Սիրանո դե Բերժերակ (ֆիլմ, 1990)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիրանո դե Բերժերակ
Cyrano de Bergerac
Depardieu Cannes Cyrano.jpg
Ժերար Դեպարդիեն Սիրանոի կերպարում, Կաննի կինոփառատոն, 1989 թվական
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրֆիլմ-կենսագրություն
կատակերգություն
պատմական
դրամա
մելոդրամա
Թվական1990 թվական
Պրեմիերա1990 թվական մարտի 28
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան Պոլ Ռապպնո
ՊրոդյուսերՌենե Կլեյտման
Միշել Սեյդու
Անդրե Սյոչ
Սցենարի հեղինակԷդմոն Ռոստան
Ժան Կլոդ Կարյեր
Ժան Պոլ Ռապպնո
ԴերակատարներԺերար Դեպարդիե
Անն Բրոշե
Վենսան Պերես
Ժակ Վեբեր
ՕպերատորՊիեռ Լոմմ
ԵրաժշտությունԺան Կլոդ Պետի
ՄոնտաժՆոել Բուասոն
ՆկարիչներՖրանկա Սկուարչապինո
Էցիո Ֆրիջերիո
Ժակ Ռուկսել
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունCaméra One
Centre National de la Cinématographie
DD Productions
Տևողություն138 րոպե
ՊարգևներԿաննի կինոփառատոն (1990 թվական)
Սեզար (1991 թվական)
Ոսկե Գլոբուս (1991 թվական)
Օսկար (1991 թվական)
BAFTA (1991 թվական)
Շահույթ5820020 ԱՄՆ դոլլար
IMDbID 0099334
Cyrano de Bergerac (1990 film) Վիքիպահեստում

«Սիրանո դե Բերժերակ» (ֆր.՝ Cyrano de Bergerac), ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1990 թվականին, ռեժիսոր Ժան Պոլ Ռապպնոի կողմից, գլխավոր դերում Ժերար Դեպարդիե։ Էդմոն Ռոստանի համանուն պիեսի էկրանավորումը։ Կաննի կինոփառատոնի, «Ոսկե Գլոբուս», «Սեզար» և «Օսկար» մրցանակների դափնեկիր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում, XVII դարում, Լյուդովիկոս XIII-ի և ամենակարող կարդինալ Ռիշելյեի ժամանակաշրջանում և սկսվում են Փարիզում, 1640 թվականին։ Սիրանո դե Բերժերակը անվախ գասկոնացի ազնվական է, գվարդիական, գրող և մենամարտիկ, չափազանց ամաչում է իր մեծ քթի պատճառով և պատրաստ է մենամարտի հրավիրել յուրաքանչյուրին, ով կվիրավորի իր արտաքինը։ Սիրանոն խանթորեն սիրահարված է ազգականուհի, հիասքանչ Ռոքսանային, սակայն չի հավատում, որ աղջիկը կպատասխանի իր սիրում, քանի որ իրեն համարում է նրա համար ոչբավարար գրավիչ։ Շուտով ազգականուհին խոստովանում է Սիրանոյին, որ սիրահարված է երիտասարդ, սիրունիկ Քրիստիան դե Նևիլետին, գասկոնական գվարդիայի գնդի նորակոչիկի, որտեղ որպես կապիտան ծառայում է Սիրանոն։ Ռոքսական ազգականին խնդրում է պաշտպանել իր սիրեցյալին և փոխանցել երիտասարդին, որ սպասում է նամակի։ Քրիստիանից Սիրանոն իմանում է, որ երիհասարդը նույնպես սիրահարված է Ռոքսանային, սակայն, չնայած իր գրավիչ արտաքինին, Քրիստիանը իրեն համարում է ոչխելացի, անկարող սիրահետել կնոջը և երբեք նամակների չի գրել։ Սիրանոն որոշում է օգնել Քրիստիանին։ Քրիստիանի անունից նա բանաստեղծություններով հիասքանչ նամակներ է գրում Ռոքսանային։ Ռոքսանային սիրահետում է նաև ոչերիտասարդ, հարուստ, ազդեցիկ և անվանի կոմս դե Գիշը, սակայն Ռոքսանան գաղտնի հանդիպում է Քրիստիանի հետ։ Գվարդիական գունդը, որում ծառայում են Սիրանոն և Քրիստիանը, որոնք ընկերներ են դառնում, ուղևորվում է պատերազմ։ Կարոտելով իր սիրեցյալին, Ռոքսանան ժամանում է ռազմական ճամբար և Քրիստիանին պատմում է, որ օր-օրի սիրահարվում է նրան ավելի ու ավելի, ճանաչելով նրա հարուստ հոգևոր աշխարհը շնորհիվ նրա գրած նամակների։ Քրիստիանը հուսահատությունից Սիրանոյից պահանջում է Ռոքսանային բացել ողջ ճշմարտությունը, սակայն Սիրանոն չի որոշում նույնիսկ հիմա, երբ նա հույս ունի Ռոքսանայից փոխադարձ սիրո արժանանալ, նրան ասել ճշմարտությունը։ Այդ ժամանակ Քրիստիանը մահ է փնտրում մարտում, Արրասի արյունալի պաշարման ժամանակ նա զոհվում է, իսկ Սիրանոն՝ ծանր վիրավորվում։ Ռոքսական, ողբալով սիրեցյալի մահը, առանձնանում է մենաստանում, որում շաբաթը մեկ անգամ, 14 տարվա ընթացքում, նրան այցելում է Սիրանոն։ Միայն մահից առաջ Սիրանոն որոշում է խոստովանել Ռոքսանային իր սիրո մասին և նրանում, որ այն հիասքանչ նամակները, որոնց մասին հիշատակը Ռոքսանան պահպանում է մինչ օրս, իրականում է գրվել են Սիրանոյի կողմից։ Սիրանոն մահանում է Ռոքսանայի ձեռքերի վրա, որը շատ ուշ է գիտակցում, որ իրականում, այսքան տարիների ընթացքում նա սիրահարված էր հենց Սիրանոյին։

Այս ֆիլմը հանդիսանում է ֆրանսիացի դրամատուրգ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» պիեսի բանաստեղծական էէրանավորումը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժերար Դեպարդիե - Սիրանո դե Բերժերակ
  • Անն Բրոշե - Ռոքսանա
  • Վենսան Պերես - Քրիստիան դե Նևիլետ
  • Ժակ Վեբեր - կոմս դե Գիշ
  • Ռոլան Բերտեն - Ռագնո, հրուշակագործ
  • Ֆիլիպ Մորյե-Ժանու - Լե Բրե, Սիրանոյի ընկերը
  • Պիեռ Մագելոն - Կարբոն դե Կաստել-Ժալու
  • Ժոզիան Ստոլերու - Ռոքսանայի դաստիարակչուհին
  • Մադլեն Մարիոն - մայր Մարգարիտա, մենաստանի մայրապետ
  • Գաբրիել Մոննե - Մոնֆլյորի, դերասան
  • Ֆիլիպպ Վոլտեր - վիկոնտ դե Վալվեր
  • Լյուդիվին Սանյե - կրտսեր քույր

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Ժան Պոլ Ռապպնո
  • Պրոդյուսերներ - Ռենե Կլեյտման, Միշել Սեյդու, Անդրե Սյոչ
  • Սցենարիստներ - Էդմոն Ռոստան, Ժան Կլոդ Կարյեր, Ժան Պոլ Ռապպնո
  • Օպերաիոր - Պիեռ Լոմմ
  • Երաժշտություն - Ժան Կլոդ Պետի
  • Նկարիչներ - Ֆրանկա Սկուարչապինո, Էնցո Ֆրիջերիո, Ժակ Ռուկսել
  • Հագուստի դիզայն - Ֆրանկա Սկուարչապինո
  • Դեկորացիա - Էնցո Ֆրիջերիո, Ժակ Ռուկսել
  • Գրիմ - Միշել Բերկ, Ժան Պիեռ Էյչեն
  • Մոնտաժ - Նոել Բուասսոն
  • Ձայն - Պիեռ Գամետա, Դոմինիկ Հեննեգուն

Բնօրինակ տեքստի և սցենարի տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Ժան Կլոդ Կարյերը որոշակի աշխատանքներ է իրականացրել Էդմոն Ռոստանի պիեսի բնօրինակ տեքստ ռեժիսոր Ժան Պոլ Ռապպնոի ֆիլմին հարմարեցնելու համար։ Չորս ժամ տևողությամբ սկզբնական տեքստը կրճատվել էր որոշ տեղերում, որի արդյունքում կինոֆիլմի տևողությունը կազմել է երկու ժամ տասնյոթ րոպե։

Ժան Կլոդ Կարյերը նախապես գրել է բազմաթիվ ալեքսանդրյան բանաստեղծություններ Էդմոն Ռոստանի ոճով։ Նա նաև կրճատել է բազմաթիվ մասեր։

Նկարահանման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոֆիլմի նկարահանումները իրականացվել են Ֆրանսիայի և Հունգարիայի տասնյակ քաղաքներում, բազմաթին պատմական վայրերում (ամրոցներ, աբբայություններ), ինչպես նաև, բազմաթիվ հասարակական վայրերում։ Այդ թվում.

  • Լե Ման
  • Ֆոնտենբլո
  • Ֆոնտենե աբբայություն
  • Դիժոն
  • Յուզես
  • Մոր սյուր Լուան
  • Սեն Ժերմեն լե Արպաժոն
  • Մոնտեսքյու դպրոց և այլն

Մրցանակներ, պարգևներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաննի կինոփառատոն, 1990 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթող (2).
  • Արծաթե մրցանակ լավագույն տղամարդու դերի համար (Ժերար Դեպարդիե)
  • Տեխնիկական Գրան-Պրի (Պիեռ Լոմմ)
  • Անվանակարգումներ (1).
  • Ոսկե Արմավենու ճյուղ

Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիա, 1990 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգումներ(1).

  • Լավագույն օտարերկրյա ֆիլմ

«Սեզար», 1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (10).

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն դերասան (Ժերար Դեպարդիե)
  • Երկրորդ կարգի լավագույն դերասան (Ժակ Վեբեր)
  • Լավագույն ռեժիսոր (Ժան Պոլ Ռապպնո)
  • Օպերատորակական լավագույն աշխատանք (Պիեռ Լոմմ)
  • Լավագույն հանդերձանք (Ֆրանկա Սկուարչապինո)
  • Լավագույն ձայն (Պիեռ Գամետա և Դոմինիկ Հեննեգուն)
  • Լավագույն մոնտաժ (Նոել Բուասսոն)
  • Լավագույն սաունդտրեկ (Ժան Կլոդ Պետի)
  • Լավագույն դեկորացիաներ (Էնցո Ֆրիջերիո)

Անվանակարգումներ (3).

  • Ամենա խոստումնալից դերասան (Վենսան Պերես)
  • Լավագույն դերասանուհի (Անն Բրոշե)
  • Լավագույն հարմարեցված կամ յուրահատուկ սցենար (Ժան Կլոդ Կարյեր և Ժան Պոլ Ռապպնո)

«Ոսկե Գլոբուս», 1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (1).

  • Օտարերկրյա լեզվով լավագույն ֆիլմ - Ֆրանսիա

«Օսկար», 1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (1).

  • Լավագույն հանդերձանք (Ֆրանկա Սկուարչապինո)

Անվանակարգումներ (4).

  • Լավագույն տղամարդու դեր (Ժերար Դեպարդիե)
  • Լավագույն դեկորացիաներ (Էնցո Ֆրիջերիո և Ժակ Ռուկսել)
  • Լավագույն գրիմ (Միշել Բերկ և Ժան Պիեռ Էյչեն)
  • Օտարերկրյա լեզվով լավագույն ֆիլմ - Ֆրանսիա

BAFTA, 1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (4).

  • Օպերատորի լավագույն աշխատանք (Պիեռ Լոմմ)
  • Լավագույն հանդերձանք (Ֆրանկա Սկուարչապինո)
  • Լավագույն գրիմ և հարդարում (Միշել Բերկ և Ժան Պիեռ Էյչեն)
  • Լավագույն երաժշտություն (Ժան Կլոդ Պետի)

Անվանակարգումներ (4).

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն սցենար (Ժան Կլոդ Կարյեր և Ժան Պոլ Ռապպնո)
  • Լավագույն տղամարդու դեր (Ժերար Դեպարդիե)
  • Նկարչի լավագույն աշխատանք (Էնցո Ֆրիջերիո)

Դավիդ դի Դոնատելլո, 1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (1) .

  • Լավագույն օտարերկրյա ֆիլմ

Nastro d'Argento, 1992 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթող (2).

  • Լավագույն հանդերձանք (Ֆրանկա Սկուարչապինո)
  • Լավագույն դեկորացիաներ (Էնցո Ֆրիջերիո)

Մոսկվայի միջազգային կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթող

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոֆիլմի միջազգային նախադիտումը կայացել է 1990 թվականի մարտի 28-ին։
  • Բազմիցս թողարկվել է DVD-ով։
  • DVD-ի ռելիզը Ռուսաստանում թողարկվել է 2010 թվականի հունիսի 23-ին, «Կարմեն Վիդեո» ընկերության կողմից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]