Շատորու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Châteauroux[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 25,54 կմ² | ||||
ԲԾՄ | 154 մետր | ||||
Բնակչություն | ▲43 331 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 36000[3] | ||||
Պաշտոնական կայք | chateauroux-metropole.fr(ֆր.) | ||||
| |||||
Շատորու (ֆր.՝ Châteauroux, ֆրանսերեն արտասանութամբ՝ ( )), Էնդրի դեպարտամենտի վարչական կենտրոնը Կենտրոնական Ֆրանսիայում (Բերրի նախկին դքսություն)` Օռլեանից հարավ ընկած ճանապարհին, որը Փարիզը կապում է Թուլուզի հետ։
Քաղաքը առաջացել է ամրոցի շուրջ, որը 10-րդ դարում հիմնադրել է իշխան Ռաուլ դե Դեոլը, մինչև 1623 թվականը պատկանել է Շովինիայի բարոններին[4]։ Ամրոցի ներկայիս շինությունը, որը զբաղեցնում է քաղաքային վարչակազմը, կառուցվել է 15-րդ դարից ոչ ուշ։ Լյուդովիկոս XV-ը Շատորուի դքսուհու կոչում է շնորհել իր ֆավորիտին` Մարի Անն դե Մայի Նելին[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 43 741 մարդ է (հունվարի 1, 2017):
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատորուի երկաթուղային կայարանից կարելի է անմիջապես մեկնել Փարիզ, Օռլեան, Լիմոժ, Թուլուզ և մի շարք այլ տարածաշրջանային ուղղություններով։ A20 ավտոմայրուղին կապում է Շատորուն Վիերզոնի, Բրիվ լա Գայարդի և Թուլուզի հետ։
2001 թվականից քաղաքն առաջարկում է անվճար հասարակական տրանսպորտ[5]։ Ուղևորների ընդհանուր թիվը 2001-2012 թվականներին աճել է 208 %-ով[6]։
Քաղաքն ունի օդանավակայան, որն օգտագործվում է հիմնականում բեռնափոխադրումների, տեխնիկական սպասարկման, ուսուցման և թեթև ավիացիայի համար, ինչպես նաև սպասարկում է սեզոնային չարտերային չվերթները։
Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատորուում են ծնվել.
- Անրի Գասյեն Բերտրան (1773-1844), Նապոլեոնի բանակի գեներալ
- Ալբեր Օրիե (1865-1892), բանաստեղծ-սիմվոլիստ, գրող և արվեստաբան
- Մարսել Բուսակ (1889-1980), գործարար և ձիաբույծ
- Ռոբերտ Ֆալկուչի (1900-1989), նկարազարդող
- Ժերար Դեպարդիե (ծնվ. 1948 թ.), դերասան և գործարար
- Դին Բրաուն (ծնվ. 1955 թ.), ջազային կիթառահար
- Ժիլ Սունու (ծնվ. 1991 թ.), ֆուտբոլիստ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատորուի քույր քաղաքներն են[7].
Գերմանիա. Գյուտերսլո (1977 թվականից)
Բուրկինա Ֆասո. Բիթու (1985 թվականից)
Լեհաստան. Օլշտին (1991 թվականից)
ԱՄՆ. Ֆրեզնո (2016 թվականից)
Չինաստան. Ցզինխուա (2019 թվականից)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 4,0 4,1 «Շատորու, քաղաք»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «What Really Happens When a City Makes Its Transit System Free? - Henry Grabar - The Atlantic Cities»։ M.theatlanticcities.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2013-03-26
- ↑ «Bilan de la gratuité 2001-2011 à Châteauroux»։ Scribd.com։ 2012-10-16։ Վերցված է 2013-03-26
- ↑ «Les cinq villes jumelles de Châteauroux»։ lanouvellerepublique.fr (ֆրանսերեն)։ La Nouvelle Republique։ 2019-06-02։ Վերցված է 2019-11-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շատորու քաղաքի պաշտոնական կայքը Archived 2018-07-25 at the Wayback Machine.
|