Նոճի
Արտաքին տեսք
| Նոճի | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Cupressus | ||||||||
| Հոմանիշներ | ||||||||
|
||||||||
| Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||
Նոճի (լատիներեն՝ Cupréssus), նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 տեսակ։ Հայաստանի չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են նոճի մշտադալարը (Cupressus sempervirens) և նոճի արիզոնյանը (Cupressus arizonica)։
Մորֆոլոգիական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառերի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30 մետր։ Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով։ Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող։ Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշագույն, թևավոր։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ։ Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև։ Օգտագործվում է կահույքագործության մեջ։ Ապրում է մինչև 2000 տարի։ Ջերմա-լուսասեր է և երաշտադիմացկուն։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոճիների դասը ըստ Կյու Թագավորական բուսաբանկան այգու տվյալների ունի 19 տեսակ։ [1]:
- Cupressus arizonica Greene — Նոճի արիզոնյան
- Cupressus bakeri Jeps.
- Cupressus cashmeriana Royle ex Carrière — Նոճի քաշմիր
- Cupressus chengiana S.Y.Hu
- Cupressus duclouxiana Hickel
- Cupressus dupreziana A.Camus — Նոճի սահարային
- Cupressus funebris Endl. — Արտասվող նոճի
- Cupressus gigantea W.C.Cheng & L.K.Fu — Հսկա նոճի
- Cupressus goveniana Gordon
- Cupressus guadalupensis S.Watson
- Cupressus lusitanica Mill. — Նոճի մեքսիկական
- Cupressus macnabiana A.Murray bis
- Cupressus macrocarpa Hartw.
- Cupressus nootkatensis D.Don
- Cupressus sargentii Jeps.
- Cupressus sempervirens L. — Նոճի մշտադալար
- Cupressus tonkinensis Silba
- Cupressus torulosa D.Don ex Lamb. — Նոճի Հիմալայան
- Cupressus vietnamensis (Farjon & T.H.Nguyên) Silba
- Նոճի արիզոնական
- Արտասվող նոճի
- Նոճի մեծապտուղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոճի» հոդվածին։ |
| ||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 335)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |