Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Գերմանիայի տաղավար
Barcelona Pavilion pool.JPG
Տեսակ պատմական շենք, կառույց և հուշարձան[1]
Երկիր Flag of Spain (1785-1873 and 1875-1931).svg Իսպանիա[1]
Տեղագրություն Բարսելոնա[1]
Վայր Sants-Montjuïc[1]
Առաջին հիշատակում 1929
Հիմնադրված է 1929
Ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոե և Lilly Reich
Ժառանգության կարգավիճակ Cultural Asset of National Interest և Bien de Interés Cultural[1]
Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)ը գտնվում է Իսպանիաում
Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)
Կոորդինատներ: 41°22′14.000000101609″ հս․ լ. 2°9′9.9999680255769e-08″ ավ. ե. / 41.37055555558377762° հս․. լ. 2.15000000002777769125827945° ավ. ե. / 41.37055555558377762; 2.15000000002777769125827945

Գերմանիայի տաղավար, Վայմարյան հանրապետության տաղավարը համաշխարհային ցուցահանդեսում, որ անց է կացվել 1929 թվականի մայիսի 20-ից 1930 թվականի հունվարի 15-ը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում[2]: Կառուցվել է գերմանացի մոդեռն ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի նախագծով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղավարը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտին` ցուցահանդեսի կենտրոնական առանցքում` մեծ շատրվանից ու տոնական աստիճաններից աջ, որոնք տանում են դեպի Իսպանիայի տաղավար: Ճարտարապետը տաղավարը կառուցել է տրավերտինից հիմքի վրա: Այն ունի երկու ավազան, որոնք սև ապակով են պատված: Տանիքը հենվում է օնիքսից, տրավերտինից, կանաչ մարմարից ոչ համաչափ պատերի և երկու շարք մետաղյա խաչաձև հատումով քրոմապատ սյուների վրա: Փայլող պատը ձևավորել են կերագծված ապակու երկու հարթությունները, որոնք լուսավորված են ու տեղադրված ներսում: Ոսկեգույն օնիքսը, սև գորգը և կարմիր վարագույրները խորհրդանշում են Գերմանիայի դրոշի գույները: Սև գորգի վրա տեղադրված է կահույքի կոմպոզիցիա, որ բաղկացած է սպիտակ կաշվե բազկաթոռներից, թախտից և թափանցիկ սեղանից: Կահույքը հատուկ ստեղծվել է տաղավարի համար և այնքան մեծ ընդունելության է արժանացել, որ 1944 թվականին ամերիկյան «Knoll» ընկերությունը սկսել է այն թողարկել «Բարսելոնա» անվանումով: Այն թողարկվում է մինչ օրս:

Տաղավարում չկան ո'չ փակ սրահներ, ո'չ դռներ: Ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնը Գեորգ Կոլբեի «Պարուհին» քանդակն է` կանաչ մարմարից[3]: Միս վան դեր Ռոեի պնդմամբ տաղավարում ոչ մի նմուշ չի ցուցադրվել. ցուցանմուշ եղել է հենց ինքը` տաղավարը:

Համաշխարհային ցուցահանդեսի փակումից հետո` 1930 թվականին, տաղավարը ապամոնտաժվել և ուղարկվել է Գերմանիա, ուր անհետ կորել է: 1980 թվականին Բարսելոնայի իշխանությունները որոշում են ընդունել իր նախնական տեսքով վերականգնել տաղավարը: Ըստ պահպանված լուսանկարների և Միս վան դեր Ռոեի գծագրերի` տաղավարի վերականգնման աշխատանքները շարունակվել են 1983-1986 թվականներին[4]: Ներկայումս տաղավարը թանգարան է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Monuments database — 2017.
  2. Zimmerman, Claire (2006). Mies van der Rohe. Hong Kong: Taschen. ISBN 3-8228-3643-5.
  3. "The Mies van der Rohe Pavilion". Miesbcn.com. Archived from the original on 2009-01-25. Retrieved 2012-08-15.
  4. Zimmerman, Claire (2006). Mies van der Rohe. Hong Kong: Taschen. ISBN 3-8228-3643-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]