Jump to content

Քևին Ռոչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Ռոչ
անգլ.՝ Kevin Roche
Ի ծնեանգլ.՝ Eamonn Kevin Roche
Ծնվել էհունիսի 14, 1922(1922-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմարտի 1, 2019(2019-03-01)[4][5][6] (96 տարեկան)
Վախճանի վայրԳիլֆորդ[4]
ԿրթությունԴուբլինի համալսարանական քոլեջ և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներBank of America Plaza? և Leo Burnett Building?
Պարգևներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Académie d'architecture?[7] և Սուրբ Ղուկասի ակադեմիա[8]
 Kevin Roche Վիքիպահեստում

Քևին Ռոչ (անգլ.՝ Kevin Roche, հունիսի 14, 1922(1922-06-14)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 1, 2019(2019-03-01)[4][5][6], Գիլֆորդ[4]), իռլանդական ծագումով ամերիկացի ճարտարապետ։ Պրիցկերի ճարտարապետական մրցանակի մրցանակակիր է (1982)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականին Դուբլինում։ 1945 թվականին ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը, որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում։ 1948 թվականին Ռոչը մեկնել է ԱՄՆ, որպեսզի բարձրացնի որակավորումը Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն։ 1950 թվականին Էերո Սաարինեն ուշադրություն է դարձնում երիտասարդ ճարտարապետի վրա և նրան հրավիրում իր գրասենյակ։ 1954 թվականից Ռոչը դառնում է Սաարինենի ընկերության համագործակիցը` այդ ժամանակվանից մասնակցություն ունենալով իր ավագ ընկերոջ մի շարք նախագծերում։ Սաարինենի մահից հետո Ռոչն ավարտին է հասցնում նրա կիսատ գործերը, այդ թվում` Արևմուտքի դարպասների կամարը, Քենեդիի անվան օդանավակայանի սպասասրահը, Դալեսի անվան օդանավակայանի գլխավոր շենքը։

1966 թվականին «Սաարինե և ընկերներ» բյուրոյի հիմքի վրա ստեղծվում է «Ռոչ և Դինկելոո» ընկերությունը։ Առաջին խոշոր պատվերն է դառնում Կալիֆորնիայի թանգարանը Օքլենդում։ Սակայն Ռոչին ավելի շատ հռչակ է բերում «Ֆորդի ֆոնդի» մանհեթենյան գրասենյակը, որը ատրիում ճարտարապետության վառ օրինակ է։ Աշխատասենյակները տեղակայված էին մեծ այգու հարևանությամբ գտնվող 12 հարկերում[9]։

Հետագայում Ռոչը նախագծել է ևս մի քանի ինքնատիպ շինություն` «Կոլումբոսի ասպետների» 98-մետրանոց տունը Նյու Հեյվնում (1969), գրասենյակային Բուրգ համալիրը Ինդիանապոլսում (1972), «Bouygues» ընկերության գրասենյակը Ֆրանսիայում (1988), որը «ձյունաճերմակ, իսկապես կայսրական է իր մոնումենտալ թաղամասում»։ Ճարտարապետի ուշ շրջանի գործերից են ԱՄՆ-ի բարձրագույն շինություններից մեկը` «Ամերիկա պլազա» բանկը Ատլանտայում (1992) և կոնֆերանս կենտրոնը Դուբլինում (2010), որն աչքի է ընկնում շուռ տված ապակե գլանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ռոչ» հոդվածին։