Արևմուտքի դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Արևմուտքի դարպասներ
St Louis Gateway Arch.jpg
Տեսակ հուշարձան
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տեղագրություն Սենթ Լուիս
Վայր Սենթ Լուիս
Ճարտարապետական ոճ high-tech architecture
Կառուցման սկիզբ 1963
Հիմնադրված է մայիսի 25, 1968
Բացված հոկտեմբերի 28, 1965
Ճարտարապետ Eero Saarinen
Ճարտարագետ Severud Associates
Կառուցման ավարտ 1965
Պարգևներ
Ժառանգության կարգավիճակ ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և place listed on the National Register of Historic Places
Արևմուտքի դարպասները գտնվում է ԱՄՆում
Արևմուտքի դարպասներ
Պաշտոնական կայք
Կոորդինատներ: 38°37′28.200000099991″ հս․ լ. 90°11′4.9200001000235″ ամ. ե. / 38.62450000002777273° հս․. լ. 90.184700000027788747° ավ. ե. / 38.62450000002777273; 90.184700000027788747

Արևմուտքի դարպասներ (անգլ.՝ Gateway Arch), հուշահամալիր ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում: կամարի երկարությունը, ինչպես նաև հեռավորությունը նրա հենարանների միջև 192 մետր է։ Այն ունի հավասարակողմ եռանկյունու տեսք, որի մի կողմի երկարությունը 16 մետր է, իսկ նրա` երկրի մակերևույթից ամենաբարձր կետը ունի 5,2 մետր բարձրություն[1]։ Կամարի տեսքը համապատասխանում է այսպես կոչված «շղթայական գծին», որը ճշգրիտ նկարագրվում է եռանկյունաչափական բանաձևվերով և ապահովում է ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը։ Կամարի կոնստրուկցիան պատրաստված է 10 միլիմետր հաստությամբ ածխածնային չժանգոտվող պողպատից, որը պատված է 6,5 մմ հաստությամբ չժանգոտվող մետաղով։ Հիմքի հատվածում, ներքին և արտաքին մետաղական շերտերի միջև հեռավորությունը մոտավորապես 0,9 մետր է, իսկ գագաթային հատվածում՝ մոտ 20սմ։ Կամարը հենվում է երկու բետոնե հիմքերի վրա,որոնց խորությունը հասնում է մինչև 18 մետրի։Կամարի վերին հատվածում տեղադրված է դիտարկման հրապարակ։ Գիշերային ժամերին կամարը լուսավորվում է լուսարձակների համակարգի օգնությամբ։ «Արևմուտքի դարպասներ» կամարը կազմում է Ջեֆֆերսոնի և Արևմուտքի գրավման Ազգային հուշարձանի մի մասը[2]։

Ստեղծման գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամար
St. Luis.jpg

Սենտ Լուիսում հայտնի փաստաբան և հասարակական գործիչ Լյութեր Սմիթը 1933 թվականին հանդես եկավ առաջարկությամբ ստեղծել քաղաքում հուշարձան նվիրված ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնին։ Սմիթը պնդում էր, որ հենց «Չորրորդ քաղաքն»-ն է հանդիսանում լավագույն վայրը, որպեսզի հավերժական դարձնի Ամերիկայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին։ Սենտ Լուիսի քաղաքապետը աջակցում է Սմիթին և ընդունում նրա գաղափարը։ Հետագայում, ԱՄՆ-ի Կոնգրեսում, այդ գաղափարին հավանություն տվեցին նաև Միսիսիսպի նահանգի ներկայացուցիչները։ 1934 թվականին ամերիկյան օրենսդիրները ընդունեցին որոշում ստեղծել հանձնաժողով, որի նպատակն էր լինելու ապագա հուշարձանի տեղադրելու վայրի որոշումը։ 1935 թվականի դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ստորագրեց Ջեֆֆերսոնի և Արևմուտքի գրավման Ազգային հուշարձանի ստեղծման մասին հրամանը։ Հրամայվեց տրամադրվել ֆինանսներ դաշնային բյուջեից ինքնակառավարման մարմիններին, որոոնք զբաղվում են հասարակական գործունեությամբ «Նոր ուղի» կազմակերպության շրջանակներում։ Հուշարձանի կառուցման համար ընտրվեց Միսիսիպի գետի երկայնքով, խիտ կառուցապատված տարածք։ Այս որոշումը դարձավ բազմաթիվ բողոքների և դատական վեճերի պատճառ։ Այնուհանդերձ, չորս տարվա ընթացքում, Ազգային Պարկերի ծառայությունը գնեց քանդելու ենթակա կառույցները։ Ապագա հուշահամալիրի կառուցման համար նախատեսված տարածքի մաքրումը սկսվեց 1939 թվականի հոկտեմբերի 10-ին և ավարտվեց երեք տարի հետո։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո հուշահամալիրի կառուցման աշխատանքները շարունակվեցին։ 1947 թվականին հայտարարվեց ծրագրի մշակման մրցույթ, որին ներկայացվեց 172 առաջարկություններ։ Ժյուրին ընտրեց հինգ լավագույն մասնակիցներին։ Նրանք սկսեցին իրենց ներկայացրած տարբերակների ավելի մանրամասն և ճշգրիտ մշակումը։ Վերջապես 1948 թվականի փետրվար 18-ին ընտրվեց հաղթողը՝ ճարտարապետ Էէրո Սաարինենայի ղեկավարած խումբը։ Սաարենայի այն առաջարկը, որ հուշարձանը պետք է լինի հսկայական կամար՝ հաստատվեց նաև կառավարական հաձնաժողովի և ԱՄՆ-ի Ազգային Պարկերի ծառայության կողմից[2]։

Կառուցապատման աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարի մոնտաժը նախատեսվում էր սկսել 1950 թվականին։ Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Գարրի Տրումենի մասնակցությամբ անցկացվեց հուշարձանի հիմքի տեղադրման արարողությունը։ Սակայն Կորեայի պատերազմի պատճառով շինարարական աշխատանքները հետաձգվեցին: Հիսունականների վերջում Սենտ Լուիսի վերակառուցողներից մեկը որոշեց հուշարձանի հարևանությամբ կառուցել երկու քառասուն հարկանի շենք։ Դա առաջացրեց անհանգստություն, քանի որ այդ նոր կառույցների հարևանությամբ կամարն այլևս դոմինանտ չէր լինի, և չէր ունենա այն տեսքը, որ մշակել էին ճարտարապետները։ Երկար քննարկումների արդյունքում քաղաքային իշխանությունները որոշեցին կրճատել նախատեսված կառույցների բարձրությունը, իսկ կամարի բարձրությունը ավելացնել։ Կապալառուին ընտրելու համար հայտարարվեց մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց MacDonald Construction ընկերությունը Սենտ Լուիսից։ Նախքան շինարարական աշխատանքները սկսելը անհրաժեշտ էր տեղափոխել շինարարական տարածքի հիմքում գտնվող երկաթգծերը։ Բազմաթիվ տարբերակներ քննարկելուց հետո վերջ ի վերջո կայացվեց որոշում «թաքցնել» երկաթուղին թունելում։ Այդ աշխատանքերը սկսվեցին 1959 թվականին։ 1961 թվականի սկսեցին փորել հիմնափոսերը։ 1963 թվականին փետրվարի 12-ին սկսվեցին մետաղական կոնստուկցիաների մոնտաժը։ Նրա երկու թևերը հավաքվում էին միաժամանակ՝ յուրաքանչյուրը 3,7 մերտրանոց բաժիններից(ընդհանուր առմամբ դրանցից օգտագործվել է 142 հատ)։ Յուրաքանչյուր բաժնի տեղադրումից հետո, նրա ներսում ամրացնում էին մետաղական կցամասեր և շերտերի միջև եղած տարածությունը լցնում բետոնով(մինչև 93 մետր բարձրությունները)։ Այսպիսի ոչ սովորական հուշարձանի կառուցումը առաջացրեց մեծ հետաքրքրություն։Հազարավոր մարդիկ այցելում էին, որպեսզի տեսնեն շինարարական հրապարակը։ Աշխատանքների ընթացքը լուսբանում էր տեղական ռադիոկայանը։ Հասարակության մեջ կային նաև հոռետեսներ, որոնք չէին հավատում ճարտարապետների հաջողությանը և նույնիսկ հետևողական նկարահանում էին ֆիլմապնակի վրա շինարարական աշխատանքների փուլերը՝ սպասելով, որ կամարի թևերը չեն համընկնի վերին կետում։ Նախատեսվում էր ավարտել կամարը 1964 թվականին, Սենտ Լուիսի երկուհարյուրամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։ Սակայն շինարարությունը ավելի շատ ժամանակ պահանջեց։[2]

Նպատակի իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջապես 1965 թվականի հոկտեմբերի 28-ին տեղադրվեց վերջին «փակող» բաժինը, որում տեղադրվեց «Ժամանակի պարկուճը»՝ 762000 մարդու ստորագրություններով։ Հետագայում արդեն շատ հայտնի դարձած «Արևմուտքի դարպասներ» կամարի նախագծի հեղինակ Էէրո Սաարինենը չտեսավ իր ծրագրերի իրականացումը, նյութականացումը մետաղի տեսքով։ Նա մահացավ 1961 թվականի սեպտեմբերի 1-ին։ Չնայած հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր ԱՄՆ փոխնախագահ Հյուբերտ Համֆրին, անցկացվեց միայն 1967 թվականի մայիսի 25-ին, արդեն իսկ 1967 թվականի հունիսի 10-ին կամարը բաց էր այցելուների համար, իսկ նույն տարվա հուլիսի 24-ից զբոսաշրջիկները հնարավորություն ունեին բարձրանալու նրա գագաթը։ Միայն առաջին տարվա ընթացքում, այդ ոչ սովորական, հուշարձան է այցելել ավելի քան 600.000 մարդ։ Այժմ կամարը, ինչպես նաև նրա տակ տեղակայված Արևմուտքի Յուրացման թանգարանը և 1864 թվականին կառուցված «Դատարանի հին շենքը» միասին ձևավորում են Ջեֆֆերսոնի և Արևմուտքի Յուրացման հուշարձանը, որը ղեկավարվում է Ազգային պարկերի ծառայության կողմից։

Stluismuseum.jpg

Այցելուները կարող են ուսումնասիրել կամարի տակ տեղակայված թանգարանը, որի բազմաթիվ ցուցանմուշներ պատմում են ինչպես Մեծ ամերկյան էքսպանսիայի մասին դեպի արևմուտք, այպես էլ հենց կամարի կառուցման մասին։ Քաղաքը և գետը գրեթե 200 մետր բարձրությունից տեսնել ցանկացողները կարող են բարձրանալ տեսահարթակ, որը տեղակայված է կամարի վերին հատվածում։Զբոսաշրջիկներին այստեղ է հասցնում յուրահատուկ ֆունիկուլյորը։Համակարգը բաղկացած է երկու շարժական ռելսերից, որոնք շարժվում են ճոպանուղով։Յուրաքանչյուրը բաղկացած է 8 հատ 5 տեղանոց խցիկներից, որոնք շարժվում են դեպի կամարի գագաթը 6կմ/ժ արագությամբ։ Տեսահարթակի երկարությունը մոտ 20 մետր է, լայնությունը՝ 2 մետրից ավելի։Այստեղ տեղադրված է 16 ոչ շատ մեծ պատուհան, որտեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Սենտ Լուիս քաղաքը և նրա մերձակայքը։ Դեռ այսօր էլ,կես դար անց նրա կառուցման ավարտից, Սենտ Լուիսում գտնվող «Արևմուտքի դարպասներ» հուշարձան կամարը մնում է ԱՄՆ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "National Historic Landmarks Program: Gateway Arch". National Historic Landmarks Program. Archived from the original on December 14, 2010. Retrieved December 14, 201
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://prousa.info/gateway_arch