Jump to content

Միշել Պիկկոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Պիկկոլի
ֆրանսերեն՝ Michel Piccoli
Ծնվել էդեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] կամ Փարիզ[5]
Մահացել էմայիսի 12, 2020(2020-05-12)[6][7][4][…] (94 տարեկան)
Մահվան վայրSaint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[8][4]
ԿրթությունԷլզասի դպրոց, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Սենտ Բարբի քոլեջ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, պրոդյուսեր, դերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Ժուլիետ Գրեկո, Eléonore Hirt? և Ludivine Clerc?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունMouvement de la Paix? և Q3508321?[10]

Ժակ Դանիել Միշել Պիկկոլի (ֆրանսերեն՝ Jacques Daniel Michel Piccoli, դեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] և Փարիզ[5] - մայիսի 12, 2020(2020-05-12)[6][7][4][…], Saint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[8][4]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան[11], սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ում ստեղծագործական գործունեությունը ձգվել է շուրջ յոթ տասնամյակ։ Նա մեծարվել է որպես իր սերնդի ֆրանսիացի մեծագույն խարակտերային դերասաններից մեկը, ով կերտել է շուրջ երկու հարյուր բազմազան կերպարներ, աշխատել անվանի ռեժիսորների հետ, իբրև լավագույն դերակատար՝ արժանացել հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ի, իտալական «Դավիդ դի Դոնատելլո»[12][13]։ Եվս չորս անգամ «Սեզար» մրցանակի է առաջադրվել և դարձյալ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փարիզում[15], երաժիշտների ընտանիքում։ Մայրը դաշնակահարուհի էր, ազգությամբ ֆրանսուհի, հայրը՝ իտալական արմատներով թավջութակահար, եկել էր շվեյցարական Տիչինոյից[16][17]։ Միշելը, միջնակարգ կրթություն ստանալով, սովորել է դրամատիկական արվեստների դպրոցում, որն ավարտելուց հետո սկզբնական շրջանում դերակատարումներով հանդես է եկել թատերական բեմադրություններում։ 1945 թվականին իր առաջին դերն է խաղացել կինոյում՝ Քրիստիան Ժակի «Կախարդանք» (Sortileges) ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1963 թվականին անվանի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալով։ Հաջորդել են հիշարժան դերակատարումները Լուի Բունյուելի Belle de Jour (1967), Բուրժուազիայի համեստ հմայքը (1972), Ալֆրեդ Հիչքոքի Տոպազ (1969) և բազում այլ ֆիլմերում[18]։ Միշել Պիկկոլին՝ որպես դերակարար, ընդհանուր առմամբ նկարահանվել է 170-ից ավելի ֆիլմերում[19]։

1990-ական թվականներին նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և նկարահանել է երեք ֆիլմ[20]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Պիկկոլին ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը Էլեոնոր Հըրթն էր, երկրորդը՝ երգչուհի Ժուլիետ Գրեկոն, երրորդը՝ Լյուդիվին Կլերը։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր, Լյուդիվին Կլերի հետ ապրելիս էլ երկու երեխա են որդեգրել[20][21][22][23]։

Պիկկոլին մահացել է 2020 թվականի մայիսի 12-ին՝ 94 տարեկան հասակում, ինֆարկտի հետևանքով առաջացած բարդություններից[24][25][26][27][28]։

  • Կաննի կինոփառատոն
    • 1980. մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Ոստյուն մթության մեջ»[29]
  • Բեռլինի կինոփառատոն
    • 1982. Արծաթե արջ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»[30]
  • Լոկառնոյի կինոփառատոն
    • 2007. մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Les Toits de Paris
    • 2007. Excellence Award (գերազանցության մրցանակ)
  • Սեզար մրցանակ
    • 1981. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ «Արտառոց գործ»
    • 1984. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Վտանգավոր քայլեր
    • 1990. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ May Fools
    • 1991. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ La Belle Noiseuse
  • Շանհայի կինոփառատոն
    • 1997։ Ոսկե գավաթ մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Ճամփորդող գործընկերը
  • Դավիդ դի Դոնատելո մրցանակ
    • 2012։ David di Donatello for Best Actor մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք
  • Համաեվրոպական կինոմրցանակներ
    • 2001. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Տուն եմ գնում
    • 2007. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Belle Toujours
    • 2011. եվրոպական կինոակադեմիայի պատվո մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար (European Film Academy Lifetime Achievement Award|Honorary Award)[31]
    • 2011. առաջադրում մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, ֆիլմը՝ Մենք Հռոմի պապ ունենք

2001 թվականին Միշել Պիկկոլիին շնորհվել է համաեվրոպական թատերական մրցանակ (Europe Theatre Prize)[32]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 4 5 6 Fichier des personnes décédées (ֆր.)
  5. 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 1 2 Michel Piccoli, légendaire acteur de cinéma et de théâtre, est mort (ֆր.)Le Monde.
  7. 1 2 L'acteur Michel Piccoli est mort (ֆր.)Le Figaro.
  8. 1 2 L’acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l’Eure (ֆր.)Paris-Normandie.
  9. The 24th European Film AwardsEuropean Film Academy.
  10. Le Maitron (ֆր.) — 1964.
  11. www.imdb.com
  12. Bergan, Ronald (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli obituary». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  13. «French screen legend Michel Piccoli, who starred in Belle de jour, dies at 94». France 24. 2020 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  14. «Michel Piccoli nie żyje. Był znany z "Pogardy" Jeana-Luca Godarda». Onet.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  15. «Michel Piccoli» (ֆրանսերեն). AlloCiné. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  16. «Michel Piccoli What Nationality Ancestry Race» (անգլերեն). Ethnicity of Celebs. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  17. «Piccoli Biography (1925–)» (անգլերեն). Film Reference. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  18. Mintzer, Jordan (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, Betrayed by Brigitte Bardot in Jean-Luc Godard's 'Contempt,' Dies at 94». The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  19. «Nie żyje Michel Piccoli. Znany aktor miał 94 lata». kultura.gazetaprawna.pl. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  20. 1 2 Smith, Harrison. «Michel Piccoli, French film star who worked with Buñuel and Godard, dies at 94». The Washington Post. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  21. «Michel Piccoli « mort dans les bras » de Ludivine, sa dernière femme : qui est-elle . gala.fr (ֆրանսերեն). 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  22. Michel Piccoli auf Frankreich-Sued.de
  23. Catherine Balle (2020-05-18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
  24. «Film- und Theaterschauspieler: Michel Piccoli ist tot». faz.net. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  25. «Michel Piccoli ist tot». zeit.de. 2020-05-18. Վերցված է 2020-05-18-ին.
  26. «L'acteur Michel Piccoli est décédé chez lui dans son manoir de Saint-Philbert-sur-Risle, dans l'Eure». paris-normandie.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020-05-18-ին.
  27. Balle, Catherine (2020 թ․ մայիսի 18). «Mort de Michel Piccoli, acteur de légende du cinéma français». leparisien.fr. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  28. Pulver, Andrew (2020 թ․ մայիսի 18). «Michel Piccoli, renowned French acting veteran, dies aged 94». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  29. «Festival de Cannes: A Leap in the Dark». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  30. «Berlinale: 1982 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
  31. приз Европейской киноакадемии вручили Триеру(չաշխատող հղում)
  32. IX Europe Theatre Prize / Reasons Արխիվացված 2021-10-19 Wayback Machine Europe Theatre Prize

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Պիկկոլի» հոդվածին։