Jump to content

Դուբլինի համալսարանական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբլինի համալսարանական քոլեջ
Տեսակհասարակական համալսարան, հետազոտական համալսարան և կազմակերպություն
Հիմնադրված է1854
ԱնդամակցությունDigital Preservation Coalition[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], ORCID[3], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4], Una Europa vzw? և Unica Network?
Երկիր ÉIR[5]
ՏեղագրությունԴուբլին
Կայքucd.ie(անգլ.)
53°18′27″N 6°13′11″W / 53.3076°N 6.21981°W / 53.3076; -6.21981
Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիայի Հանրապետություն)
Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիայի Հանրապետություն)
Դուբլինի համալսարանական քոլեջ, Իռլանդիայի Հանրապետություն
 University College Dublin Վիքիպահեստում

Դուբլինի համալսարանական քոլեջ (իռլանդերեն՝ An Coláiste Ollscoile, Baile Átha Cliath), հետազոտական համալսարան Դուբլին քաղաքում։ Համալսարանում իրականացվում է 32 հազար ուսանողների ուսուցում, աշխատում են 500 դասախոսներ և աշխատակիցներ[6], ինչը վերջինիս դարձնում է Իռլանդիայի ամենամեծ ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է 1854 թվականին, որպես Իռլանդիայի Կաթոլիկ համալսարան, որպեսզի իռլանդացի կաթոլիկներին ապահովեր որակյալ կրթությամբ։ Ըստ 1908 թվականի «Irish Universities Act»-ի, այն դարձել է Իռլանդիայի ազգային համլսարանի մասը, և վերանվանվել է Դուբլինի համալսարանական քոլեջ։

Համալսարանը բացվել է 1854 թվականին «Իռլանդիայի Կաթոլիկ համալսարան» անվամբ։ Համալսարանի հիմնադրման հիմնական նպատակը կաթոլիկներին հասանելի բարձրագույն կրթությամբ ապահովելն էր` կաթոլիկ դասախոսների կողմից, քանի որ Տրինտի քոլեջը նախատեսված էր բողոքականների համար։ Համալսարանի առաջին ռեկտորը դարձել է կարդինալ Ջոն Գենրի Նյումենը։ Լինելով մասնավոր ուսումնական հաստատություն, կաթոլիկ համալսարանը կրում էր ինչպես ծանր ֆինանսական խնդիրներ, այնպես էլ ֆորմալ բնույթի խնդիրներ, կապված դիպլոմների տրամադրման հետ։

1880 թվականին հիմնադրվել է Իռլանդիայի թագավորական համալսարանը, վերաձևակերպված Կաթոլիկ համալսարանը ընդգրկվել է վերջինիս կազմի մեջ, որպես Դուբլինի համալսարանական քոլեջ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քոլեջը ծաղկման շրջան է ապրել. ուսանողների և դասախոսների կազմու էին` Ջերալդ Մոնլի Հոպկինսը և Ջեյմս Ջոյսը, այնտեղ սովորել են ազգային վերածննդի և անկախության համար պայքարի շատ գործիչներ, այդ թվում` Պատրիկ Պիրսը, Դուգլաս Խայդը, Ջոն Կոստելոն։ Ուսանողներն ու դասախոսները մասնակցել են Իռլանդական ապստամբությանը, 1919-1922-ական թվականներին իռլանդական առաջին խորհրդարանի նիստերը անցկացվել են համալսարանի շենքում։

1940-ական թվականներին, Համալսարանական քոլեջը դարձել է Իռլանդիայի խոշոր ուսումնական հաստատությունը։ 1960-ական թվականներին, քոլեջին նոր տարածք է հատկացվել Դուբլինի մերձակայքում` Բելֆիլդում։ 2006 թվականին հայտարարվել է համալսարանական շենքերի մասշտաբային վերակառուցման մասին։

Ավանդաբար, համալսարանի շրջանավարները նշանավոր տեղ են զբաղեցնում քաղաքական կյանքում։ Իռլանդիայի 8 նախագահներից 4-ը և 12 վարչապետներից 6-ը Համալսարանական քոլեջի շրջանավարտներն էին։ Հայտնի գրողներից, ովքեր ավարտել են քոլեջը` Ֆլեն Օ'Բրայեն և Մեյվ Բինչի։ Հայտնի գիտնականներից էր Պիտեր Մեյնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://dpconline.org/about/members
  2. https://eua.eu/about/member-directory.html
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  5. https://www.lobbyfacts.eu/datacard/university-college-dublin-–-national-university-of-ireland-dublin?rid=539145619702-32
  6. «University College Dublin - UCD by Numbers». www.ucd.ie. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբլինի համալսարանական քոլեջ» հոդվածին։