Դիագոնալ պողոտա (Բարսելոնա)
Jump to navigation
Jump to search
Դիագոնալ պողոտա կատ.՝ Avinguda Diagonal | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Բարսելոնա |
Երկարություն | 11 կիլոմետր |
Դիագոնալ պողոտա (կատ.՝ Avinguda Diagonal), Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկը: Սկսվելով Էսպլուգաս դե Լյոբրեգատի քաղաքային սահմանից` անկյունագծով հատում է Բարսելոնան (այստեղից էլ անվանումը)` հասնելով մինչև ծով և հատելով Գլորիաս հրապարակը: Քաղաքի կարևոր զարկերակներից մեկն է, ուր տեղակայված են առևտրի բազմաթիվ կենտրոններ, բանկերի գրասենյակներ:
Պողոտայի չորս հատվածներում 1992 թվականի օլիմպիական խաղերի շրջանակում կազմակերպվել են մրցություններ[1]:
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պողոտայի անունը մի քանի անգամ փոխվել է` կախված 19-20-րդ դարերում Իսպանիայում քաղաքական փոփոխություններից: Պողատան, ինչպես շատ այլ փողոցներ, անվանակոչվել է քաղաքական իրադարձությունների ու ղեկավարների անուններով: Նախկինում պողոտան հայտնի է եղել հետևյալ անվանումներով.
- Գրան Վիա Դիագոնալ (կատ.՝ Gran Via Diagonal) - սկզբնական անվանումը, որ փողոցին տրվել է Վիկտոր Բալագեի և Իլդեֆոնս Սերդայի կողմից:
- Արգուելյես պողոտա (կատ.՝ Avinguda d'Argüelles) - տրվել է 1874 թվականին, չնայած արդեն դրանից առաջ քաղաքային խորհուրդը արդեն ընդունել էր այդ անվանումը:
- Նասիոնալիտատ Կատալանա պողոտա (կատ.՝ Avinguda de la Nacionalitat Catalana), տրվել է 1922 թվականին Կատալոնիայի համագործակցության պատվին:
- Ալֆոնսո XIII-ի պողոտա - տրվել է 1924 թվականին` Պրիմո դե Ռիվերայի դիկտատուրայի ժամանակ: Անվանակոչվել է ի պատիվ միապետ Ալֆոնսո XIII-ի:
- Ապրիլի 14-ի պողոտա - տրվել է 1931 թվականի` ի պատիվ Իսպանիայի երկրորդ հանրապետության:
- Գրան Վիա Դիագոնալ - տրվել է 1939 թվականին: Ժամանակավոր անուն է, որ տրվել է ֆաշիստական զորքերի կողմից Բարսելոնան նվաճելու հաջորդ օրը` հանրապետության հիշատակումը վերացնելու նպատակով:
- Գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոյի պողոտա - տրվել է 1939 թվականին` Ֆրանկոյի ավտորիտար ռեժիմի ժամանակ:
- Դիագոնալ պողոտա - ներկայիս անվանումն է, որ պողոտան ստացել է դեմոկրատիայի վերահաստատումից հետո`1979 թվականին:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պողոտայի սկզբում գտնվում է Բարսելոնայի համալսարանի ուսանողական քաղաքը:
- Փշերով տուն (կատ.՝ Casa de les Punxes, 1905): Տունը կառուցվել է Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկայի նախագծով:
- Ագբար աշտարակ (2005): Կառուցվել է Ժան Նուվելի նախագծով Գլորիես Կատալանես հրապարակի հարևանությամբ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1992 Summer Olympics official report. Volume 2. pp. 209–28.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|