Սթիվեն Զաիլյան
![]() Steven Ernest Bernard Zaillian | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1953[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում |
Քաղաքացիություն | ![]() |
Գործունեության տարիներ | 1977- մինչև մեր օրերը |
Ազգություն | ամերիկահայ և ամերիկյան ծագմամբ հրեաներ[3] |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, ռեժիսոր և գործադիր պրոդյուսեր |
Ամուսին | Էլիզաբեթ Զաիլյան |
Պարգևներ | Laurel Award for Screenwriting Achievement?, Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Ոսկե գլոբուս, ԲԱՖՏԱ պարգև, Austin Film Festival?, USC Scripter Award?, USC Scripter Award? և USC Scripter Award? |
IMDb | ID ID 0001873 |
Սթիվեն Զաիլյան (հունվարի 30, 1953[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի և Բաֆտայի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող[4]: Մեծացել է հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո[5]: Հաճախել է Սոնոմայի համալսարանը: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975)[6]:
Ապրում է Լոս Անջելեսում[7] իր կնոջ՝ Էլիզաբեթի, և երկու երեխաների հետ[4]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների[8]։
Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ «Օսկար» մրցանակի է առաջադրվել «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Moneyball» (2006) ֆիլմերի սցենարների համար։ 2020 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում[9]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ https://jewishjournal.com/news/100432/2012-academy-awards-the-jewish-nominees-angles-and-upsets/
- ↑ 4,0 4,1 «Steven Zaillian biography»։ Tribute։ Վերցված է մայիսի 18, 2012
- ↑ Jeansonne Glen, Luhrssen David (2014)։ War on the Silver Screen: Shaping America's Perception of History։ Potomac Books։ էջ 66։ ISBN 9781612346410։ «Steven Zaillian, an Armenian American who grew up with stories of the Armenian Genocide in Ottoman Turkey during World War I...»
- ↑ «Steven Zaillian»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հունվարի 4, 2015
- ↑ «Steven Zaillian Biography (1953–)»։ Filmreference.com։ Վերցված է մայիսի 18, 2012
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 718։
- ↑ «Հայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի»։ armenpress.am։ Վերցված է 2020-01-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Works by or about Սթիվեն Զաիլյան in libraries (WorldCat catalog)
- Writings at One for the Table
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Օսկարակիրներ
- Ամերիկահայեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկահայ պրոդյուսերներ
- Ամերիկահայ կինոռեժիսորներ