Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Լաբիրինթոս Օրտա
(կատ.՝ Parc del Laberint d’Horta)
Escalinata Mirador Horta.JPG
Տեսակայգի, պուրակ և Բավիղ
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
ՎարչատարածքԲարսելոնա
Հիմնվել է1794
ՃարտարապետԴոմենիկո Բագուտի
Կոորդինատներ: 41°26′25.000000100801″ հս․ լ. 2°8′44.00000010016″ ավ. ե. / 41.44027777780577537° հս․. լ. 2.1455555555833778° ավ. ե. / 41.44027777780577537; 2.1455555555833778
Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի)ը գտնվում է Իսպանիաում
Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի)
Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի)ը գտնվում է Երկիրում
Լաբիրինթոս Օրտա (զբոսայգի)

Լաբիրինթոս Օրտա զբոսայգի (կատ.՝ Parc del Laberint d’Horta, իսպ.՝ Parc del Laberint d’Horta), պատմական զբոսայգի Բարսելոնայում, քաղաքի նմանատիպ ամենահին այգին: Գտնվում է Դեսվալս ընտանիքի նախկին կալվածքի տարածքում` Կոլսերոլա լեռնապարի բարձունքներից մեկի լանջին: Զբոսայգին ընդգրկում է 18-րդ դարի այգին` նեոդասականության ոճով, և 19-րդ դարի այգին` ռոմանտիզմի ոճով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբիրինթոս այգու պատմությունը սկսվում է 1791 թվականին, երբ մարքիզ Ժոան Անտոնի Դեսվալս ի դ’Արդենան` հողատարածքի սեփականատերը, ճարտարապետ Դոմենիկո Բագուտիի հետ մշակում է նեոդասականության ոճով այգի: Ծրագիրն իրականություն են դարձնում վարպետներ Ժաումեն և Անդրեու Վալսը, ինչպես նաև ֆրանսիացի այգեպան Ժոզեֆ Դելվալիեն:

19-րդ դարի կեսին մարքիզի սերունդները վարձում են ճարտարապետ Էլիես Ռոջենթին, որպեսզի ընդարձակի այգին: Ռոջենթը մշակում է ռոմանտիզմի ոճով նախագիծը` տաղավարներով, ծաղկաթմբերով, ջրվեժներով: Ծրագրում կար նաև ջրանցք, որ միացնում էր վերին և միջին սանդղավանդերը: Ջրանցքը կառուցվել է 1853 թվականին[1]:

1880 թվականին Դեսվալսի պալատի կողքին ձևավորվում է ընտանեկան այգի:

19-րդ դարի վերջին Դեսվալսների առանձնատունը դառնում է հասարակական ու մշակութային միջոցառումների, ինչպես նաև բացօթյա թատերական ներկայացումների կազմակերպման վայր:

1967 թվականին Դեսվալսների ընտանիքը այգին հանձնում է Բարսելոնայի քաղաքային իշխանություններին, ինչից հետո այն բացվում են հասարակության այցելությունների համար 1971 թվականին: Եվրամիության հովանավորությամբ մասշտաբային վերականգնման աշխատանքներ են իրականացվել 1994 թվականին:

Ժամանակակից կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս տարածքը զբոսայգի-թանգարան է` այցելությունների սահմանափակումով (այգի միաժամանակ չի կարող մտնել 750-ից ավել մարդ), որ սահմանվել է 1994 թվականին զբոսայգին և նրա տարածքի շինությունները պահպանելու նպատակով: Այգու տարածքում արգելված են պիկնիկները (դրանց համար հրապարակ է ձևավորվել այգու մուտքից ոչ հեռու), շների զբոսանքները, հեծանվով այցելությունները և աղմկոտ խաղերը[2][1]:

1993 թվականից սկսած` Դեվալսների հին պալատում գործում են Լաբիրինթոսի կառուցման կենտրոնը (Centre de Formación del Laberint), Բարսելոնայի քաղաքային իշխանություններին պատկանող Այգեգործական ինստիտուտը, ինչպես նաև մասնագիտացված գրադարան:

Հունիս-հուլիս ամիսներին քաղաքային իշխանությունները կազմակերպում են դասական երաժշտության համերգներ[2]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգու հատակագիծը. 1. Մուտք 2. Էրոսի արձանը 3 Ելք 4. Նիմֆերի քարանձավ 5. Դանայայի քարանձավը 6. Արիադնայի տաճարը 7. Դևկալիոնի և Պիրայի բարձրաքանդակը 8. Երկու կանանցով բարձրաքանդակ 9. Արևային ժամացույց

Մուտքից աջ գտնվում է Դեսվալսների նախկին պալատը, որը նեոգոթիկայի տարրերով է և նեոարաբական ոճով: Այս համալիրի մեջ է մտնում նաև Torre Sobirana միջնադարյան աշտարակը:

Այգին, որի մակերեսը 9.1 հա է, բաժանված է երկու մասի` նեոդասական և ռոմանտիկ այգիներ: Ամբողջ այգու տարածքում տեղակայված են բազմաթիվ քանդակներ, որոնցից շատերը ստեղծված են հին հունական դիցաբանության մոտիվներով, մյուսները` ազգային:

Նեոդասական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոդասական այգին բաղկացած է երեք սանդղավանդերից.

  • Ստորին հարթակում գտնվում է բավիղը` բույսերից կենդանի ցանկապատով: Նրանից է առաջացել այգու անունը: Լաբիրինթոսը բաղկացած է 750 մ երկարությամբ ձգվող նոճիներից: Մուտքի մոտ տեղադրված է մարմարե քանդակ, որ պատկերում է Արիադնային, Թեսևսին, իսկ կոմպոզիցիայի կենտրոնում սիրո աստված Էրոսն է:
  • Միջին հարթակում` ուղիղ լաբիրինթոսի տակ, գտնվում են իտալական ոճով երկու տաղավարներ` տոսկանյան սյուներով ու Դանայայի ու Արիադնայի քանդակներով, որոնք հին հռոմեական կլորավուն տեսակի մեհյանների ճիշտ կրկնօրինակն են: դեպի երրորդ հարթակ տանող մեծ աստիճանի հարևանությամբ գտնվում է գինու ու գինեգործության աստծո` Դիոնիսոսի քանդակը:
  • Երրորդ` ամենաբարձր հարթակում կա տաղավար` նվիրված ինը մուսաներին: Տաղավարի հետևում գտնվում է մեծ ջրավազան, որի ջուրը բնական աղբյուրներից է:

Երկրորդ և երրորդ սանդղահարթակները բաժանված են «Ռոմանտիկ ջրանցքով», որի ծայրամասերից մեկու ձևավորել են «Սիրո կղզին» (Illa de l’Amor):

Ռոմանտիկ այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ այգի

Ռոմանտիկ այգին բաժանված է տարբեր ծաղկաթմբերի և փոքր հրապարակների, որոնք գտնվում են մեծ ծառերի ստվերում: Այգու այս մասում կա ջրվեժ: Այստեղ այգու սկզբնական տեսքից քիչ հետքեր են պահպանվել: Հավանաբար ռոմանտիկ այգին ձևավորվել է մահվան թեմայով. այստեղ նույնիսկ կա փոքր գերազմանոցի նմանագործում, մինչդեռ նեոդասական այգին սիրո թեմայով է ստեղծված:

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում տնկվել են տարատեսակ, այդ թվում և հազվադեպ հանդիպող ծառատեսակներ: Դրանցից են քարե կաղնին (Quercus ilex), գնդաձև էվկալիպտը (Eucalytus globulus) և մաթուզենին (Arbutus unedo): Շատ են մշտադալար ծառատեսակները: Ծաղիկներից աչքի են ընկնում աֆրիկյան շուշանները, որոնք անվանում են «սիրո ծաղիկներ»:

Այգում աճեցնում են կամելիաներ, իսկ մուտքը զարդարում են կարմիր ալպիական մանուշակները:

Լաբիրինթոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբիրինթոսը հիմնադրվել է 1792 թվականին` դառնալով այգու գլխավոր տարրը: Լաբիրինթոսի չափը 45х48 մ է: Ցանկապատի երկարությունը 750 մ է: Կենդանի ցանկապատը բաղկացած է նոճիներից, բարձրությունը 2.5 մ է: Լաբիրինթոսի մուտքը գտնվում է նրա հարավարևմտյան անկյունում. այն նոճիներով ձևավորված կամար է: Լաբիրինթոսի մուտքի մոտ տեղադրված է բարձրաքանդակ, որ ներկայացնում է Արիադնային Թեսևսին կծիկ տալիս: Քանդակի պատվանդանին գրված է.

Aquote1.png Entra, saldrás sin rodeo

El laberinto es sencillo
No es menester el ovillo
Que dio Ariadna a Teseo.

Aquote2.png

Լաբիրինթոսի կենտրոնում կա կլորավուն փոքր հրապարակ, որից դուրս է գալիս 8 ճանապարհ: Նրանցից յուրաքանչյուրը նշված է նոճու կամարով: Հրապարակի կենտրոնում կա քանդակ, ինչպես նաև քարից շրջանաձև նստարան:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի միապետները երեք անգամ այցելել են այգի:
  • Միջին հարթակի տաղավարները բանաստեղծ Ժոան Մարագալի կողմից ընտրվել են դասական ներկայացումներ ցույց տալու համար: 1898 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» ողբերգության առաջնախաղը, որ թարգմանել էր Մարագալը[3]:
  • Այգում նկարահանվել են գերմանացի կինոռեժիսոր Թոմ Տիկվերի «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» ֆիլմի դրվագներ:
  • Այգում նկարահանվել են ամերիկացի կինոռեժիսոր Լինն Բոուսմանի «11-11-11» ֆիլմի դրվագներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Home | Turisme | El web de la ciutat de Barcelona
  2. 2,0 2,1 Parc del Laberint d`Horta in Barcelona
  3. Alexandre Cirici i Pellicer, Barcelona pam a pam. — Barcelona 1971 (7th ed. 1985) Ed. Teide ISBN 84-307-8187-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]