Jump to content

Էլայջա Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլայջա Վուդ
անգլ.՝ Elijah Wood
Ծնվել էհունվարի 28, 1981(1981-01-28)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրՍիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ
ԿրթությունLaurel Springs School? և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դիջեյ, կինոպրոդյուսեր և երաժիշտ
Ամուսին(ներ)Պամելա Ռասին
Համատեղ ապրող(ներ)Mette-Marie Kongsved?
Երեխա(ներ)Evan Kongsved-Wood?
Պարգևներ և մրցանակներ

Էլայջա Ջորդան Վուդ (անգլ.՝ Elijah Jordan Wood, հունվարի 28, 1981(1981-01-28)[1][2], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Մատանիների տիրակալը» (2001-2003 թվականներ) կինոեռագրությունում Ֆրոդո Բեգինսին մարմնավորած դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլայջա Վուդը ծնվել է Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում։ Եղել է Ուորրենա և Դեբբի Վուդերի երկրորդ երեխան։ Էլայջան ունի ավստրալիական, գերմանական, դանիական և անգլիական արմատներ։ Նա կաթոլիկ է։ Ունի մեկ եղբայր՝ Զակ Վուդը, ով վիդեոխաղերի պրոդյուսեր է (ծնված 1974 թվականին), և մեկ քույր՝ Հաննա Վուդը (ծնված 1984 թվականին), բանաստեղծուհի և դերասանուհի (նա երկրորդական դեր է ունեցել Էլայջիի մի քանի ֆիլմերում)։

Մանուկ հասակում Էլայջան իր հայրենի քաղաքում դաշնակահարուհի Մարլեն Լոֆտսգարդենի հետ անցկացրել է դաշնամուրի դասեր։ Նա եղել է շատ եռանդուն երեխա, որի համար էլ նրան հաճախ անվանում էին Spark Plug, նույն ինքը «Կապիկ», որովհետև Էլայջան սիրում էր մագլցելով ինչ-որ տեղ բարձրանալ կամ իջնել։ Երբ Էլայջան սկսում է նկարահանվել կինոյում, նրա ընտանիքն Այովայից տեղափոխվում է Լոս Անջելես։ 1996 թվականիին նրա ծնողներն ամուսնալուծվում են, և հայրը կրկին վերադառնում է Այովա։ Երկար ժամանակ դերասանն ապրել է Լոս Անջելեսում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում։

Մինչև 1988 թվականի նրա ընտանիքի Լոս Անջելես տեղափոխվելը, Վուդը եղել է մոդել։ Դրա համար էլ նա առաջինն է նկարահանվել Աբդուլ Պոլայի «Forever Your Girl» երգի տեսահոլովակում, որի ռեժիսորն էր Դևիդ Ֆինչերը։

Իր դերասանական կարիերան սկսել է տարրական դպրոցում, մասնակցելով «Երաժշտության ձայներ» մյուզիքլին։ Մյուս տարում նա խաղում է «Զարմանալի հրաշագործ Օզ քաղաքից» ներկայացման մեջ։

Առաջին քայլը կինոյում համարվում է «Ետ դեպի ապագա 2» (1989) էպիզոդում ստացած դերը։

Ռոջեր Էբերտն իր գրախոսության ժամանակ ասել է. «Հայտնվել է Էլայջա Վուդը, և ես հավատում եմ, որ նա իր տարիքի մեջ ամենատաղանդավոր դերասանն է Հոլիվուդի պատմության մեջ»։

Գիր Ռիչարդի «Ներքին հետաքննություն» (1990) ֆիլմում Վուդը ստանում է երկրորդական դեր, որն էլ ճանապարհ է հարթում նրա հետագա առաջնային դերերի համար։ Այդ դերերից մեկն էլ Վուդը մարմնավորել է «Դրախտ» (1991) ֆիլում, որտեղ նա խաղում էր տղայի դերում, ով ուզում էր ավորել Մելանյա Գրաֆիտի և Դոն Ջոնսոնի քանդված ընտանիքը։ Նա, իր կատարման համար, արժանանում է գովասանքի, մի քանի քննադատներ ասում էին, որ նա կինոֆիլմի լավագույն հերոսներից մեկն էր։ Դրանից հետո «Հավերժ երիտասարդ» ֆիլմում Վուդը խաղում է Մել Գիբսոնի և Ջեյմի Լի Կերտիսի, իսկ «Դեպի վեր ձգտող» ֆիլմում՝ Ռիչարդ Մազելոյի հետ (երկու ֆիլմերն ցուցադրվել են 1992 թվականին

1993 թվականին Վուդը Մակոլեյ Կալկինի հետ նկարահանվում է «Լավ որդի» ֆիլմում, բայց այն հաջողություններ չի ունենում։ Հերոսի բնավորությունը դերասանի կատարմամբ. լավ մտքեր արտահայտող, հաճախ նաև շփոթված։ Վուդի մասնակցությամբ նույն թվականին նկարահանվում է «Ֆին Գեկլբերիի արկածներ» ֆիլմը, նրա այս կերպարը չափազանց տարբեր էր իր նախորդ դերերից, բայց «Պատերազմ» (1994) ֆիլմում նա վերադառնում է իր անցյալ կերպարների օրինակին։

Էլայջա Վուդը 2006 թվականի փետրվարին

1994 թվականին Վուդը գլխավոր դեր է ստանում նաև «Նորթ» ֆիլմում։ Այս ֆիլմը հասարակության մեջ բացասական արձագանք ստացավ, և տոմսերը չվաճառվեցին։ Վուդի երկրորդ դերը «Ֆլիպեր» ֆիլմում էր։ Այն գրանցում է մեծ հաջողություններ։ Վուդը հիանալի էր կատարում մտածողի դերը։

1998 թվականին էրաններին հայտնվում են «Բախում անդունդինն» և «Ֆակուլտետ» ֆիլմերը։ Այս ֆիլմերում Էլայջիի դերերը չեն ունեցել հուզական լիություն և կերպարների զարգացում, բայց կինոնկարներն ունեցել են մեծ հաջողություններ և իրենց տեղն են գտել դերասանի շարունակվող կարիերայում։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը հնչյունավորել է Սպայրոյին, խաղային շարքի պլատֆորմների հերոսին։ Ջեկ Բլեկի, Ջենիֆեր Խեյլի, Վիլ Ուիտոնի, Պենդլատոն Ուորդի հետ միասին եղել է նաև դերասան-հնչյունավորող Broken Age խաղում (англ.) [[3]:

2006 թվականի սեպտեմբերի 19-ին Վուդը հայտարարեց, որ իր Simian Records ձայնագրման ստուդիան կնքել է իր առաջին պայմանագիրը։ 2007 թվականի փետրվարին Simian Records-ը հրատարակեց The Apples in Stereo խմբի նոր ալբոմը, որը կոչվեց New Magnetic Wonder:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ֆ Ետ դեպի ապագա 2 Back To The Future, Part IIտղան հեռախոսախցիկի մոտ
1990 ֆ Գիշեվա երեխա Child in the NightԼյուկ
1990 ֆ Վկա The Witnessփոքրիկ տղա
1990 ֆ Ավալոն AvalonՄիքայել Կեյ
1990 ֆ Ներքին հետաքննություն Internal AffairsՍին Ստրեյչ
1991 ֆ Դրախտ ParadiseՎիլարդ Յանգ
1992 ֆ Օր-О Day-OՕր-О
1992 ֆ Դեպի վեր ձգտող Radio FlyerՄայք
1992 ֆ Հավերժ երիտասարդ Forever YoungՆետ Կուպեր
1993 ֆ Լավ որդի The Good SonՄարկ Էվանս
1993 ֆ Գեկ Ֆինի արկածներ The Adventures of Huck FinnԳեկլաբերի Ֆին
1994 ֆ Պատերազմ The WarՍտյուտարտ 'Ստյու' Սիմոնս
1994 ֆ Նորթ NorthՆորթ
1996 ֆ Ֆլիպպեր FlipperՍենդի
1997 ֆ Օլիվեր Թվիստ Oliver TwistՋեկ Դավկինս
1997 ֆ Սառցե քամի The Ice StormՄիկի Կարվեր
1998 ֆ Ֆակուլտետ The FacultyԿեյսի Կոնոր
1998 ֆ Բախում անդունդին Deep ImpactԼեո Բիդերման
1999 ֆ Սև և սպիտակ Black and WhiteՌեն
1999 ֆ Կրետի թռիչք The Bumblebee Flies AnywayԲարնի Սնոու
2000 ֆ Անշնորհքներ Chain of FoolsՄիկի
2000 ֆ Խոստովանության օր Ash WednesdayՇոն Սալիվան
2001 ֆ Մատանիների տիրակալ։ Մատանու եղբայրություն The Lord of the Rings: The Fellowship of the RingՖրոդո Բեգինս
2002 ֆ Մատանիների տիրակալ։ Երկու բերդեր The Lord of the Rings: The Two TowersՖրոդո Բեգինս
2002 ֆ Մատնաչափիկի արկածներ և Մատնաչափիկներ The Adventures of Tom Thumb & ThumbelinaՄատնաչափիկ (ձայն)
2003 ֆ Մատանիների տիրակալ։ Արքայի հանդիպում The Lord of the Rings: The Return of the KingՖրոդո Բեգինս
2003 ֆ Լրտեսների երեխաներ 3։ Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game Overսուպեր-խաղացող (մականուն։ Վոին)
2003 ֆ Տասնյոթամյա All I WantՋոնս Դիլոն
2004 ֆ Մաքուր մտքի հավերժ փայլատակում Eternal Sunshine of the Spotless MindՊատրիկ
2005 ֆ Խուլիգաններ Green StreetՄետ Բակներ
2005 ֆ Եվ ամենի ինչ լուսավորվեց Everything Is IlluminatedՋոնաթան Սաֆրան Ֆոեր
2005 ֆ Հանցագործների քաղաք Sin CityԿեվին
2006 ֆ Բոբբի BobbyՎիլյամ Ավերի
2006 ֆ Ուրախ ոտքեր Happy Feetպինգվին Մամբլ (ձայն)
2006 ֆ Սպայրոյի լեգենդ։ Սկիզբ The Legend of Spyro: A New BeginningՍպայր (ձայն)
2006 ֆ Փարիզ, ես քեզ սիրում եմ Paris, je t'aimeճանապարհորդ
2007 ֆ Օր զրո Day ZeroԱհարոն Ֆելեր
2008 ֆ Սպանություն Օքսֆորդում Los crímenes de OxfordՄարտին
2009 ֆ 9 9իններորդ (ձայն)
2011 ս Վիլֆրեդ WilfredՌայան Նյուման
2011 ֆ Ռոմանտիկներ The RomanticsՉիպ Խեյս
2011 ֆ Ուրախ ոտքեր 2 Happy Feet Twoպինգվին Մամբլ (ձայն)
2012 ս Գանձերի կղզի Treasure IslandԲեն Գան
2012 ֆ Սելեստան և Ջեսին դարերով Celeste & Jesse ForeverՍկոտ
2012 ֆ Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն The Hobbit: An Unexpected JourneyՖրոդո Բեգինս
2012 ֆ Վրեժ Ջոլիի համար Revenge for Jolly!Թոմաս
2012 ս Կարմիրներն ընդդեմ Կապույտների Red vs BlueՍիգմա (ձայն)
2012 ֆ Մոլագար ManiacՖրենկ Զիտո
2013 ֆ Գրապահոցի քրոնիկներ Pawn Shop ChroniclesՋոնի Շոու
2013 ֆ Փառահեղ ավարտ Grand PianoԹոմ Սելզնիկ
2014 ֆ Կուտիս CootiesԿլինտ Խադսոն
2014 ս Քաղաքի մյուս կողմում Over The Garden WallՎիրտ (ձայն)
2014 ֆ Լուսավորող աստղեր Set Fire To The StarsՋոն Մալկոլմ Բրինին
2014 ֆ Բաց պատուհաններ Open WindowsՆիկ Չամբերս
2015 ֆ Վհուկի վերջին որսորդ The Last Witch HunterԴոլան 37-րդ
2016 ֆ Վստահություն TrustՈստիկան
2016 ֆ Իմ հրեշտակի սև թևեր Black Wings Has My AngelԷդդ
2016-2017 ս Դիրկ Ջենթլի դետեկտիվ գործակալություն Dirk Gently's Holistic Detective AgencyՏոդ Բրոտցման
2017 ֆ Այս աշխարհում ես այլևս ինձ չեմ զգում ինչպես տանը I Don't Feel at Home in This World AnymoreԹոնի

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մատանիների տիրակալ» եռալոգիայում կատարած յուրաքանչյուր դերի համար Էլայջա Վուդը ստանում էր 435 հազարից մինչև 560 հազար դոլար, յուրաքանչյուր ֆիլմից հետո բոնուսներն ավելանում էին՝ կապված ներկայացման հրապարակից[7]։
  • Տասնյոթամյա (2002) $ 250 000[8]
  • Ուիլֆրեդ (2011) $ 150 000

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 Հաղթել է Hottest, Coolest Young Veteran - Male N/A անվանակարգում։
  • 1991 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Գիշերվա երեխաներ» 1990 ֆիլմի համար
  • 1991 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Ավալոն» 1990 ֆիլմի համար
  • 1992 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Դրախտ» 1991 ֆիլմի համար
  • 1993 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Դեպի վեր ձգտող» 1992 ֆիլմի համար
  • 1995 Հաղթել է երիտասարդ լավագույն դերասան անվանակարգում «Նորթ» 1994
  • 1997

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. Broken Age в Steam. Steam
  4. «Elijah Wood». IMDb. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «New Xbox to kick off console wars». BBC News. 2005 թ․ մայիսի 12. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Elijah Wood Examines the plight of penguins in Saving a species: The Great penguins rescue». Sea World.org. 2006 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Властелин колец — А знаете ли вы…». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Biography for Elijah Wood

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sibley, Brian. The Lord Of The Rings Official Movie Guide. Houghton Mifflin, 2001.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլայջա Վուդ» հոդվածին։