Գիյոմ Դեպարդյո
Գիյոմ Դեպարդյո ֆր.՝ Guillaume Depardieu | |
---|---|
![]() Գիյոմ Դեպորդյոն 2005 թվականին | |
Ծնվել է | ապրիլի 7, 1971[1][2][3][4] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2008[5][1][2][3][4] (37 տարեկանում) |
Մահվան վայր | Գարշ |
Քաղաքացիություն |
![]() |
Մասնագիտություն | կինոդերասան և դերասան |
Ակտիվ շրջան | 1974—2008 |
Ծնողներ | հայր՝ Ժերար Դեպարդիե, մայր՝ Élisabeth Depardieu |
Գիյոմ Ժան Մաքսիմ Անտուան Դեպարդյո (ֆր.՝ Guillaume Jean Maxime Antoine Depardieu, ապրիլի 7, 1971[1][2][3][4], Փարիզ, Ֆրանսիա[1] - հոկտեմբերի 13, 2008[5][1][2][3][4], Գարշ), ֆրանսիացի դերասան, Ժերար Դեպարդիեի և Էլիզաբեթ Դեպարդիեի որդին, դերասանուհի Ժյուլի Դեպարդիեի ավագ եղբայրը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1971 թվականին, դերասաններ Ժերար և Էլիզաբեթ Դեպարդիեների ընտանիքում։ Ծնողները, նվիրելով իրենց ամբողջ կյանքը կինոյին և թատրոնին, քիչ ժամանակ են տրամադրել որդուն, ինչի պատճառով մանուկ հասակում Գիյոմը անհնազանդ էր և վատ էր սովորում։ Իր վարքի համար նրան վռնդում էին գրեթե բոլոր դպրոցներից, ուր ուղարկում էին իրեն ծնողները։ Դեռահասության շրջանում սկսեց օգտագործել ալկոհոլ, հաշիշ և հերոին, հաճախ խախտել օրենքը, զբաղվել գողությամբ։ Մի քանի անգամ դատապարտվել է ազատազրկման, տուգանքներ է վճարել։
1995 թվականին Սեն-Քլու թունելում դիմացի մեքենայից ընկնող ճամպրուկի պատճառով Գիյոմը ընկավ մոտոցիկլետից և աջ ծնկի լուրջ վնասվածք ստացավ։ 2003 թվականին, 32 տարեկանում, 8 տարի չդադարող անտանելի ցավերից հետո, չնայած հակաբիոտիկներով և մորֆինով բուժմանը, նա որոշում է աջ ոտքի ամպուտացիա անել և հետագայում պրոթեզ օգտագործել, որը կօգնի իրեն կրկին քայլել։
Հոսպիտալացվել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին, Բուխարեստում, որտեղ նկարահանվում էր «Իկարի մանկությունը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսեր Դան Բուրլակը հայտնեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը արել է ամեն անհրաժեշտ բան դերասանին նույն երեկոյան հայրենիք վերադարձնելու համար։ Նկարահանումների ժամանակ նա ցավեր էր զգում դիաբետի և որովայնամզի բորբոքման պատճառով[6]։
Մահացել է 2008 թվականի հոկտեմբերի 13-ին, Գարշ քաղաքի (դեպարտամենտ Օ-դը-Սեն) հիվանդանոցում քանի որ վարակվել էր վիրուսով, որը թոքաբորբ էր առաջացրել[7][8][6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի դեկտեմբերի 30-ին Գիյոմն ամուսնացավ դերասանուհի Էլիզ Վանտրի հետ։ 2000 թվականին նրանք ունեցան դուստր՝ Լուիզա անունով։ 2004 թվականին Գիյոմ Դեպարդիեն և Էլիզ Վանտրը ամուսնալուծվեցին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1974 | ֆ | Ոչ այնքան վատը | Pas si méchant que ça | Գիլյոմ, Պիերի որդին |
1986 | ֆ | Ժան դե Ֆլորետ | Jean de Florette | |
1990 | ֆ | Սիրանո դե Բերժերակ | Cyrano de Bergerac | |
19901990|1990 | ս | Անդիպչելիները | Le Lyonnais | Վելվետ / Velvet |
1992 | ֆ | Աշխարհի բոլոր առավոտները | Tous les matins du monde | երիտասարդ Մարեն Մարե / Marin Marais jeune |
1992 | ֆ | Անտեսանելի գաղտնագրեր | Les Paroles invisibles | |
1993 | ֆ | Նուրբ թիրախ | Cible émouvante | Անտուան / Antoine |
1994 | ֆ | Տղայի պատմություն, ով կցանկանար որևէ մեկին համբուրել | L'Histoire du garçon qui voulait qu'on l'embrasse | փինբոլ խաղացող |
1995 | ֆ | Աշակերտներ | Les Apprentis | Ֆրեդ |
1996 | ֆ | Սերը, ստեղծված նորից | L'amour est à réinventer | |
1997 | ֆ | Զինվորի սերը | Marthe | Սիմոն |
1997 | ֆ | Միությունը մատ է փնտրում | Alliance cherche doigt | Անդրե Լեշա / André Lechat |
1997 | ֆ | Le Constat | Le Constat | |
1997 | ֆ | Անանուն | Sans titre | |
19981998|1998 | ս | Կոմս Մոնտե Քրիստո | Le Comte de Monte-Cristo | երիտասարդ Էդմոնդ Դանտես / Edmond Dantès jeune |
1999 | ֆ | Փոլա Իքս | Pola X | Պիեր |
2000 | ֆ | Նա և նա 14-րդ հարկում | Elle et lui au 14e étage | Արթուր / Arthur |
2000 | ֆ | Ավազով առևտուր անողները | Les Marchands de sable | Ստեֆան / Stéphane |
20002000|2000 | ս | Մերժյալները | Les Misérables | երիտասարդ Ժան Վալժան / Jean Valjean jeune |
2001 | ֆ | Զայդե, փոքրիկ վրեժ | Zaïde, un petit air de vengeance | Սիմոն |
2001 | ֆ | Ակվարիում | L'aquarium | Սիմոն |
2001 | ֆ | Սեր և այլ տհաճություններ | Amor, curiosidad, prozak y dudas | Ուիլլի / Willy |
2002 | ֆ | Ինչպես ինքնաթիռ | Comme un avion | Պիեր Սակո / Pierre Sako |
2002 | ֆ | Պատվիր քո հորը | Aime ton père | Պոլ |
2002 | ֆ | Հրեշտակի կաշի | Peau d'Ange | Գրեգուար |
20022002|2002 | ս | Նապոլեոն | Napoléon | Jean-Baptiste Muiron |
2003 | ֆ | Հերթապահ դեղագործ | Le Pharmacien de garde | Ֆրանսուա Բարյե / François Barrier |
2003 | ֆ | Ընթացք | Process | ամուսին |
2004 | ֆ | Միլեդի | Milady | Ատոս |
20052005|2005 | ս | Անիծված արքաներ | Les Rois maudits | Լյուդովիկ X / Louis X |
2006 | ֆ | Ամուրիներ | Célibataires | Բեն |
2007 | ֆ | Ձեռք մի տուր կացինը | Ne touchez pas la hache | Armand de Montriveau |
2007 | ֆ | Ֆրանսիա | La France | Էրիկ |
2007 | ֆ | Կապված աչքերում | Les Yeux bandés | Բեն |
2008 | ֆ | Պատերազմում | De la guerre | Շառլ |
2008 | ֆ | Վերսալ | Versailles | Դամյեն |
2008 | ֆ | Ամրոց Շվեցիայում | Château en Suède | Սեբաստյան |
2008 | ֆ | Ստելլա | Stella | Ալան Բեռնար / Alain Bernard |
2008 | ֆ | Անբաժաններ | Les Inséparables | Բորիս |
2009 | ֆ | Իկարի մանկություն | L'Enfance d'Icare | Ջոնաթան Վոգել / Jonathan Vogel |
2009 | ֆ | Գող | Au voleur | Բրյունո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129632120 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.contactmusic.com/news.nsf/article/guillaume%20depardieu%20died%20at%2038_1083358
- ↑ 6,0 6,1 «Гийом Депардьё, скончавшийся в понедельник в Париже, был госпитализирован ещё в субботу в Бухаресте»։ Эхо Москвы։ 14 октября 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-11-ին։ Վերցված է 2010-08-13
- ↑ NewsRu.com: Умер старший сын Жерара Депардьё — Гийом
- ↑ Nouvelobs.com: Guillaume Depardieu est mort(ֆր.)