Կատալոնյան երաժշտության պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Կատալոնյան երաժշտության պալատ
կատ.՝ Palau de la Música Catalana*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Palau de la Música - Interior general.JPG
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ Մշակույթ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1997  (21 նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Կատալոնյան երաժշտության պալատ (կատ.՝ Palau de la Música Catalana), համերգային սրահ Բարսելոնայում: Կառուցված է կատալոնյան մոդեռն ոճով, ճարտարապետն է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները։ Այն Եվրոպայի միակ համերգասրահն է, որ բնական եղանակով է լուսավորվում։ Թատրոնը բացվել է 1908 թվականի փետրվարի 9-ին։ 1997 թվականին Կատալոնյան երաժշտության պալատը Սան-Պաու հիվանդանոցի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Տարեկան մոտ 1.5 միլիոն մարդ այցելում է երաժշտության պալատի ներկայացումներին[1]: Այնտեղ կազմակերպվում են տատատեսակ ներկայացումներ՝ երաժշտական բեմականացումներ, սիմֆոնիկ, կամերային և ջազ երաժշտության, կատալոնյան երգերի համերգներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը նախատեսված է եղել համերգների և կատալոնյան երաժշտության երգչախմբային ընկերության համար (կատ.՝ Orfeó Català)[2][3]: Վերջինս ստեղծվել էր 1888 թվականին Բարսելոնում անցկացված համաշխարհային ցուցահանդեսից հետո։ Երգչախումբը նախատիպն էր լինելու համանման խմբերի Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում[4]:

Շինարարության նախագիծը և բյուջեն հաստատվել են 1904 թվականի մայիսի 31-ին։ Նույն թվականի վերջին հատկացվում է 1.350 մ² տարածք։ Գործարքի արժեքը կազմում է 240 հազար պեսո[5]: Ծրագրի ճարտարապետ է հաստատվում Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաները, որ այդ ժամանակ հայտնի էր իր այլ նախագծերով։ Շինարարությունը ընթանում էր հիմնականում նվիրատվությունների հաշվին։ Կառույցի հինաքարը դրվել է 1905 թվականի ապրիլի 23-ին։ Երեք տարի անց՝ 1908 թվականին, տեղի ունեցավ համերգասրահի բացումը[2]:

1909 թվականին Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից շենքը հռչակվել է լավագույն կառույց, իսկ Դոմենեկ-ի-Մոնտաները պարգևատրվել է քաղաքի ոսկե մեդալով։

1982-1989 թվականներին շենքը վերանորոգվել է և ընդարձակվել ճարտարապետներ Օսկար Տուսկետսի և Կարլես Դիասի նախագծով։ 2006-2008 թվականներին անցկացվել են թատրոնի վերանորոգման աշխատանքներ։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտքին կից հին տոմսարկղը

Պալատը գտնվում է Բարսելոնի Լա-Ռիբերա պատմական թաղամասի Կարեր դե Սանտ Ֆրանսեզ դե Պաուլա նեղ փողոցում։ Շենքը կառուցված է մոդեռն ոճով, որտեղ թեք գծերը գերիշխում են ուղիղ գծերին, մեծ ծավալով պատկերված են գեղարվեստական զարդապատկերներ: Շենքի կառուցման ընթացքում կիրառվել է պողպատե հիմք, ինչի շնորհիվ ստեղծվել են ներքին ընդարձակ տարածություններ։

Ճակատային մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մասը ներդաշնակ ձևով միավորում է տարբեր ոճերի տարրեր, օրինակ՝ ավանդական իսպանական և արաբական։ Ճակատային մասի երկրորդ մակարդակում տեղադրված են երկու սյուներ, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է ջնարակված սալիկներով, որ վերին հատվածում ավարտվում է ջահով։ Սյուների միջև տեղադրված են Բախի, Բեթհովենի, Պիերլուիջի դա Պալեստրինայի արձանները, Ռիխարդ Վագների արձանը փոքր-ինչ հեռու է։ Ճակատային մասի վերին հատվածը զարդարված է խճանկարով, որում պատկերված են «Orfeó Català» երգչախմբի անդամները։

Համերգասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգասրահի առաստաղը

Համերգասրահը կարող է ընդունել 2.200 հանդիսատես։ Այն բնական լուսավորությամբ միակ համերգասրահն է Եվրոպայում։ Առաստաղը գմբեթ է, որ կազմված է գունավոր ապակիների խճանկարից։ Գմբեթի կենտրոնը ոսկեգույն է և խորհրդանշում է արևը, իսկ շուրջը օգտագործված կապույտը խորհրդանշում է երկինքը։ Պատերը և առաստաղը հիմնականում գույնզգույն վիտրաժից են։

Համերգասրահում շատ են քանդակները, որոնց հեղինակները 20-րդ դարի վարպետներ են։ Քանդակված են թևավոր ձիեր, տեսարաններ Վագների Վալկիրիա օպերայից։

Բեմի կենտրոնում Կատալոնիայի դրոշն է։ Բեմում տեղադրված են կանացի կերպարանք ներկայացնող 18 քանդակ, որոնք խորհրդանշում են հունական մուսաները: Բեմի վերևում երգեհոնն է, որի խողովակները խորհրդանշում են արական երգչախմբի ձայները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Palau de la Música Catalana and Hospital de Sant Pau, Barcelona — UNESCO World Heritage Centre
  2. 2,0 2,1 Anna Cazurra Symbolism of the Muses of the Palau de la Música Catalana // Music in Art. — Research Center for Music Iconography, The Graduate Center, City University of New York, 2002. — В. 27. — № 1/2 Spring-Fall. — С. 116-126.
  3. Roig, Josep L. Historia de Barcelona. — Ediciones Primera Plana, 1995. — С. 155. — ISBN 84-8130-039-X
  4. Maiken Umbach A Tale of Second Cities: Autonomy, Culture, and the Law in Hamburg and Barcelona in the Late Nineteenth Century // The American Historical Review. — Oxford University Press, 2005. — В. 110. — № 3. — С. 671.
  5. García-Martin, Manuel Benvolgut Palau de la Música. — Barcelona, Catalana de Gas, 1987. — ISBN 84-404-0431-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]