Խոան Միրոյի հիմնադրամ
Խոան Միրոյի հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և arts foundation? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բարսելոնա և Montjuïc? |
Վայր | Edifici de la Fundació Joan Miró? |
Ղեկավարության նստավայր | Edifici de la Fundació Joan Miró |
Հասցե | Parc de Montjuïc 08038 Barcelona և Parc de Montjuïc, s/n, 08038 Barcelona, Spanien |
Հիմնադրվել է | հունիսի 10, 1975 |
Հիմնադիր | Joaquim Gomis? |
Այցելուներ | 425 067 մարդ (2016)[3] և 352 904 մարդ (2018)[4] |
Կայք | fmirobcn.org |
![]() | |
![]() |
Խոան Միրոյի հիմնադրամ (կատ.՝ La Fundació Joan Miró en Barcelona), ժամանակակից արվեստի թանգարան Բարսելոնայում։ Բացվել է 1975 թվականի հունիսի 10-ին Բարսելոնայում` մի շենքում, որ կառուցվել է Խոան Միրոյի ընկերոջ, Լե Կորբյուզիեի աշակերտ Ժոզեպ Լյուիս Սերտայի նախագծով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոան Միրոյի թանգարանի շենքը գտնվում է Մոնժուիկ բլրի լանջի բարձունքին, Ազգային պալատի հարևանությամբ, ուր տեղակայված է Կատալոնական արվեստի ազգային թանգարանը։ Զուսպ ձևավորումով ցուցասրահները կառուցված են քառակուսու տեսք ունեցող ներքին բակի շուրջը[5]։ Թանգարանի հավաքածուն բազմազան է և արտացոլում է նկարչի արվեստի տարբեր կողմերը։ Բազմամակարդակ շինություններում ներկայացված են 300 կտավ, 150 քանդակ, 9 տեքստիլ աշխատանք և ավելի քան 8.000 նկար` այդ թվում և' վաղ շրջանի գործերը, և' մեծ ճանաչում ունեցող, Միրոյի անհատական ոճի վառ դրսևորմամբ աշխատանքներ։ Միրոյի հիմնադրամում ներկայացված առավել հայտնի կտավներից են «Կինը գիշերով թռչունների երամի մեջ», «Թռչնի քնքշություն» կտավները։ Քանդակների մի մասը, այդ թվում` «Թռչնի գուրգուրանք» քանդակը, ներկայացված է երկրորդ հարկի բաց շքապատշգամբում[5]։
Առաջին հարկում կազմակերպվում են ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, իսկ երկրորդ հարկի շքապատշգամբից բացվում է Բարսելոնայի անկրկնելի համայնապատկերը։
2002 թվականին Թանգարանի շենքն ստացել է Ամերիկյան ճարտարապետության ինստիտուտի Քառորդդարյա մրցանակը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://opendata-ajuntament.barcelona.cat/data/ca/dataset/visitants-museus-espais-exposicio/resource/4d594c1c-68c3-46fd-b00c-8a085603b4d6
- ↑ https://www.vilaweb.cat/noticies/la-fundacio-miro-rep-352-903-visitants-el-2018-un-7-menys-que-lany-anterior/
- ↑ 5,0 5,1 Хомбург Эльке։ «Барселона. Путеводитель»։ Վերցված է 2015-08-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|