Սեսիլ Դեյ-Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեսիլ Դեյ-Լյուիս
անգլ.՝ Cecil Day-Lewis
Սեսիլ Դեյ-Լյուիս.jpg
Ծնվել էապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3][…]
ԾննդավայրCounty Laois
Վախճանվել էմայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…] (68 տարեկան)
Վախճանի վայրLemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանԴորսետ
Գրական անունNicholas Blake[4]
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, սցենարիստ, համալսարանի պրոֆեսոր, գրական քննադատ, մանկագիր և թարգմանիչ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՈւոդհեմ քոլեջ և Շերբորն դպրոց[4]
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Գրեշեմ քոլեջ և Քեմբրիջի համալսարան
ՊարգևներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր
Ամուսին[Constance] Mary King?[5], Ժիլլ Բելքոն և Ժիլլ Բելքոն[5]
Համատեղ ապրողRosamond Lehmann?
ԶավակներԴանիել Դեյ-Լյուիս[4] և Tamasin Day-Lewis?

Սեսիլ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Cecil Day-Lewis, ապրիլի 27, 1904(1904-04-27)[1][2][3][…], County Laois - մայիսի 22, 1972(1972-05-22)[1][2][3][…], Lemmons, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիական և իռլանդական ծագում ունեցող բանաստեղծ, գրող, թարգմանիչ, 1968-1972 թվականներին Միացյալ Թագավորության գրող-դափնեկիր[6], դետեկտիվ վեպերի հեղինակ, որոնք հրատարակվել են Նիկոլաս Բլեյք (անգլ.՝ Nicholas Blake) կեղծանունով: Իր ստեղծագործությունները հաճախ ստորագրել է՝ որպես C. Day-Lewis:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դեյ-Լյուիսն աշխատել է Մեծ Բրիտանիայի կառավարության տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր, ինչպես նաև ծառայել է բրիտանական ներքին գվարդիայի Մասբերյան բաժանմունքում[7]: Նա սըր Դենիել Դեյ-Լյուիսի և վավերագրող ու խոհարարական հեռուստահաղորդման վարող Թամասին Դեյ-Լյուիսի հայրն է:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլ Դեյ-Լյուիսը ծնվել է 1904 թվականին, Իռլանդիայի Քուինս կոմսությունում (այժմ հայտնի է որպես Լաուա կոմսություն)[8]։ Նրա հայրը Ֆրենք Դեյ-Լյուիսն էր (1872-1937)[9][10], որը Բալինտուբերտ ծխական համայնքի վանահայրն էր, իսկ մայրը Քեթլին Բլեյքին էր (ծնված՝ Սքվայրս, մահացել է 1906 թվականին)։ Նրա հարազատներից ոմանք եղել են Անգլիայից (Հարթֆորդշիրի և Քենթերբերիի կոմսություն)։ Նրա հայրը վերցրել է «Դեյ-Լյուիս» ազգանունը՝ որպես իր հարազատ հոր («Դեյ») և խորթ հոր («Լյուիս») ազգանունների համադրություն[11]։ «The Buried Day» ինքնակենսագրության մեջ (1960) Դեյ-Լյուիսը գրել է.

Aquote1.png Որպես գրող, ես չեմ օգտագործում միացման գծիկ իմ ազգանվան մեջ. սնոբիզմի փաթաթված կտոր, որը տվել է բավականին խառը արդյունքներ[12]: Aquote2.png


1906 թվականին մոր մահից հետո՝ երկու տարեկան հասակում, Սեսիլ Դեյ-Լյուիսը Լոնդոնում մորաքրոջ օգնությամբ դաստիարակվել է հոր կողմից՝ ամառային արձակուրդներն անցկացնելով Ուեքսֆորդի կոմսությունում գտնվող հարազատների մոտ: Նա կրթություն է ստացել Օքսֆորդի Շերբորյան դպրոցում և Ուոդհեմ քոլեջում։ Օքսֆորդում Դեյ-Լյուիսը դարձել է խմբակի մի մասը, որը հավաքվել էր Ու. Հ. Օդենի շուրջ և օգնել նրան խմբագրել «Oxford Poetry» 1927 ժողովածուն։ Նրա առաջին սեփական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Beechen Vigil»-ը, հրատարակվել է 1925 թվականին[13]։

1928 թվականին, երբ Դեյ Լյուիսբ աշխատել է երեք դպրոցներում՝ որպես ուսուցիչ, ներառյալ Լարչֆիլդի դպրոցը, Հելենսբուրգը, Շոտլանդիան (այժմ Լոմոնդի դպրոցը)[13][14]: Նա ամուսնացել է Կոնստանս Մերի Քինգի հետ։ 1940-ական թվականների ընթացքում նա երկար ու անհանգիստ սիրավեպ է ունեցել վիպասանուհի Ռոզամունդ Լեմանի հետ։ Գրողի առաջին ամուսնությունը խզվել է 1951 թվականին, և նա ամուսնացել է դերասանուհի Ջիլ Բելկոնի հետ, ով չի ընդունել այդ ամուսնությունը և հետագայում հեռացել է դուստրից այն պատճառով, որ Դեյ Լյուիսը 21 տարով մեծ էր Ջիլից[15]։

Ուշ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է որպես Մեծ Բրիտանիայի տեղեկատվության նախարարության հրապարակումների խմբագիր՝ Ջորջ Օրուելի իր 1984 հակաուտոպիայում ծաղրած հաստատությունում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օդենի՝ Դեյ-Լյուիսի մտերիմ ընկերոջ ստեղծագործությունը կորցրել է ազդեցությունը Սեսիլի վրա, և նա զարգացրել է քնարերգության ավելի ավանդական ոճը: Որոշ քննադատներ կարծում են, որ նա հասել է իր լիարժեք աճին, որպես բանաստեղծ, Word OverAll-ում (1943), երբ նա վերջապես դադարել է կախված լինել Օդենից: Պատերազմից հետո միացել է Chatto & Windus հրատարակչությանը՝ որպես տնօրեն և ավագ խմբագիր[16]։ 1946 թվականին Դեյ Լյուիսը դասախոսել է Քեմբրիջի համալսարանում՝ հրապարակելով իր դասախոսությունները the Poetic Image-ում (1947)։ Դեյ-Լյուիսը Գեորգ 6-րդի կողմից շնորհվել է Բրիտանական կայսրության ամենահզոր հրամանատարի աստիճանի 1950 թվականին՝ միապետի հոբելյանի ժամանակ: Ավելի ուշ Օքսֆորդում դասավանդել է պոեզիա 1951-1956 թվականներին։ 1962-1963 թվականներին կրկին աշխատել է Հարվարդի համալսարանում։ Դեյ Լյուիսը դափնեկիր է նշանակվել 1968 թվականին՝ մեկ տարի առաջ Ջոն Մեյսֆիլդի մահից հետո:

Դեյ-Լյուիսը եղել է գրական խմբի նախագահ, թագավորական գրական ընկերության փոխնախագահ, արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ, Իռլանդական Գրականության ակադեմիայի անդամ, Լոնդոնում Գրեշեմ քոլեջի հռետորաբանության պրոֆեսոր:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսիլ Դեյ-Լյուիսի գերեզման

Սեսիլ Դեյ-Լյուիսը մահացել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքից 1972 թվականի մայիսի 22-ին Լեմոնսում (Հարթֆորդշի), Քինգսլի Էյմիսի և Էլիզաբեթ Ջեյն Հովարդի տանը, որտեղ նա և նրա ընտանիքը կանգ էր առել։ Որպես Թոմաս Հարդիի մեծ երկրպագու՝ թաղվել է Սթինսֆորդի Սուրբ Միքայել եկեղեցում նրա գերեզմանի կողքին[13]։ Նրա գերեզմանի վրա մեջբերվում է հենց Դեյ Լյուիսի Is it Far to Go? բանաստեղծությունը։

Դեյ Լյուիսը չորս երեխաների հայր էր[17]։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա. Շոն Դեյ-Լյուիս, որը հեռուստատեսային քննադատ և գրող է, և Նիկոլաս Դեյ-Լյուիս, որն ինժեներ է դարձել։ Ջիլ Բելքոնի հետ ամուսնության ժամանակ ծնվել են Թեմասին Դեյ-Լյուիսը և Դենիել Դեյ-Լյուիսը[18]։ Շոն Դեյ-Լյուիսը 1980 թվականին հրապարակել է իր հոր կենսագրությունը՝ C. Day Lewis: an English Literary Life։

2012 թվականի հոկտեմբերին Դենիել Դեյ-Լյուիսը իր հոր արխիվը նվիրաբերել է Բոդելյան գրադարանին [19][20][21]։

Նիկոլաս Բլեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Դեյ-Լյուիսը գրել է դետեկտիվ «Պահանջում է ապացույց» վեպը՝ Նիկոլաս Բլեյք կեղծանվան ներքո (կա վարկած, որ փողի կարիքը և հոսող տանիքը նրան դրդել են գրել այս տեսակի վեպ): Դեյ-Լյուիսի դեբյուտային դետեկտիվ վեպում ներկայացվել է Նիկոլաս Բլեյքի ապագա վեպերի հերոս, սիրողական դետեկտիվ և ջենտլմեն դետեկտիվ Նայջել Սթրեյնջուեյսը, ով, լինելով հանձնակատար Սքոթլենդ Յարդի օգնականի զարմիկը, ունի նույնպիսի հասանելիություն և լավ հարաբերություններ հանցագործությունների հետաքննության պաշտոնական մարմինների հետ, ինչպիսիք են այլ գեղարվեստական խուզարկուներ` Էլերի Քուինը, Ֆիլո Վենսը և լորդ Փիթեր Ուիմզին: Ի սկզբանե Նայջել Սթրեյնջուեյսը մոդելավորվել է Վ. Հ. Օդենի օրինակով, բայց սերիալի առաջխաղացման արդյունքում Դեյ-Լյուիսը զարգացրեց կերպարը` որպես ավելի քիչ շռայլ և ավելի լուրջ գործիչ հետագա վեպերի համար[13][22]:

Դեյ-Լյուիսը հրապարակել է ևս 19 դետեկտիվ վեպեր կեղծանվամբ: 1930-ական թվականների կեսերից Դեյ-Լյուիսն արդեն գումար էր վաստակում բացառապես որպես գրող[13]:

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ հասակում, Մեծ ճգնաժամի ավարտից հետո, Դեյ-Լյուիսն ընդունել է կոմունիստական հայացքներ և 1935-1938 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Նրա վաղ ստեղծագործությունն առանձնացել է դիդակտիկությամբ և սոցիալական թեմաներով տարվածությամբ[23]։ 1937 թվականին խմբագրել է «The Mind in Chains: Socialism and the Cultural Revolution» գիրքը, որի նախաբանում նա աջակցություն է հայտնել «մշակույթի կարիքը չունեցող կապիտալիզմի» դեմ ազգային ֆոնդին։ Նա բացատրել է, որ անվանումը վերաբերում է Պրոմեթևսին, որը կապված է շղթաներով, և մեջբերել է Պերսի Բիշի Շելլիի «Prometheus Unbound» գրքի նախաբանը։

1930-ական թվականների վերջից հետո, որոնք ԽՍՀՄ-ում Իոսիֆ Ստալինի կառավարման ժամանակ առանձնացել են մասսայական մաքրումներով, ճնշումներով և մահապատիժներով, Դեյ-Լյուիսը հետզհետե հիասթափվել է կոմունիզմից[13]։ «The Buried Day» (1960) ինքնակենսագրականում նա հրաժարվել է նախկին կոմունիստական հայացքներից[24]։ «Դժոխքում չկա ընտրության հնարավորություն» 1964 թվականի դետեկտիվ վեպը պարունակում է կոմունիստ-դոկտրինյորների թունոտ կերպարը, Խորհրդային Միության ճնշումներն ընդդեմ 1956 թվականի Հունգարական հեղափոխության և խորհրդային հետախույզների գործելաոճը։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծական ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Transitional Poem (1929)
  • From Feathers to Iron (1931)
  • Collected Poems 1929-1933 (1935)
  • A Time to Dance and Other Poems (1935)
  • Overtures to Death (1938)
  • Short Is the Time (1945)
  • Collected Poems (1954)
  • Pegasus and Other Poems (1957)
  • The Gate, and Other Poems (1962)
  • The Whispering Roots and Other Poems (1970)[25]
  • The Complete Poems of C.Day-Lewis (1992)[16]
  • A New Anthology of Modern Verse 1920-1940 (1941), Լ.Ա. Ջ. Սթրոնգի հրատարակչությամբ
  • The Chatto Book of Modern Poetry 1915-1955 (1956), Ջոն Լեմանի հրատարակչությամբ

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Hope for Poetry (1934)[23]
  • Poetry for You (1944)
  • The Poetic Image (1947)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր, հրատարակություններ՝ սեփական անվան տակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Buried Day (1960)

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Friendly Tree (1936)
  • Starting Point (1937)
  • Child of Misfortune (1939)

Մանկական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dick Willoughby (1933)
  • The Otterbury Incident (1948)

Նիկոլաս Բլեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայջել Սթրեյնջուեյս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհրաժեշտ են ապացույցներ (անգլ.՝ Question of Proof) (1935)
  • Thou Shell of Death (1936)
  • There's Trouble Brewing (1937)
  • Հրեշը պիտի մեռնի (անգլ.՝ The Beast Must Die) (1938)
  • Դանակով ժպտերերսը (անգլ.՝ The Smiler with the Knife) (1939)
  • Malice in Wonderland (1940, թողարկվել է նաև՝ որպես The Summer Camp Mystery)
  • The Case of the Abominable Snowman (1941, թողարկվում է նաև՝ որպես The Corpse in the Snowman)
  • Minute for Murder (1947)
  • Ճանապարհորդի գլուխը (անգլ.՝ Head of a Traveller) (1949, թարգմանվել է նաև՝ որպես Պլեշ Մեդոուի գաղտնիքը)
  • The Dreadful Hollow (1953)
  • The Whisper in the Gloom (1954, թողարկվում է նաև՝ որպես Catch and Kill)
  • End of Chapter (1957, թարգմանվել է նաև՝ որպես Որոշիչ ապացույց)
  • Այրի կնոջ ծովագնացությունը (անգլ.՝ The Widow's Cruise) (1959)
  • The Worm of Death (1961)
  • Դժողքում ընտրություն չկա (անգլ.՝ The Sad Variety) (1964)
  • The Morning after Death (1966)

Ցնակից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Tangled Web (1956, թողարկվել է նաև՝ որպես Death and Daisy Bland)
  • A Penknife in My Heart (1958)
  • Մահացու կատակ (անգլ.՝ The Deadly Joker) (1963)
  • The Private Wound (1968)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sean Day-Lewis, Cecil Day-Lewis: An English Literary Life (1980)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 Kindred Britain
  6. Западноевропейская поэзия XX века / Сост. И. Бочкарева, М. Ваксмахер и др.; Вступ. ст. Р. Рождественского. — М.: Худож. лит., 1977. — 846 с. — (Б-ка всемирн. лит.)
  7. McKinstry, Leo Operation Sealion: How Britain Crushed the German War Machine's Dreams of Invasion in 194 London: John Murray Publishers, 2015 201. 1848547048
  8. «The Garden at Ballintubbert: Stradbally, County Laois»։ Վերցված է 2012-01-23 
  9. The Principal Probate Registry, Calendar of the Grants of Probate and Letters of Administration made in the Probate Registries of the High Court of Justice in England (London; 1937), p. 105.
  10. Southwell Registration District in the third quarter of 1937; see General Register Office, England and Wales Civil Registration Indexes (London; Third Quarter, 1937), names Lev-Lew, p. 28.
  11. [1]
  12. Cecil Day-Lewis The Buried Day. — 1960. — С. 17.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Cecil Day-Lewis Archived 27 April 2006 at the Wayback Machine.
  14. https://www.theguardian.com/uk/2008/aug/31/helensburgh.heroes
  15. "Obituary: Jill Balcon",The Guardian
  16. 16,0 16,1 BBC
  17. «Cecil Day-Lewis, poet laureate, dies», The Montreal Gazette, 22 May 1972, https://news.google.com/newspapers?id=yYIuAAAAIBAJ&sjid=O6EFAAAAIBAJ&pg=3428,2147956, վերցված է 15 March 2010 
  18. Rainey Sarah (2013-03-01)։ «My brother Daniel Day-Lewis won't talk to me any more»։ The Telegraph։ Վերցված է 2018-03-06 
  19. «Daniel Day-Lewis donates poet father's archive»։ BBC News։ 2012-10-30։ Վերցված է 2016-03-28 
  20. «Bodleian library celebrates acquisition of Cecil Day-Lewis archive»։ The Daily Telegraph։ 2012-10-30։ Վերցված է 2016-03-28 
  21. «Daniel Day-Lewis Gives Poet Dad's Work to Oxford»։ The Washington Times 
  22. Neglected British Crime Writers Archived 8 May 2006 at Archive.is
  23. 23,0 23,1 23,2 Day Lewis, C, Infoplease
  24. Arte Historia Personajes Archived 10 March 2007 at the Wayback Machine.
  25. 25,0 25,1 «Day Lewis, C. | Infoplease»։ www.infoplease.com (անգլերեն)։ Վերցված է 2020-05-29 
  26. An extract from this, Orpheus and Eurydice, appeared in The Queen's Book of the Red Cross.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են