Իմ ձախ ոտքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Իմ ձախ ոտքը
անգլ.՝ My Left Foot
Իմ ձախ ոտքը.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of Ireland.svg Իռլանդիա[1]
Ժանրդրամա[2][3], գրքերի էկրանավորում և կենսագրական ֆիլմ
ԹեմաChristy Brown?[1]
ՀիմքMy Left Foot?
Թվականփետրվարի 24, 1989[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋիմ Շերիդան[2][5][6][…]
ՊրոդյուսերNoel Pearson?[1]
Սցենարի հեղինակՋիմ Շերիդան[1] և Shane Connaughton?[1]
ԴերակատարներԴանիել Դեյ-Լյուիս[5][7][6][…], Ray McAnally?[7][1], Բրենդա Ֆրիկեր[5][7][6][…], Ֆիոնա Շոու[7][1], Hugh O'Conor?[7][1], Սիրիլ Քյուսակ[7], Քրիսթեն Շերիդան[7], Adrian Dunbar?[8] և Ruth McCabe?[1]
ՕպերատորJack Conroy?
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
Պատմվածքի վայրԴուբլին
Տևողություն103 րոպե
Բյուջե600 000 £
Պաշտոնական կայքէջ

«Իմ ձախ ոտքը» (անգլ.՝ My Left Foot), ռեժիսոր Ջիմ Շերիդանի գեղարվեստական դրամատիկ ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1989 թվականին։ Գլխավոր դերը կատարել է Դանիել Դեյ-Լուիսը։ «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր է, առաջադրվել է ևս երեք անվանակարգերում՝ ներառյալ տարվա լավագույն կինոնկարի համար։ Բրիտանական կինոյի ինստիտուտի վարկանիշում ֆիլմը 20-րդ դարի բրիտանական 100 լավագույն ֆիլմերի շարքում գրավել է 53-րդ տեղը[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ ձախ ոտքը» ֆիլմը հիմնված է հերոսական հաշմանդամի՝ իռլանդացի Քրիստի Բրաունի կյանքի զարմանահրաշ փաստերի վրա[10]։ Նրա ծնունդը հայրն ընկալել էր որպես թյուրիմացություն, չի ճանաչել նրան՝ որպես իր արյան շարունակություն։ Նայելով նրան՝ մարդիկ հաշմանդամ Քրիստիին համարում էին գլխում առանց ուղեղի պակասամիտ և ոչ լիարժեք մարդ, անհրաժեշտ գիտակցական մտածողությունից զուրկ։ Նա եղել է ուղեղային կաթվածի զոհ, մինչև որ մոր ու ընտանիքի սերը, նրա անհատական քաջությունը և համառությունը չեն օգնել նրան սովորել նկարել և գրել ձախ ոտքի մատներով։ Քրիստի Բրաունը, չնայած ճակատագրի բոլոր հարվածներին, կարողացել է գտնել իրական մարդկային երջանկություն և դարձել է իսկական նկարիչ, որը տառապանքով ձեռք է բերել իր արվեստը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել Դեյ-Լուիս՝ Քրիստի Բրաուն
  • Բրենդա Ֆրիկեր՝ Բրիջեթ Բրաուն
  • Ռեյ Մաքենելլի՝ Պեդդի Բրաուն
  • Ֆիոնա Շոու՝ բժիշկ Այլին Քոուլ
  • Հյու Օ’Կոնոր՝ մանուկ Քրիստի Բրաուն
  • Ռութ Մակքեյբ՝ Մերի Քառ
  • Քրիստեն Շերիդան՝ Շերոն Բրաուն
  • Դեկլան Կրոգեն՝ Թոմ Բրաուն
  • Էլիսոն Ուիլեն՝ Շեյլա Բրաուն
  • Իննա Մաքլիեմ՝ Բենի Բրաուն
  • Մերի Քոնրեմ՝ Սեյդի Բրաուն
  • Սիրիլ Քյուսակ՝ լորդ Քեսլուելանդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990` երկու «Օսկար» մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր) և առաջադրվել է երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն), լավագույն ռեժիսոր (Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
  • 1990` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում երկու անվանակարգերում՝ «Լավագույն դերասան դրամա ժանրում» (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր)
  • 1990` BAFTA-ի երկու մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Ռեյ Մաքենելլի) և երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն, Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոննոտոն, Ջիմ Շերիդան), լավագույն գրիմ (Քեն Ջենինգս)։
  • 1990` «Անկախ ոգի» մրցանակ լավագույն անկախ ֆիլմի համար (Ջիմ Շերիդան)։
  • 1990` առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ որպես լավագույն հարմարեցված սցենարի համար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
  • 1989՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի՝ ֆիլմը ներառվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակի մեջ։

Ֆիլմի թողարկման ժամանակ հեղինակավոր «Entertainment Weekly» ամսագիրը կատարել է նախկինում նախադեպ չունեցող մի քայլ` «Իմ ձախ ոտքը» ֆիլմին A+ ֆիլմերի շարքում տվել է ամենաբարձր գնահատականը։ Այս պահին միայն 2 ֆիլմեր են արժանացել նման հարգանքի՝ «Քաղաքացի Քեյնը» և «Իմ ձախ ոտքը»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]