Մոնժուիկի մոգական շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
շատրվան
Մոնժուիկի մոգական շատրվան
կատ.՝ Font màgica de Montjuïc
Magische fontein bcn.JPG
Երկիր Իսպանիա Իսպանիա
Շինության տեսակ շատրվան
Նախագծի հեղինակ Կառլոս Բուիգաս
Կոորդինատներ: 41°22′14.99″ հս․ լ. 2°9′6.01″ ավ. ե. / 41.3708306° հս․. լ. 2.1516694° ավ. ե. / 41.3708306; 2.1516694

Մոնժուիկի մոգական շատրվան (կատ.՝ Font màgica de Montjuïc[1] իսպ.՝ Fuente mágica de Montjuic), գտնվում է Բարսելոնայի (Իսպանիա) Մոնժուիկ բլրի վրա։

Մեծ շատրվանը կառուցվել է Բարսելոնայում 1919 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի առթիվ, ֆուտուրիստական ոճով, էլիպսաձև նախագծով։ Կառուցվել է ինժեներ Կառլոս Բուիգասի կողմից։

Մինչև 1992 թվականը կառույցը գործել է առանց վերանորոգման` ուրախացնելով Կատալոնիայի մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։ Սակայն 1992 թվականի Օլիմպիական խաղերից առաջ որոշեցին շատրվանը դարձնել քաղաքի խորհրդանիշերից մեկը` ավելացնելով երաժշտական ձևավորում։

3000-ից ավելի աշխատողներ իրականացրել են լայնածավալ ծրագիրն ընդամենը մեկ տարվա ընթացքում։ Իսպանիայի հրապարակի երկու աշտարակներից դեպի շատրվան կան լուսավորված կասկադներ։ Ջրատարածքի մոտ բոլոր կողմերում հնչում է նրբագեղ երաժշտություն, որի ներքո ջրի 3620 շիթերը կարծես թե պարում են։ Մեկ տարվա ընթացքում Մոնժուիկ է այցելում ավելի քան 2,5 միլիոն մարդ։

Սկզբում մոտ 20 հոգի ներգրավված էր շոուի սպասարկման մեջ: Նրանք կարգավորում էին ջրի հոսքը, երաժշտությունը և լույսերը։ Հետագայում այդ գործընթացները դարձան ինքնակարգավորվող։

Շատրվանն աշխատում է ըստ հետևյալ ժամանակացույցի.

  • Ապրիլի 30-ից մինչև սեպտեմբերի 30-ը` հինգշաբթիից մինչև կիրակի, 21:00 – 23:30 (երաժշտական շոու՝ 21։00, 21։30, 22։00, 22։30 և 23։00)։
  • Հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը` ուրբաթ և շաբաթ օրեր, 19։00 – 21։00 (շոու՝ 19։00, 19։30, 20։00, 20։30 և 21։00)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jaume Fabre, Josep M. Huertas e Inmaculada Julián. «Fuente Mágica. Fuente luminosa». Consultado el 3 de febrero de 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]