Անհաջողակները (ֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհաջողակները
ֆր.՝ La Chèvre
Երկիր Ֆրանսիա[1][2]
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
 Մալթա
Ժանրկինոկատակերգություն[4], բադի մուվի, արկածային ֆիլմ և դետեկտիվ ֆիլմ
Թվականդեկտեմբերի 8, 1981[3] և մարտի 19, 1982[5]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանսիս Վեբեր[4][6][7][…]
ՊրոդյուսերԱլան Պուռ
Սցենարի հեղինակՖրանսիս Վեբեր
ԴերակատարներԺերար Դեպարդիե[8], Պիեռ Ռիշար[6][8], Պեդրո Արմենդարիս կրտսեր, Կորին Շարբի, Անդրե Վալարդի, Ռոբեր Դալբան, Խորխե Ռուսեկ, Միշել Ֆորտին, Միշել Ռոբեն, Սերջիո Կալդերոն, Մարիցա Օլիվարես և Ժակլին Նոել[9]
ՕպերատորԱլեքս Ֆիլիպս կրտսեր
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժԱլբեր Յուրգենսոն
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Ակապուլկո
Նկարահանման վայրՓարիզ - Շառլ դը Գոլ, Բանյոլե, Ակապուլկո, Մանսանիլյո, Պաչուկա և Tecalitlán Municipality?
ԿինոընկերությունGaumont
Տևողություն94 րոպե[3] և 90 րոպե[10]
ՀաջորդՀայրիկները

«Անհաջողակները» (բառացի թարգմանությամբ - «Այծիկը», ֆր. La Chèvre, ֆրանսերենից իդիոմատիկ արտահայտությամբ ֆր. «rendre chèvre») - «դուրս հանել հունից» - կինոֆիլմ, թեթև ֆրանսիական կատակերգություն։ Երեք ֆիլմերից առաջինը դասական երգիծական դուետ Ռիշար - Դեպարդիե («Անհաջողակները», «Հայրիկները», «Փախստականները»)։ Երաժշտությունը կոմպոզիտոր Վլադիմիր Կոսմի։ 1991 թվականին Ամերիկայում նկարահանվել է ֆիլմի վերափոխված տարբերակը «Մաքուր հաջողություն» (անգլ. «Pure luck») անվանմամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ընկերության նախագահի աղջիկը, ով անընդմեջ ընկնում էր ինչ-որ անհաջողությունների մեջ, ուղևորվել էր հանգստանալու Լատինական Ամերիկա, նա հայտնվում է ավազակների մոտ և անհետանում է։ Որոնումները արդյունք չեն տալիս, հայրը անմխիթար է։ Սակայն այդտեղ նահանգների հոգեբանը հուշում է նրան մի անհավանական տարբերակ. ուղարկել ընկերության աշխատակցին` Ֆրանցուզա Պերրենային աղջկա ետևից, նույնպիսի անհաջողակի որքան աղջիկն էր։ Հայտնվելով նույն անախորժություններում, նա կարող է գտնել աղջկան։ Պերրենայի հետ ուղևորվեց նաև մասնավոր դետեկտիվ` Ժան Կամպանան։ Հոգեբանի տեսությունը արդարացրեց իրեն և անհավանական արկածներից, ծիծաղելի դեպքերից և զվարճալի իրավիճակներից հետո զուգընկերները գտնում են աղջկան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալիսիյա Էնսինաս - աղջիկ, ում պատճառով Պերրեն և Կամպանան վիճեցին
  • Խակառանդա Ալֆառո - անբարոյական, ով գնաց Ժան Կամպանայի հետ

Խորհրդային վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հաջողությամբ մտել է սովետական կինովարձույթ 1980-ական թվականներին։ Պատկերը կրկնօրինակվել է «Мосфильм» կինոընկերությունում, կրկնօրինակման ռեժիսոր Եվգենի Ալեքսեև, դերերը հնչյունավորել են`

  • Պիեռ Ռիշար - Ալեքսանդր Բելյավսկի
  • Ժերար Դեպարդիե - Վադիմ Սպիրիդոնով
  • Կորինն Շարբի - Օլգա Գոբզևա
  • Պեդրո Արմենդարիս-կրտսեր - Էդուարդ Իզոտով
  • Անդրե Վալարդի - Վլադիմիր Ֆերապոնտով
  • Խորխե Լյուկե - Յուրի Լեոնիդով
  • Միշել Ռոբեն - Վլադիմիր Բալաշով
  • Միշել Ֆորտեն - Յուրի Սարանցև

Ֆիլմից ցենզուրան կտրվել է ավելի քան 20 րոպե։

VHS և DVD թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը VHS-ի վրա թողարկվել է «ОРТ-Видео» հրատարակչի կողմից 1997 թվականին։ Ֆիլմը DVD-ի թողարկվել է 2008 թվականի մարտի 13-ին «Союз-видео» դիսպրիբյուտորի կողմից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական կերպարների անունները - Պերրենա և Կամպանա, դերերը, որոնք Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդիեն կատարել են ֆրանսիական կատակերգության բոլոր սերիաներում, ռեժիսոր Ֆրանսիս Վեբերը օգտագործել է հերոսներ` Ժանա Ռենոյին և Պատրիկա Բրյուլեին իր «Ягуар» կատակերգությունում։ 1991 թվականին ամերիկացի ռեժիսոր Նադյա Տեսսի կողմից նկարահանվել է ֆիլմի ձևափոխված տարբերակը - «Անհաջողակները» (անգլ. Pure Luck)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]