Գաուդիի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաուդիի տուն-թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա և La Salut?
ՀասցեPark Güell, carretera del Carmel
Հիմնադրվել է1905
Կայքcasamuseugaudi.org
Քարտեզ
Քարտեզ

Գաուդիի տուն-թանգարան (կատ.՝ Casa Museu Gaudí), կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի տունը, որտեղ նա ապրել է 1906-1925 թվականներին։ Գտնվում է Բարսելոնայի Գուելի զբոսայգում։ 1963 թվականի սեպտեմբերի 28-ին այն բացվել է որպես Գաուդիի տուն-թանգարան, որտեղ ներկայացված են ճարտարապետի նախագծած կահույքի և այլ իրերի հավաքածուներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում կատալոնացի արդյունաբերող Էուսեբի Գուել ի Բասիգալուպին Անգլիայում որոշ ժամանակ ապրելուց հետո վերադառնում է Բարսելոնա՝ 1899 թվականին իր ձեռք բերած Can Muntaner de Dalt-ի տարածքում կատալոնյան բուրժուազիայի համար այգիների քաղաք կառուցելու մտադրությամբ։ 60 տներ ունեցող այգու նախագիծը Էուսեբի Գուելը հանձնարարեց Անտոնիո Գաուդիին։ 1914 թվականին կառուցման աշխատանքները դադարեցվեցին և նախագիծը չավարտվեց։ Նախատեսված տներից կառուցվեցին միայն երկուսը՝ դոկտոր Տրիաս ի Դոմենեկի տունը և այժմյան Գաուդիի տուն-թանգարանը, որոնք պետք է որպես խայծ ծառայեին պոտենցիալ գնորդների համար։ Այս տներն ավելացվեցին այգում արդեն գոյություն ունեցող հին տանը, որի սեփականատերը հենց ինքը Էուսեբի Գուելն էր։

Ճարտարապետ Ֆրացիսկ Բերենգերի ի Մեստրիսի նախագծած և Յոսեփ Կասանովասի կառուցած մոդելը ստորագրել է Գաուդին, շենքը կառուցվել է 1903-1905 թվականներին։ Այն հանվել է վաճառքի, բայց գնորդ չի գտնվել։ 1906 թվականին Գաուդին գնել է այդ տունը և հոր ու զարմուհու հետ ապրել այնտեղ, սակայն հայրը մահացել է նույն տարում, զարմուհին՝ 1912 թվականին, և Գաուդին մինչև 1925 թվականը միայնակ ապրել է այդ տանը և իր մահից մի քանի ամիս առաջ 1926 թվականին տեղափոխվել է Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի արտադրամաս։ Իր կտակում ճարտարապետը տունը նվիրաբերել է Սագրադա Ֆամիլիայի հիմնադրամի խորհրդին, որն այն վաճառվել է Չիապո Արիետի զույգին։ 1960 թվականին Գաուդիի ընկերների ասոցիացիան Չիապո Արիետիի ժառանգներից տունը ձեռք բերելու և այն թանգարանի վերափոխելու արշավ է սկսել։ Երեք տարի անց Գաուդի տուն-թանգարանը բացվել է, և Յոզեֆ Մարիա Գարուտը մինչև իր մահը (2008) ղեկավարել է թանգարանը։ 1992 թվականին տունը նվիրաբերվել է Սագրադա Ֆամիլիա հիմնադրամի շինարարական խորհրդին։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի չորս հարկ։ Նախահարկը և առաջին հարկը նվիրված են հանրության համար բաց հավաքածուին։ Նկուղային հարկը հանրության համար բաց չէ, երկրորդ հարկում է գտնվում Enric Casanelles գրադարանը, որից կարելի է օգտվել նախնական թույլտվությամբ։ Հավաքածուն, որոշ սենյակներ, ինչպիսիք են ննջարանը, աշխատասենյակը կամ ներքին սենյակը, ինչպես նաև Գաուդիի որոշ անձնական իրեր, հիշեցնում են այն տարիները, երբ ճարտարապետն ապրել է այս տանը։ Հավաքածուում ներառված է Բալիոյի, Միլայի, Կալվեի և Վիսենսի տների համար Գաուդիի նախագծած կահույքը[1], որի երկաթե տարրերը ցուցադրված են այգում և համարվում են հավաքածուի արժեքավոր նմուշներ։ Հավաքածուն ներառում է նաև Գաուդիի գործընկերների ստեղծած կահույք, քանդակներ, կտավներ, գծանկարներ և այլ նմուշներ, որոնք ցուցադրվում են թանգարանի մի քանի սենյակներում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անտոնիո Գաուդիի 5 ամենահայտնի գլուխգործոցը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]