muti 2000.jpg
Բնօրինակ անուն Ֆրնաչեսկա Ռոմանա Ռիվելի
Francesca Romana Rivelli
Հասակը 168 սմ
Ծնվել է՝ մարտի 9, 1955 (60 տարեկան)
Ծննդավայր ԻտալիաՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Կրոն Կաթոլիկ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1970–այժմ
Ժանրեր Դրամա,
Կատակերգություն,
Մելոդրամա
Ընտրանի "Անսանձի սանձահարումը",
"Խելահեղ սիրահարվածը",
"Հռոմեական արկածներ"
Ամուսին(ներ) Ալեսիո Օրանո (1975–1981) (ամուսնալուծված)
Ֆեդերիկո Ֆակինետի (1988–1996) (բաժանված) 2 զավակ
Համատեղ ապրող(ներ) Ստեֆանո Պիկոլո (1998-2008)
Ֆաբրիս Կերհերվե (2008-այժմ)
IMDb ID 0001560
ornellamuti.it

Օռնելա Մուտի (իտալերեն՝ Ornella Muti, ծնված որպես՝ Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլի, մարտի 9, 1955 թ.), իտալացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Հռոմում։ Հայրը եղել է Նեապոլից, իսկ մայրը՝ Ռուսաստանից։ Մուտիի մայրական տատն ու պապը գաղթել են Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Ունի ավագ քույր՝ Կլաուդիա անունով (ծնվ.՝ 1951 թ.)։

15 տարեկանից աշխատում է որպես կինոդերասանուհի. 1970թ. նկարահանվել է «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում: Հիմնականում աշխատել է իտալական կինոյում, սակայն 1980թ. առաջին անգամ նկարահանվել է անգլալեզու «Ֆլեշ Գորդոն» ֆիլմում՝ կատարելով Աուրա իշխանուհու դերը: ԽՍՀՄ-ում մեծ համբավ է վայելել հատկապես «Անսանձի սանձահարումը» (1980թ.) կատակերգության շնորհիվ, որտեղ իր զուգընկերն էր Ադրիանո Չելենտանոն: 1984թ. նկարահանվել է Ալեն Դելոնի հետ՝ գերմանացի նշանավոր կինոռեժիսյոր Ֆոլկեր Շլյոնդորֆի «Սվանի սերը» (ըստ Մարսել Պրուստի ստեղծագործության) Ֆիլմում: Նաև նկարահանվել է ԱՄՆ-ում՝ «Օսկար» (1991թ.) և «Մի հանցագործություն է լինում, չի լինում» (1992թ.) ֆիլմերում: Նաև նկարահանվել է հեռուստաֆիլմերում և գովազդային հոլովակներում:

1994թ. «Class» պարբերականի քվեարկությամբ հռչակվել է «Աշխարհի ամենագեղեցիկ կինը»:

2008թ. Մուտին նախաձեռնել է իր անունով ոսկերչական արտադրություն[1], խանութներ է բացել Փարիզում, Միլանում, Հռոմում, Ռիգայում, Մոսկվայում և Ալմաթիում:

2015թ-ին Երևանում Օռնելա Մուտին եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[2]:

Անձնական կյանքը[խմբագրել]

Մուտին ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին ամուսինն էր (1975-1981թթ.) Ալեսիո Օռանոն, ում հետ աշխատել էր իր առաջին՝ «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմում: Երկրորդ ամուսինն էր (1988-1996թթ.) Ֆեդերիկո Ֆակինետին:

Մուտին ունի երեք զավակ. Նաիկե Ռիվելի (ծնվ. 1974թ.), նորաձևության մոդել, երգչուհի և դերասանուհի, ում հայրն է իսպանացի կինոպրոդյւսեր Խոսե Լուիս Բերմուդես դե Կաստրո Ակասոն, ինչպես նաև երկու զավակ երկրորդ ամուսնությունից՝ Անդրեա (որդի) և Կարոլինա:

2008թ. իր կյանքի ընկերն է Ֆաբրիս Կերհերվեն[3][4]:

2015թ. Իտալիայում դատարանի վճռով դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման կամ 30 հազար եվրոյի տուգանքի բժշկական տեղեկանք կեղծելու համար, քանի որ հիվանդության պատրվակով 2010թ. խուսափել էր թատերական ներկայացումից, սակայն նույն օրը ներկա էր եղել բարեգործական ընթրիքի Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիրի Պուտինի և բազմաթիվ այլ հանրահռչակ անձանց մասնակցությամբ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]