Երեք դրակոնների ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coa Illustration Elements Building Castle.svg
Երեք դրակոնների ամրոց
Castillo de los Tres Dragones
Castell dels 3 dragons.jpg
Տեսակ շենք
Տեղագրություն Բարսելոնա
Վարչական միավոր Բարսելոնա
Երկիր Իսպանիա
Համալիրի մաս List of Modernista buildings in Barcelona
Կառուցված 1888 թվական
Ճարտարապետ Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներ
Ճարտարապետական ոճ կատալոնյան մոդեռնիզմ և մոդեռն
Կոորդինատներ: 41°23′17.049984100009″ հս․ լ. 2°11′0.18999609999937″ ավ. ե. / 41.38806944002777755° հս․. լ. 2.1833861100277776046° ավ. ե. / 41.38806944002777755; 2.1833861100277776046
Երեք դրակոնների ամրոցը գտնվում է Իսպանիաում
Երեք դրակոնների ամրոց
Castell dels Tres Dragons Վիքիպահեստում

Երեք դրակոնների ամրոց (կատ.՝ Castell dels Tres Dragons, իսպ.՝ Castillo de los Tres Dragones), մոդեռն ոճով կառուցված շենք Բարսելոնայում (Իսպանիա)։ Ամրոցի հեղինակն է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները, որը կառուցել է այն 1887-1888 թվականներին՝ որպես սրճարան-ռեստորան Բարսելոնայի Համաշխարհային ցուցահանդեսի (1888) համար։ Անունը, հավանաբար, առաջացել է 1865 թվականին Ֆրեդերիկ Սոլերի համանուն պիեսից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

222 Escuts del castell dels Tres Dragons.JPG

Այդ ժամանակ դա ցուցահանդեսի հիմնական շինություններից մեկն էր, և մինչ այդ Գեղարվեստի պալատը դադարել էր գոյություն ունենալ։ Այն գտնվում էր գլխավոր փողոցի վերջում։ Փողոցը սկիզբ էր առնում Բարսելոնայի հաղթակամարից և շարունակվում էր մինչև Սյուտադելի զբոսայգի։ Աշխատանքները սկսվեցին 1887 թվականի սեպտեմբերին, ապա հետաձգվեցին, ուստի, ապրիլի 8-ին՝ բացման օրը, այն դեռևս պատրաստ չէր, և բացումը հետաձգվեց մինչև օգոստոսի 17։ Այդ պատճառով Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները հրաժարվեց պատասխանատու ճարտարապետի պաշտոնից[1]։

Ցուցահանդեսի վերջում Դոմենեկն անցկացրեց ճարտարապետությանը վերաբերող արդյունաբերական արվեստի աշխատարան՝ համագործակցելով Անտոնի Մարիա Գալիսսա ի Թայթենի հետ։ Ավելի ուշ, այն նվիրված էր թանգարանային նպատակներին, որը պետք է լիներ պատմության, հնագիտության, կենսաբանության և բնական գիտությունների թանգարան։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն փակվեց, իսկ ֆրանսիական ավիացիայի ռմբակոծման արդյունքում խիստ տուժեց։ 1980-ական թվականներին վերականգնվել է ճարտարապետներ Քրիստիան Կիրիչիի, Պեպ Բոնետի և Կարլես Բասոյի կողմից[1]։ Մինչև 2010 թվականը Երեք դրակոնների ամրոցում էր գտնվում Կատալոնիայի բնական գիտությունների թանգարանի կենդանաբանական հավաքածուները (կատ.՝ Museu Nacional de Ciències Naturals de Catalunya)։ Ապա դրանք տեղափոխվեցին Ֆորումի շենք [2]

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կառուցված է աղյուսով և երկաթի թիթեղով, և ամրոցաձև շենք է, որը պսակված է պարիսպներով։ Հատակը գրեթե քառակուսի է, անկյուններում կան չորս աշտարակներ, և երկկողմանի ճակատով անցնում են շրջագծեր։ Կառույցն ունի աղյուսից և երկաթից պատրաստված նորարարական թափանցիկ կառուցվածք։ Նման մի բան առաջարկել էր Հենդրիկ Պետրյուս Բեռլագեն Ամստերդամի ֆոնդային բորսայի նախագծում։

Ամրոցի յուրահատկությունը նաև ճերմակ կերամիկական սալիկներն են, որոնք շրջափակում են ֆասադի վերին մասը։ Նրանց վրա կապույտով պատկերված են մարդին, բույսեր և կենդանիներ։ Այս դեկորատիվ սալիկների հեղինակներն են Անտոնիո Գալիիսը, Խոսե Լիմոնը, Պելիսերն ու Ալեքսանդր դե Ռիկերուն։ Հսկայական բացվածքները երբեմն զարդարում էին վիտրաժները, որոնք Անտոնի Ռիգլատի և Բլանշի աշխատանքներն էին։ Սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծության արդյունքում դրանք վերացան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Escudos del Castell dels Tres Dragons
  2. Quelart, R. (28 de mayo de 2010)El museo de zoología de Barcelona cierra las puertas La Vanguardia. Cultura.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Испания. Издательство «Вокруг света», 2008