Jump to content

Բոկերիա շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուկայի գլխավոր մուտքը Ռամբլաս փողոցի կողմից

Բոկերիա շուկա (կատ.՝ Mercat de la Boqueria) կամ Սան Ժուզեպ (կատ.՝ Sant Josep), քաղաքային շուկա Բարսելոնայում, քաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից մեկը։ Շուկան գտնվում է Լիսեո օպերային թատրոնից ոչ հեռու, մուտքը հետիոտնային Ռամբլա փողոցի կողմից է։ Շուկայի շենքը զբաղեցնում է 2.583 մ² մակերես։ Այն կառուցված է մետաղից և ապակուց, զարդարված է խճանկարով։ Շուկան առաջարկում է ապրանքի մեծ ընտրանի[1]։

Հատուկ ձևով պատրաստված մրգային չրեր շուկայում

Բոկերիա շուկայի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1217 թվականին, երբ նախկին քաղաքային դարպասներից ոչ հեռու տեղադրել են մսի վաճառքի սեղաններ։ 1470 թվականից այստեղ խոզեր են վաճառել։ Այն ժամանակ շուկան գտնվել է քաղաքային դարպասներից դուրս, այնպես որ այլ առևտրականներ ևս կարող էին վաճառել իրենց ապրանքները։ Շուկան կոչվում էր Mercat Bornet (մինչև 1794 թվականը) կամ Mercat de la Palla («ծղոտե շուկա»)։

Շուկայի բաց հրապարակը սկզբում շրջապատված էր սյուներով և պետք է կառուցման ավարտին հասցվեր, սակայն այն պաշտոնական կարգավիճակ չուներ և ընդամենը համարվում էր Նովա հրապարակի շուկայի շարունակությունը, որ ձգվում էր մինչև Դել Պի հրապարակը։ Ավելի ուշ որոշվում է տարանջատել շուկաները, և Ռամբլեում կառուցվում է ձկան շուկա` նաև մսի և տնային թռչունների վաճառքի համար նախատեսված սեղաններով։

1826 թվականին շուկան պաշտոնապես ընդունվում է քաղաքային իշխանությունների կողմից։ 1840 թվականի մարտի 19-ին ճարտարապետ Մաս Վիլի գլխավորությամբ սկսվում են շինարարական աշխատանքները։ Շուկան բացվում է այդ նույն թվականին, սակայն որոշ աշխատանքներ շարունակվում են մինչև 1846 թվականը։ Պաշտոնական բացումը կատարվում է 1853 թվականին։ 1911 թվականին բացվում է ձկան նոր շուկա, իսկ 1914 թվականի կառուցում են շուկայի մետաղական նոր տանիքը, որը ներկայումս էլ ծածկում է շուկան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Goldberg, Lina (24 February 2013). "10 of the world's best fresh markets". CNN Travel. Retrieved 24 February 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոկերիա շուկա» հոդվածին։