Բարսելոնայի Մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնայի Մայր տաճար
Catedral de la Santa Creu i Santa Eulàlia
Cathedral of the Holy Cross and Saint Eulalia.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տեղագրություն Իսպանիա Իսպանիա, Բարսելոնա
Թեմ Roman Catholic Archdiocese of Barcelona
Ժառանգության կարգավիճակ Cultural Asset of National Interest և Bien de Interés Cultural
Նվիրված Eulalia of Mérida
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Jaume Fabre
Ճարտարապետական ոճ գոթական ոճ
Հիմնադրված 1298
Բարսելոնայի Մայր տաճարը գտնվում է Իսպանիաում
Բարսելոնայի Մայր տաճար
Կոորդինատներ: 41°23′2.0000001003887″ հս․ լ. 2°10′35.00000010004″ ավ. ե. / 41.383888888916771975° հս․. լ. 2.1763888889166778° ավ. ե. / 41.383888888916771975; 2.1763888889166778
catedralbcn.org

Սուրբ Խաչի կամ Սուրբ Էուլալիայի տաճար (անգլ.՝ The Cathedral of the Holy Cross and Saint Eulalia ), որը նաև հայտնի է որպես Բարսելոնայի Մայր տաճար։ Այն գոթական տաճար է և հանդիսանում է Բարսելոնայի արքեպիսկոպոսի նստավայրը[1]։ Տաճարը կառուցվել է 13-ից 15-րդ դարերում, իսկ հիմնական աշխատանքները կատարվել են 14-րդ դարում: Վանքը ամբողջացվել է 1448 թվականին[2]։ 19-րդ դարի վերջերին, ոչ գոթական ոճով կառուցված ճակատային մասը, բնորոշ էր կատալոնական եկեղեցիներին[3]։ Տանիքը աչքի է ընկնում իր յուրահատուկ քանդակված մարդկային կամ կենդանական դիմապատկերներով։

Տաճարի տեսարան

Այն մի հսկայական սրահ է, կամարակապ հինգ միջանցքներով, դրսից բաժանված է երկու մատուռների։ Ավագ զոհասեղանը բարձրացված է, որը թույլ է տալիս գետնադամբարանից հսատակ երևալ։ Տաճարը նվիրված է Բարսելոնայի բարեխոս, երիտասարդ կույս Էուլալիա սրբին։ Նա հռոմեական ժամանակների զոհ է եղել։ Մի պատմության մեջ ասվում է, որ նրան մերկացնում են և ցուցադրում հրապարակում, և գարնան կեսին տեղացող ձյունը ծածկում է նրա մերկ մարմինը։ Զայրացած հռոմեացիները դնում են նրան մի տակառի մեջ, ամրացնում կտրիչներ և գլորում այն փողոցով ներքև։ Սուրբ Էուլալիայի մարմինը թաղված է տաճարի դամբարանում։ Իսպանիա կատարած իր առաջին ճամփորդության ժամանակ Չարլզը՝ ապաագա Սուրբ հռոմեացի կայսրը, ընտրում է Բարսելոնան, որպես գլխավոր նստավայր։ Թագավորը ճանաչել էր նրան որպես Բարսելոնայի կոմս, իսկ քաղաքը՝ Միջերկրական նավահանգիստ, առաջարկելով սերտ շփումներ այլ հեռավոր տերությունների հետ, իսկ տաճարը մեծ արարողությունների համար անցկացման վայր։ 1518 թվականին սուրհանդակ Թոմաս Իսսհակին և նրա գանձապահ Ջին Միքոլթին հանձնարարվում է պատրաստել առաջին սրբավայրը մինչև 1519 թվականը։ Խուան դե Բորգոնյան կատարում է սրբարանի ձևավորման աշխատանքները։ Սուրբ Հաղորդության և Լեպանտոյի Սուրբ Քրիստոսի մատուռում պահպանվում է մի խաչ, որը մնացել է Լեպանտոյի ճակատամարտի ժամանակներից (1571)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ քրիստոնեական և գոթական եպիսկոպոսական համալիրը ներառել է մկրտարանը (4-րդ դար), մի սրահ (5-րդ դար), խաչաձև եկեղեցի (6-7 րդ դարեր) և Եպիսկոպոսի պալատ (6-7 րդ դարեր), որոնք ցուցադրվում են Բարսելոնայի քաղաքային պատմության թանգարանի հնագիտական բաժնում։ Ըստ գրառումների այս վաղ շրջանի մատուռը նվիրվել է Սուրբ Ջեյմսին[5], սակայն Բարսելոնայի երկրորդ խորհուրդ 599 փաստաթղթում, նշվում է, որ տաճարը նվիրվել է Սուրբ Խաչին[2]։ Այս եկեղեցին վնասվել է 985 թվականին ալ-Մանսուրի կողմից Բարսելոնայի վրա հարձակման ժամանակ։

Բարսելոնայի Մայր Տաճար

1064 թվականին Կոմս Ռամոն Բերենգեր I-ն ու նրա կինը Ալմոդիսը Արքեպիսկոպոս Գիսլեբերթի հետ մասին սկսեցին ռոմանական ոճով տաճարի կառուցումը այդ վայրում։ Այն օծվեց 1058 թվականի նոյեմբերին.[2]։ Տաճարը կառուցվեց նախկին եկեղեցու գետնադամբարանի շուրջը։ Նշվում է, որ Բարսելոնայի Վիկոնտը վաճառել է տարածքը Արքեպիսկոպոս Գիսլաբերթին 1058 թվականին[5], սակայն այդ օրը չի համարվում եկեղեցու շինարարության մեկնարկը։ Ներկայիս գոթական տաճարը կանգնեցվեց 1298 թվականի մայիսի 1-ին նախկին եկեղեցիների հիմքերի վրա։ Եկեղեցին կառուցվեց արևելքից դեպի արևմուտք, պարզ, արևմտուտք նայող ճակատով, որն էլ ամբողջացվեց 1417 թվականին Մենաստանն ամբողջացվեց 1448 թվականին, շինարարական ընդհանուր տևողությունը դարձնելով 150 տարի։ 19-րդ դարի վերջերին Միգել Գիրոնա Ագրաֆելն առաջարկեց ամբողջացնել ոչ-գոթական ճակատը և կենտրոնական աշտարակը, ոգևորված լինելով էր վարպետ Քարլի 15-րդ դարի օրինալ ձևավորմամբ։ Այս աշխատանքն ամբողջացվեց 1913 թվականին[2]։

Լեպանտոյի մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հաղորդության և Լեպանտոյի Սուրբ Քրիստոսի մատուռը տաճարի մի փոքր մասն է կազմում, որն էլ կառուցվել է 1407 թվականին, որպես գլխավոր շինություն։ Այն վերակառուցվել է 17-րդ դարում, որպես Սուրբ Օլեգարիուսի դամբարան, որն էլ եղել է Բարսելոնայի Եպիսկոպոսը 1116 - 1118 թվակականներին և Տարագոնայի Արքեպիսկոպոսը 1118 թվականից մինչև իր մահը։

Լեպանտոյի Սուրբ Քրիստոսի մատուռ

Լեպանտոյի Սուրբ Քրիստոսի խաչելությունը գտնվում է մատուռի մուտքի առջևի ճակատի վերին մասում։ Մարմնի ձևի կորությունը բացատրվում է Կատալոնական լեգենդով[6]։

Ներկայիս տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը թարմացվել է մեծաքանակ զբոսաշրջիկների այցը բարելավելու համար։ Վանքում հիմա նվերների խանութ կա, ավանդական վառվող մոմերը, որոնք լուսավորում էին տաճարը, փոխարինվել են էլեկտրական լամպերով, իսկ բջջային հեռախոսներն արգելվում են տաճարում։

Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Though sometimes inaccurately so called, the famous Sagrada Família is not a cathedral
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.catedralbcn.org/
  3. Edward Steese, "The Great Churches of Catalonia" Parnassus 7.3 (March, 1935:9-12) p. 9.
  4. Patterson Margot (2004-04-01)։ «To build a cathedral is immense, crazy work»։ National Catholic Register։ Վերցված է 2007-01-12 
  5. 5,0 5,1 F. Carreras Candi La Ciutat de Barcelona
  6. This is said to have inspired the Habsburg forces to victory.O'Shea, Henry. A Guide to Spain, London, Spottiswoode and Co., 1865