Նյու Յորքի ավազակախմբերը
Նյու Յորքի ավազակախմբերը (անգլ.՝ Gangs of New York), 2002 թ նկարահանված պատմական ֆիլմ, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, իսկ սցենարիստներն են Ջեյ Կոքսը, Սթիվեն Զաիլիանը և Քենեթ Լոգերենը։ Ֆիլմը հիմնված է 1928 գրված Հերբերտ Օսբերի գեղարվեստական գրքի վրա։ Այն նկարահանվել է Չինեչիտա Ստուդիայում, Հռոմում, և առաջադրվել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև 10 «Օսկարի»։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1846 թվականին, Ներքին Մանհեթենում, «Հինգ Փողոցներ» շրջանում, տեղի է ունենում ճակատամարտ ամերիկացի «բնիկների» և իռլանդացի կաթոլիկ գաղթականների ավազակախմբերի միջև։ Մարտի ընթացքում «բնիկների» ղեկավար Բիլլ «Մսագործ» Քատտինգը (Դանիել Դեյ-Լյուիս) սպանում է իռլանդացիների «Սատկած ճագարներ» ավազակախմբի առաջնորդ քահանա Վալլոնին (Լիամ Նիսոն)՝ նրա որդու ներկայությամբ։ Վալլոնի որդին, Ամստերդամը (Լեոնարդո ԴիԿապրիո) ուղարկվում է ուղղիչ հիմնարկ։
Տասնվեց տարի անց նա վերադառնում է «Հինգ փողոցների» շրջան՝ ցանկանալով վրեժ լուծել իր հոր մահվան համար։ Նա շուտով հասկանում է, որ միայնակ դա անել չի կարող, քանի որ Քատտինգին հասնելը այդքան էլ հեշտ չէ։ Պատահաբար նա հանդիպում է իր հին ընկերոջը՝ Ջոննի Սիրոկկոին (Հենրի Թոմաս)։ Ջոննիի օգնությամբ էլ նա մտնում է Բիլլի ավազկախումբ և ժամանակի ընթացքում վստահություն է ձեռք բերում նրա մոտ։ Նա իմանում է, որ ամեն տարի Բիլլը նշում է բնիկների հաղթանակի օրը։
Այսպիսով Ամստերդամը հնարավորություն է ստանում սառնասրտորեն սպանել Քատտինգին, սակայն որոշում է դա անել բոլորի ներկայությանբ, բնիկների հաղթանակի տոնակատարության օրը։ Սակայն Ջոննին մատնում է նրան և մահափորձը ձախոխվում է։ Բիլլը բոլորի աչքի առաջ նրան դնում է սեղանի վրա և ծեծում, սակայն չի սպանում, որ ապրի ամոթով։ Այդ ամենից հետո, հազիվ փրկված Ամստերդամը որոշում է համախմբել իռլանդական ավազակախմբերը և մարտահրավեր նետել Բիլլին։ Մարտը տեղի է ունենում Պարադիս հրապարակում։ Մարտից առաջ հրապարակը գնդակոծվում է և կորչում փոշու մեջ։ Բիլլը և Ամստերդամը մի քանի անգամ վիրավորում են իրար։ Երբ մարտը վերջանում է Բիլլը տեսնում է, որ ծանր վիրավոր է։ Նա ասում է՝ «Փառք Աստծո, մեռնում եմ ինչպես ամերիկացի», որից հետո Ամստերդամը դանակով սպանում է նրան։ Բիլլի մարմինը թաղվում է Բրուքլինում, քահանա Վալլոնի գերեզմանի մոտ։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
Լեոնարդո ԴիԿապրիո | Ամստերդամ Վալլոն |
Դանիել Դեյ-Լյուիս | Ուիլիամ Քատտինգ |
Քեմերոն Դիազ | Ջեննի Էվերդին |
Հենրի Թոմաս | Ջոննի Սիրոկկո |
Ջիմ Բրոդբենտ | Ուիլիամ Թվիդ |
Բրենդան Գլինսոն | Ուոլթեր ՄակԳին |
Ջոն Ռեյլի | Ջեք Մալրենի |
Լիամ Նիսոն | քահանա Վալլոն |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացվել է Օսկարի (2002) հետևյալ անվանակարգերում։
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն դերասան
- Լավագույն երգ
- Օպերատորի լավագույն գործ
- Բեմադրող նկարչի լավագույն գործ
- Լավագույն օրիգինալ սցենար
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն հնչունավորում
- Հանդերձանքի լավագույն դիզայն
Ոսկե Գլոբուս (2002)։
- Լավագույն ռեժիսոր (հաղթող) - Մարտին Սկորսեզե
- Լավագույն երգ (հաղթող) - The Hands That Built America
- Լավագույն ֆիլմ (դրամա) (նոմինացիա)
- Տղամարդու լավագույն դեր (նոմինացիա)
- Կնոջ երկրորդ պլանի դեր (նոմինացիա)
BAFTA (2002)։
- Լավագույն տղամարդու դեր (Հաղթող) - Դանիել Դեյ-Լյուիս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 AdoroCinema (порт.) — 2000.
- ↑ 2,0 2,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Academy Awards Database
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0217505/
- ↑ 5,0 5,1 http://www.metacritic.com/movie/gangs-of-new-york
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 http://www.filmaffinity.com/es/film478154.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=gangsofnewyork.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=52272&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=28968.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/gangi-nowego-jorku
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 http://www.imdb.com/title/tt0217505/fullcredits
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքը Archived 2008-10-07 at the Wayback Machine. (անգլ.)
- Նյու Յորքի ավազակախմբերը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Մամլո պաշտոնական հաղորդագրություն
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2002 ֆիլմեր
- Մարտին Սկորսեզեի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Հոլանդական պատմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր վրեժի մասին
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իտալական քրեական ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- 2000-ականների ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ