Ուեսլեյան համալսարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուեսլեյան համալսարան և քոլեջ
Ուեսլեյան համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Հիմնադրված է | 1831 |
Անվանված է | Ջոն Ուեսլի |
Ընդհանուր անձնակազմ | 1015 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | National Humanities Alliance?[2], Հետազոտական գրադարանների կենտրոն[3] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4] |
Երկիր | ԱՄՆ[5] |
Տեղագրություն | Միդլթաուն |
Հասցե | 237 High St, Middletown, CT, 06459[1] |
Կայք | wesleyan.edu(անգլ.) |
Wesleyan University Վիքիպահեստում |
Ուեսլեյան համալսարան, (անգլ.՝ Wesleyan University) համալսարանը գտնվում է ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքում։ Հիմնվել է 1881 թվականին։ Կարնեգիի դասավանդման զարգացման ֆոնդի համաձայն համալսարանը հանդիսանում է ԱՄՆ-ի միակ բակալավրաjին լիբերալ քոլեջը, որն իրականացնում է մեծաթիվ դոկտորների նախապատրաստում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի[6][7][8] ոլորտներում։
Համալսարանն առաջարկում է ուսման բակալավրի աստիճան հայցելու 47 ծրագիր։ Նշվածներից վեց ուղղությամբ տրվում են մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ։ Համալսարանում աշխատում, սովորում են 2800 ուսանող, որոնցից 400-ը սովորում են հեռակա, իսկ 300-ը՝ որպես ասպիրանտ։ Ուսանողներին հասու է գրեթե 900 կուրս[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեսլեյան համալսարանը հիմնվել է 1831 թ. մեթոդական եկեղեցու և Միդլթաունի քաղաքացիների կողմից։ Առաջին ուսումնական տարում գրանցվել են տարբեր տարիքային խմբերի 48 ուսանող, որոնց դասավանդում էին 3 պրոֆեսոր և մեկ ուսուցիչ, ուսման վճարը կազմում էր տարեկան 36 ամերիկյան դոլար[9]։
Համալսարանը անվանակոչել են ի պատիվ Ուեսլի Ջոնի, որը մեթոդական եկեղեցու հիմնադիրն է և բարձրագույն մեթոդական ուսումնական հաստատությունների առաջին հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում։ Այդ շարժումը կարևոր դեր խաղաց նմանատիպ համալսարանների կառուցման և լիբերալային արվեստի նախապատրաստման համար, և ոչ աստվածաբանությունը։ Առաջին պրեզիդենտը դարձավ Ուիլբուր Ֆիսկը՝ հայտնի մեթոդիստ-մանկավարժ, երդմնակալության ժամանակ՝ 1831 թվականի սեպտեմբերին, իր խոսքում նշել է, որ կրթությունը ծառայում է երկու նպատակի՝ «անձնական մտքի լուսավորման և ի օգուտ խաղության»[9]։
Հիմնադրման պահից սկսած՝ համալսարանը հայտնի դարձավ մի շարք նորամուծություններով։ Մինչդեռ ամերիկյան մի շարք բարձրագույն համալսարաններ հետևում էին եվրոպական կրթական մոդելին, հիմքում դնելով դասական ուսումնասիրությունների մեթոդը, պրեզիդենտ Ֆիսկը կենտրոնացել էր ժամանակակից լեզուների ուսուցման, գրականության և բնական գիտությունների վրա՝ հավասար պայմաններ ստեղծելով դասական ծրագրերի համար։ 1870 թ. հիմնվել է Ջադ-Խոլը, որտեղ այժմ գործում է հոգեբանության ֆակուլտետը, այդ շինությունը երկրում այն եզակիներից է, որն ամբողջությամբ նախատեսված է միայն գիտական ուսումնասիրությունների համար[9]։
Սկզբում ուսանողները բացարձակապես միայն սպիտակամորթ տղամարդիկ էին, 1872 թվականից սկսեցին համատեղ դասավանդումներ, սակայն թույլ էին տալիս սակավաթիվ կանանց։ Տղամարդ ուսանողները բացասական վերաբերմունք էին ցուցաբերում նմանատիպ դասավանդմանը և վստահեցնում էին, որ կրթության մակարդակը նվազում է այլ բուհերի նկատմամբ։ 1912 թ. համատեղ ուսուցման եղանակը դադարեցվեց, բայց նախորդ տարվա որոշ կին շրջանավարտներ օգնել էին հիմնել կանանց Կոնեկտիյան քոլեջը Նոր-Լոնդոնում, որպեսզի լրացնեն առաջացած դատարկությունը[10]։
XX դարում եկեղեցական մեթոդի կապը էական նվազեց։ 1937 թվականին համալսարանը դարձել է ամբողջությամբ անկախ։ Վիկտոր Բետերֆիլդի կառավարման ընթացքում՝ 1943-ից մինչև 1967 թվականը, զարգացավ հետազոտական կարգապահությունը։ Հեռանկարային ուսումնասիրությունները առաջ բերեցին հաջողակ գիտնականների և հասարակական գործիչների, որոնք սերտորեն աշխատում էին դասավանդողների և ուսանողների հետ։ 1950-ականներին բացվեց Գրականության և սոցիալական գիտությունների քոլեջը[10]։
Սկսած 1960 թվականից՝ համալսարանը սկսեց գրավել նաև աֆրոամերիկյան ռասայի ուսանողներին։ Ուեսլեյան համալսարանի դասավանդողները, ուսանողները և աշխատակիցները ակտիվ մասնակցություններ են ունեցել մարդու իրավունքների համար մղվող շարժմանը, հոգևորական Մարտին Լյութեր Քինգը մի քանի անգամ հյուրնկալվել է Ուեսլեյան ճամբարում։ 1968 թ. կրկին բացվեցին ուսումնական հաստատության դռները կանանց համար և 1970 թ., սկսած 1909 թվականից առաջին անգամ, առաջին կուրսում ընդգրկվեց ուսանողուհի։ Համատեղ դասավանդումը կտրուկ մեծացրեց ուսանողների թիվը[9]։
1974 թվականին ձևավորվեց Աֆրիկյան ուսումնասիրությունների կենտրոն՝ 1969 թվականին ստեղծված Աֆրոամերիկյան ինստիտուտի հիմքի վրա։ 1973 թվականի աշնանը ի հայտ եկավ Գիտությունների կենտրոնը, որի շինությունը նախագծել են ճարտարապետներ Քևին Ռոչը և Ջոն Դինկելոն։ Արևելյան Ասիայի գիտության կենտրոնը՝ Մենսֆիլդ Ֆրիմանը, բացվել է 1987 թվականին, իսկ 1998 թվականին բացվեց Ամերիկյան կոնտինենտի ուսումնասիրման կենտրոնը[9]։
2000 թվականից մինչև 2005 թվականը համալսարանի կարիքների համար դրամահավաք արշավ է կազմակերպվել, վերջնական հաշվարկով հանգանակվեց 281 միլիոն ամերիկյան դոլար, որոնք ուղղվեցին կարիքավոր ուսանողներին և դասավանդողներին, ինչպես նաև ուսումնական պրոցեսներին և ճամբարների թարմացմանը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ «Wesleyan University» (անգլերեն). Carnegie Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «A&S-F/SGC». Standard Listing (անգլերեն). Carnegie Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Doc/STEM» (անգլերեն). Carnegie Foundation. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|Cwork=
ignored (օգնություն) - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Wesleyan University: A Brief History» (անգլերեն). Wesleyan University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 10,0 10,1 Leslie Starr Welcome to Wesleyan: Campus Buildings. — Middletown, Conn.: Wesleyan University Press, 2007. — P. 49.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Уэслианского университета (անգլ.)
- Независимый студенческий блог о настоящих студентах и студенческой жизни Уэслианского университета в Миддлтауне Արխիվացված 2018-11-19 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսլեյան համալսարան» հոդվածին։ |
|