Քեննեթ Լոներգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեննեթ Լոներգան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրթություն
ԵրկերThe Adventures of Rocky and Bullwinkle?
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, դերասան, կինոռեժիսոր և հեղինակ
ԱմուսինJ. Smith-Cameron?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Kenneth Lonergan Վիքիպահեստում

Քեննեթ Լոներգան (անգլ.՝ Kenneth Lonergan, հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2], ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և թատերագիր։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոներգանը ծնվել է Բրոնքսում (Նյու-Յորքում), բժիշկների ընտանիքում։ Նրա մայրը հրեա է, իսկ հայրն ունի իռլանդական ծագում[3][4]։

Նա սովորել է է այժմ գոյություն չունեցող Յոլդենի միջնակարգ դպրոցում (թատերական թեքումով, բավականին առաջադեմ մասնավոր դպրոց Մանհեթենում), որտեղ էլ սկսել է պիեսներ գրել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին պիեսը («The Rennings Children») ընտրվել է մասնակցելու Սոնդխայմ Փառատոնին` աջակցելով երիտասարդ դրամատուրգներին։ Դա կատարվել է 1982 թվականին, երբ Քեննեթը եղել է ուսանող Ուեսլեյան համալսարանում` դրամատուրգիայի և ռեժիսուրայի ֆակուլտետում։ Ավելի ուշ նա նաև սովորում է Նյու Յորքի համալսարանում[5]։

Առաջին թատերական հաջողությունը Լոներգանն ունենում է մեկ գործողությամբ «This Is Our Youth» (1996) պիեսով։ Նրան հաջորդում է «The Waverly Gallery» (1999) պիեսը` հիմնված նրա տատիկի կենսագրության վրա, նաև «Lobby Hero» (2002) պիեսը։ «Աստղային սուրհանդակի» (2009 թվական) գլխավոր դերերը կատարել են Ջեյ Սմիթ-Կամերոնը և Մեթյու Բրոդերիկը։

Կարիերա հեռուստատեսությունում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեննեթ Լոներգանի անունն առաջին անգամ էկրաններին է հայտնվում 90-ականների սկզբին, երբ նա հանդես է գալիս որպես Դագ մուլտսերիալի սցենարիստներից մեկը։ 1999 թվականին Հարոլդ Ռեմիսի «Վերլուծիր դա» ֆիլմը, որը նկարահանվել է Լոներգանի սցենարով, մեծ հաջողություն է ունենում թե' հանդիսատեսի, թե' քննադատների մոտ։ Արդեն մեկ տարի անց նա նկարահանում է իր առաջին ֆիլմը որպես ռեժիսոր՝ («կարող ես ապավինել ինձ»), ինչն անմիջապես նրան բերում է «օսկարյան» անվանակարգը լավագույն սցենարի համար։ 2003 թվականին դրան հետևում է երկրորդը՝ «Նյու Յորքի ավազակախմբեր» պատմական քրեական դրամայի վրա կատարված աշխատանքի համար։ 2005 թվականին նա զբաղվում է իր հաջորդ նախագծի՝ «Մարգարետ» դրամայի բեմադրությամբ (Աննա Փեքվինի հետ գլխավոր դերում), սակայն պրոդյուսերների և մոնտաժողների միջև համաձայնության գալու անհնարինության պատճառով ֆիլմը վարձույթում է հայտնվում է միայն 2011 թվականին։

2016 թվականին համաշխարհային էկրան է բարձրանում «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը, որը բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր է բերում ինչպես իրեն՝ Լոներգանին, այնպես էլ նրա մյուս ստեղծողներին, մասնավորապես Քեյսի Աֆլեքին, որը Օսկար Է ստացել տղամարդու լավագույն դերի համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Լոներգանն ամուսնանում է դերասանուհի Ջեյ Սմիթ-Կամերոնի հետ։ Նրանք ունենում են դուստր (Նելլի)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]