Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները
Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները (ֆրանսերեն՝ Vincent Francois Paul Et Les Autres), կինոֆիլմ՝ արտադրված Կլոդ Ներոնի կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]4 ընկերները՝ արտադրամասի սեփականատեր Վենսենը, բժիշկ Ֆրանսուան, գրող Պոլը և բռնցքամարտիկ Ժանը, ամեն հանգստյան օրերին հավաքվում են, որպեսզի քննարկեն իրենց խնդիրները։ Իսկ խնդիրները շատ-շատ են։ Վենսենը, Ֆրանսուան և Պոլը կրում են միջին տարիքի ճգնաժամ։
Վենսենը կոտրվել է, այժմ նա պետք է գտնի շատ գումար, սիրելին իրեն լքել է, իսկ կինը պահանջում է ամուսնալուծություն։ Ֆրանսուայի կյանքում ևս ամեն ինչ վատ է. նրա վճարովի հիվանդանոցը անհաջող շրջանի մեջ է, կինը դավաճանում է նրան տարբեր տղամարդկանց հետ։ Պոլի մոտ գործերը ևս լավ չեն. նրա գրքերը չեն տպագրվում։
Ժանը երիտասարդ է։ Նա Վենսենի համար կարելի է ասել որդի է։ Նա բավականին լավ բռնցքամարտիկ է, բայց նա ևս ունի խնդիրներ։ Նրա ընկերուհին հղի է, և նրանք այժմ դժվարություններ են կրում։ Ստեղծված իրավիճակից փոքր-ինչ դուրս գալու համար Ժանը համաձայնում է մենամարտել շատ լուրջ հակառակորդի հետ։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվ Մոնտան — Վենսեն
- Միշել Պիկոլի — Ֆրանսուա
- Սերժ Ռեջանի — Պոլ
- Ժերար Դեպարդիե — Ժան Լեվալե
- Ստեֆան Օդրան — Քեթրին՝ Վենսենի կինը
- Մարի Դյուբա — Լյուսի՝ Ֆրանսուայի կինը
- Ումբերտո Օրսինի — Ժակ
- Լյուդմիլա Միկայել — Մարի՝ Վենսենի սիրուհին
- Անտոնելա Լուալդի — Ջուլիա՝ Պոլի կինը
- Քեթրին Ալլեգրե — Կոլետա՝ Ժանի ընկերուհին
- Բեթի Բակեր — Միրիամ
- Իվ Գաբրիելի — Միշել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Ռոջեր Էբերտ. (1976 թ․ հոկտեմբերի 25). «Ֆիլմի քննադատությունը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
- «Ֆիլմի դիտումները» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
|