Նոճի արիզոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոճի արիզոնյան
Արիզոնյան նոճու պտուղը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Մերկասերմեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք նոճազգիներ
Ցեղ Նոճի
Տեսակ Նոճի արիզոնյան
Լատիներեն անվանում
Cupressus arizonica
Greene
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Նոճի արիզոնյան (լատ.՝ Cupressus arizonica Greene), նոճազգիների ընտանիքի, նոճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար ծառ է՝ 9 —12 մ բարձրությամբ, բրգաձև կամ գագաթը կլորավուն սաղարթով, 0,6 —1,2 մ բնի տրամագծով։ Ընձյուղները կարճ են, հաստ, թառակող․ ճյուղավորվում են տարբեր հարթությունների վրա։ Փշատերևները խիտ են, սեղմված ընձյուղներին, սրածայր։ Կոները աճում են կարճ կոթունների վրա, համարյա կլորավուն են, 2,5 —3,0 սմ տրամագծով, մուգ կարմրադարչնագույն, կապտավուն խավով։ Սերմերը 1963 թվականին ստացվել են Նիկիտյան բուսաբանական այգուց: Ցանքը կատարվել է գարնանը և աշնանը։ Երկու դեպքում էլ մասսայական ծիլերը երևացել են մայիսի երկրորդ կեսից։ Դրանց միամյա բուսակները, լավ խնամքի դեպքում (ամսական 2—3 անգամ ոռոգում և նույնքան էլ քաղհան ու փխրեցում), վեգետացիոն շրջանի վերջում հասնում են 30 սմ բարձրության, 0,4 սմ բնի հաստությամբ։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Դեկորատիվ ձևերն են բոնիտա, ավելի խոշոր կոներով, կապույտ, կոմպակտ, ցածրահասակ և այլն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի Արիզոնի լեռներում, Կալիֆոռնիայում, Նոր Մեքսիկայում և Հյուսիսային Մեքսիկայում: Արիզոնի լեռներում 1500 - 2400 մետր բարձրության վրա լայնարձակ անտառներ է առաջացնում։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։

Վանաձորում, 10-12 տարեկանում, հազիվ հասնում է 2,4 մ բարձրության և 2,0 սմ բնի հաստության։ Ընթացիկ աճը կազմում է 15-20 սմ։ Որպես տիպիկ քսերոֆիտ տեսակ, ճնշված աճ ունի, սաղարթը ցանցառ է։ Փշատերևները ձմռանը գորշանում են, գագաթնային ընձյուղները պարբերաբար ցրտահարվում են։ Համեմատաբար լավ է աճում Երևանի բուսաբանական այգում, չնայած արտակարգ դաժան ձմռան դեպքում զգալիորեն ցրտահարվում է։ Բավականին լավ էր աճում նաև Բյուրականում, որտեղ կարեղ է հասնել մինչև 5,5 մետր բարձրության, սակայն ուժգին ցրտի դեպքում նույնպես կարող է ցրտահարվել։

Իջևանը հիանալի եղանակային պայմաններ ունի այս ծառի աճի համար, որտեղ այն չի ցրտահարվում և ամեն տարի առատորեն պտղաբերում է։ Առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մեղրու շրջանի համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտանի է ինչպես ծառուղիների, այնպես էլ խմբերով և որպես սոլիտեր տնկելու համար։ Էկոլոգիական խումբը III: Մշակության հավանական շրջանները 9 —10, 18—20, 24-25, 28, 32:[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 88)։