Ագբար (աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագբար աշտարակ
կատ.՝ Torre Agbar
Torre Agbar - Barcelona, Spain - Jan 2007.jpg
Տեղագրություն Իսպանիա Իսպանիա, Բարսելոնա
Կառուցման ժամանակ 1999-2005
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 34
Ճարտարապետ Ժան Նուվել

Ագբար աշտարակ (կատ.՝ Torre Agbar), ժամանակակից 34-հարկանի երկնաքեր Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում` Դիագոնալ պողոտայում` 22@ տեխնոլոգիական նոր թաղամասի սահմանին: Կառույցի անվանումը պայմանավորված է իր սեփականատիրոջ` «Ագբար խումբ» հոլինգային ընկերության անունով: 2005 թվականից հանդիսանում է «Aigües de Barcelona» ջրամատակարարման ընկերության գլխավոր գրասենյակը[1]: 2016 թվականի տվյալներով երկնաքերը աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 14-րդ տեղը:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է Dragados ընկերության կողմից ճարտարապետ Ժան Նուվելի և իսպանական b720 Arquitectos ընկերության նախագծով[2][3][4][5][6]: Այն պատրաստ է եղել 2005 թվականի հունիսին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի միապետ Խուան Կառլոս I Բուրբոնի կողմից[7][8][9][10][11][12]: Շենքի արտաքին տեսքը պայմանավորված է ջրային տարերքի գաղափարով (Ագուաս դե Բարսելոնա, այսինքն` Բարսելոնայի ջուր): Այն ներդաշնակություն է կազմում քաղաքից ոչ հեռու գտնվող Մոնսերատ լեռնազանգվածի և Սագրադա Ֆամիլիա տաճարի զանգակատան հետ[1][13]

Շենքը 38-հարկանի է, որից 4-ը` ստորգետնյա[1]: Բարձրությունը 144.4 մ է[14][15]: Աշտարակի սրահների ընդհանուր մակերեսը կազմում է 50.693 մ², որից 30.000-ը նախատեսված է գրասենյակների, 3.210-ը` տեխնիկական շինությունների, 8.132-ը` ընդհանուր սպասարկման (այդ թվում` հանդիսասրահ) և 9.132-ը` ավտոկայանատեղիի համար (265 կայանատեղ)[14]:

Շենքը պատված է գույնզգույն մետաղական սալիկներով, որոնցում տեղադրված է լուսադիոդային տեխնոլոգիայի մոտ 4.000 սարք[16][17]: Դրանք ստեղծում են գունային բարդ համադրություններ` ստեղծելով պիքսելային էֆեկտ, իսկ հեռվից պիքսելները միաձուլվում են, և շենքը փայլատակում է ծիածանի բոլոր գույներով[18]: Շենքն արտաքինից պատված է ապակե ուղղանկյուն պանելներով, որոնք կարող են շարժվել աշտարակի ներքին մակերևույթին տեղադրված ջերմաստիճանի ցուցիչների թելադրանքով:

Շինարարությունը, ինչպես բացատրել է Ժան Նուվելը, ընթացել է կատալոնյան մշակույթի ամենաազդեցիկ խորհրդանիշերի ազդեցությամբ: Մի կողմից, նա ոգեշնչված էր իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով և Սուրբ ընտանիքի քավության բազիլիկայով[1][19][20]: Բացի դրանից, որպես հարգանքի տուրք տաճարին` աշտարակի հյուսիսային կողմը նախագծվել է այնպես, որ առավելագույնս երևա տաճարը: Մյուս կողմից, Նուվելին ոգեշնչել էր Մոնսերատ լեռան բարձունքը, որ մեծ նշանակություն ունի կատալոնացիների համար. այնտեղ եղել է իրենց հովանավոր սրբին` Մոնսերրատի Սուրբ Մարիամին նվիրված տաճար:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Maxine Block, Anna Herthe Rothe, Marjorie Dent Candee, Charles Moritz Current Biography Yearbook. — H. W. Wilson Co., 2008. — 406 с.
  2. Handbook of green communication and marketing / Marino Cavallo, Piergiorgio Degli Esposti, Kostas Konstantinou. — Franco Angeli. — С. 208. — 259 с. — ISBN 8856856964
  3. Torre Agbar en Barcelona (es) // Arte y Cemento : журнал. — 2005. — № 12. — С. 92-100. — ISSN 0212-8578.
  4. CTI Reviews A World of Art: Arts, Art history. — 7. — Cram101 Textbook Reviews, 2016. — 62 с. — ISBN 1490258221
  5. Жорж Биндер Tall Buildings of Europe, Middle East & Africa. — иллюстрированное. — Images Publishing, 2006. — С. 106. — 240 с. — ISBN 1876907819
  6. Arquitectura viva. — Выпуски 102-103. — Avisa, 2005. — С. 118.
  7. GITC bv GIM International. — Том 22, Выпуски 1-6. — GITC, 2008. — С. 42.
  8. Xavier Barral i Altet Stained Glass: Masterpieces of the Modern Era / Андрес Гамбоа. — иллюстрированное. — Thames & Hudson, 2007. — С. 175. — 216 с. — ISBN 0500513724
  9. Чарльз Дженкс The Story of Post-Modernism: Five Decades of the Ironic, Iconic and Critical in Architecture. — John Wiley & Sons, 2012. — С. The Coming of the Cosmic Icons. — 296 с. — ISBN 1119960096
  10. Christian Schittich Glass Construction Manual. — 2. — Birkhäuser, 2007. — С. 41. — 352 с. — ISBN 3764382902
  11. Patrick Loughran Failed Stone: Problems and Solutions with Concrete and Masonry. — Walter de Gruyter, 2007. — С. 115. — 159 с. — ISBN 3764382856
  12. Chroma: Design, Architecture and Art in Color / Барбара Гласнер, Петра Шмидта. — Walter de Gruyter, 2010. — С. 239. — 320 с. — ISBN 3034604467
  13. Marcus Fairs Twenty-first Century Design: New Design Icons, from Mass Market to Avant-garde. — Carlton, 2006. — С. 54. — 463 с. — ISBN 1844422690
  14. 14,0 14,1 Emporis GmbH։ «Torre Agbar, Barcelona | 100200 | EMPORIS»։ www.emporis.com։ Վերցված է 2016-12-28 
  15. Emporis GmbH։ «Barcelona | Statistics | EMPORIS»։ www.emporis.com։ Վերցված է 2016-12-28 
  16. Obras. — Выпуски 404-408. — Grupo Editorial Expansión, 2006. — С. 174.
  17. Пол Кэттермоул Architectural Excellence: 500 Iconic Buildings. — Firefly Books, 2008. — С. 500. — 512 с. — ISBN 1554073588
  18. Robin Pogrebin Bilbao? Please, That Was So Eight Years Ago (en) // The New York Times. — 2005.
  19. Изабель Артигас, Антонио Гауди Gaudi: das gesamte werk. — Evergreen, 2007. — С. 430. — 600 с. — ISBN 3822856541
  20. Pilar Viladas Red Alert | Nouvel’s Serpentine Pavilion (en) // The New York Times. — 2010.