Լյուդվիգ Միս վան դեր Ռոե (Mies van der Rohe) (մարտի 27 , 1886 (1886-03-27 ) [1] [2] [3] […] , Աախեն , Գերմանիա [1] [2] - օգոստոսի 17 , 1969 (1969-08-17 ) [1] [2] [3] […] , Չիկագո , ԱՄՆ [1] [2] ), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908 -1912 թթ.) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926 -1932 թթ. եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930 -1933 թթ.՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվան՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926 թ., չի պահպանվել), Բարսելոնի գերմանական տաղավարը (1929 թ.), Թուգենդհատ մենատունը Բոնոյում (1930 թ.)։ Նրա նախագծերով ԱՄՆ-ում կառուցվել են Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի համալիրը (1942 -1958 թթ.), Լեյք Շոր Դրայվի աշտարակաձև երկու բնակելի շենքերը (1951 թ., Չիկագո), «Սիգրամ բիլդինգը» (1958 թ., Նյու Յորք ), 20-րդ դարի արվեստի ցուցասրահը (1962 -1968 թթ.) Բեռլինում ։ 1959 թ. պարգևատրվել է Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի ոսկե մեդալով։ 1950-1960-ական թվականներին Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ -ի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ճարտարապետների գործունեության վրա։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мис ван дер Роэ Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.) : [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М. : Советская энциклопедия , 1969.
↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ludwig Mies van der Rohe
↑ https://www.moma.org/artists/7166
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 607 )։