Բարսելոնայի թագավորական հրապարակ
Բարսելոնայի թագավորական հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բարսելոնայի գոթական թաղամաս |
Անվանվել է | Միապետություն |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Asset of Local Interest? |
![]() | |
![]() |
Բարսելոնայի թագավորական հրապարակ (իսպ.՝ Plaza Real, կատ.՝ Plaça Reial), հրապարակ Բարսելոնայի գոթական թաղամասում։ Գտնվում է Լա Ռամբլայի կողքին և հայտնի զբոսաշրջային վայր է, հատկապես՝ գիշերը։ Հրապարակում կան բազմաթիվ ռեստորաններ, և Բարսելոնա քաղաքի ամենահայտնի գիշերային ակումբներից մի քանիսը՝ Սիդեկարը, Ջամբորը և Կարման գտնվում են այստեղ։ Հայտնի է նաև իր բացօթյա վայրերով։ Ամռանը համաժողովրդական հանդիպման վայր է, իսկ սեպտեմբերին` ամենամյա Լա Մերս փառատոնի կայացման վայրը։ Բացօթյա համերգների և այլ տոնակատարությունների ժամանակ, ինչպիսին Ամանորի նախօրեն է, հաճախ շատ մարդաշատ է լինում այստեղ։
Նույն տեղում եղել է Կապուցինների Սանտա Մադրոնայի վանքը, որը հրդեհվել է 1835 թվականին։ 19-րդ դարում նրա տեղում կառուցվել է «Plaça Reial» հրապարակը, որի հեղինակն է Ֆրանչեսկ Դանիել Մոլինա ի Կասամախոն։ Հրապարակի կրկնօրինակն է հանդիսանում Մեխիկո քաղաքում գտնվող Պլացա Գարիբալդին (Plaza Garibaldi)։
1893 թվականին հրապարակում մի անարխիստի կողմից իրականացվել է հարձակում գեներալ Մարտինես դե Կամպոսի վրա[1]։
Հրապարակի լապտերները նախագծվել են կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից։ Հրապարակում է գտնվում նաև Roma Reial հյուրանոցը։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարսելոնայի մետրոպոլիտենի Liceu կայարան (3-րդ գիծ)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնիո Գաուդիի լապտերները
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Diccionari d’Història de Catalunya |1998 |с=41 |84-297-3521-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|