Jump to content

Մաթուզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշորապտուղ մաթուզենի կամ ելակի ծառ (Arbutus unedo)

Մաթուզենի (լատին․՝ Arbutus), մորու ծառ, հավամրգազգիների ընտանիքի փոքր ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կոշտ, պարզ, ամբողջական։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն կամ սպիտակ՝ գագաթային հուրաններում։ Պտուղը հատապտղանման է, գնդաձև, բազմասերմ։ Հայտնի է մաթուզենու ավելի քան 20 տեսակ՝ տարածված միջերկրածովյան երկրներում և Հյուսիսային Ամերիկայում։ Կարմիր մաթուզենու (Arbutus andrachne) դեկորատիվ և մեղրատու բույս է, բնականորեն աճում և մշակվում է Սև ծովի ափերին, Թբիլիսիում, Լենքորանում, Միջին Ասիայում։ Բնի կեղևը վառ կարմիր է, աշնանը կարմրում է նաև ընձյուղների կեղևը։ Խոշորապտուղ մաթուզենու (Arbutus unedo) պտուղները ուտելի են, օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, լիկյոր և այլն) վիճակում։ Կեղևը և ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ։ Մշակվում է Ղրիմում և Անդրկովկասում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 144
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթուզենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթուզենի» հոդվածին։