Գեորգ Կոլբե
Գեորգ Կոլբե գերմ.՝ Georg Kolbe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Waldheim, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 20, 1947[5][6][7][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա[8] |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[9] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի սեցեսիոն[11] |
![]() |
Գեորգ Կոլբե (գերմ.՝ Georg Kolbe, ապրիլի 15, 1877[1][2][3][…], Waldheim, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[4] - նոյեմբերի 20, 1947[5][6][7][…], Բեռլին, Գերմանիա[8]), գերմանացի քանդակագործ։ Կոլբե անունն է կրում Բեռլինի նկարիչների միության շնորհած մրցանակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգ Կոլբեն նկարիչ-բեմանկարիչ Թեոդոր Էմիլ Կոլբեի և նրա կնոջ՝ Կարոլինա Էռնեստինա Կրապեսի ութ երեխաներից չորրորդն է։ Գեորգի պապը՝ Գոթֆրիդ Կոլբեն, եղել է ժամագործ և երաժիշտ։ Ավագ եղբայրը՝ Ռուդոլֆ Կոլբեն, դարձել է հայտնի ճարտարապետ և նկարիչ Լայպցիգում։
1892-1893 թվականներին Կոլբեն Դրեզդենի կիրառական արվեստի դպրոցում սովորել է դեկորատիվ գեղանկարչություն։ 1895 թվականին ուսումը շարունակել է Մյունխենում՝ սկզբում մասնավոր դպրոցում, ապա Գեղարվեստի ակադեմիայում։ 1897 թվականին սովորել է Փարիզում գտնվող Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ճարտարապետ կոմս Հանս Ալբրեխտ Հարախի և խարիզմատիկ պոետ Լյուդվիգ Դերլետի հետ։ 1898 թվականին վերադարձել է Մյունխեն և նշանադրվել Աննա Դերլետի՝ պոետի քրոջ հետ։ Սակայն շուտով Դերլետների ազդեցությունից խուսափելու համար տեղափոխվել է Հռոմ։ Այնտեղ սովորել է վիմագրություն և Լուի Տյուայոնի ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել քանդակագործությամբ։ Ծանոթացել է Ռիխարդ Շայբեի հետ, և ընկերությունը նրանց կապել է ամբողջ կյանքի ընթացքում։ 1899 թվականին իրականացրել է ուղևորություն դեպի Թունիս և Ալժիր, իսկ 1900 թվականին՝ Նեապոլ, Պոմպեյ, Կապրի և Կորսիկա։ Միևնույն թվականին ծանոթացել է Զիգֆրիդ Վագների հետ։ 1901 թվականին Բայրոյթում ծանոթացել է հոլանդուհի Բենյամինա վան դը Մեր դը Վալհերենի հետ, որն այնտեղ վոկալի դասեր էր վերցնում։
1902 թվականի փետրվարի 13-ին Բրյուսելում՝ Ուկելում, տեղի է ունեցել Գեորգի և Բենյամինայի ամուսնությունը։ 1902 թվականի նոյեմբերի 19-ին Լայպցիգում ծնվել է նրանց դուստրը՝ Էլեոնորան։ 1904 թվականին Կոլբեն տեղափոխվել է Բեռլինի Շառլոտենբուրգ շրջան։ Պաուլ Կասիրերը դարձել է նրա գործակալը։ 1905 թվականին Կոլբեն հանդես է եկել Բեռլինի սեցեսիոնում․ միևնույն թվականին դարձել է Ֆլորենցիայի Ռոմանի վիլլայի կրթաթոշակառուներից մեկը։ 1906 թվականին նրան ընտրել են Բեռլինի սեցեսիոնի ղեկավարությունում։
Գեորգ Կոլբեն հանրությանը հայտնի է դարձել 1912 թվականին «Պարուհի» աշխատանքի շնորհիվ, որը ձեռք է բերել Բեռլինի ազգային պատկերասրահը։
1913 թվականին ձեռնարկել է ճամփորդություն դեպի Եգիպտոս։ Ընդունվել է Ազատ սեցեսիոն։
1914 թվականին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել է Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։ 1915 թվականին օդաչուի համար ուսուցում է անցել, բայց չի ընդգրկվել լյուֆտվաֆեի կազմի մեջ։ 1917 թվականին Ստամբուլում էր, ստեղծել է ընկածներին նվիրված հուշարձան։ 1918 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1919 թվականին դարձել է Արվեստի պրուսական ակադեմիայի անդամ և Ազատ սեցեսիոնի նախագահ։
Կոլբեի աշխատանքները, որոնցում նկատելի է Օգյուստ Ռոդենի և Արիստիդ Մայոլի ազդեցությունը, մասնակցել են մի շարք ցուցահանդեսների։
1927 թվականին վաղաժամ մահացել է Բենյամինա Կոլբեն։
1928 թվականին սկսվել է Շարլոտենբուրգում քանդակագորիծի բնակարանի և արհեստանոցի կառուցումը։ Կոլբեն ընտրվել է Գերմանացի նկարիչների միության ղեկավարությունում։
1932 թվականին ճանապարհորդություն է ձեռնարկել դեպի Սովետական Ռուսաստան։
Նացիստների իշխանության գալուց հետո՝ 1933 թվականին, Կոլբեի շատ աշխատանքներ ապասարքավորվել են՝ մասնավորապես Հենրիխ Հայնեի հուշարձանը, որը ստեղծվել է 191 թվականին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի պատվերով և Ռատենաու եղբայրների անվան շատրվանը, որը Բեռլինի Ռեբերգե այգում էր տեղադրվել 1930 թվականին։ Հայնեի հուշարձանը պատվանդանից իջեցվել է հիտլերյուգենդների կողմից և «Գարնանային երգ» անվան տակ դիկտատուրայի տարիները և Երկրորդ համաշխարհային պատերազմը անցկացրել է Գեղարվեստի շտեդելևյան ինստիտուտում։ 1947 թվականին այն վերականգնել են նախկին տեղում։ Ռատենաու եղբայրների շատրվանը ապասարքավորվել է 1934 թվականին և ձուլվել՝ 1940 թվականին։ 50 տարի անց այն վերականգնվել է լուսանկարների միջոցով։
1935 թվականին Կոլբեն դարձել է 1936 թվականին լուծարված Գերմանացի նկարիչների միության ներկայացուցիչ։ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքը նրան արժանացրել է Գյոթեի անվան մրցանակին։ Նրա այս շրջանի շատ ստեղծագործություններ առանձնանում են հերոսական մոնումենտալության ձգտումով։
1938 թվականին Կոլբեն մեկնել է Իսպանիա և ստեղծել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի քանդակային պատկերը։
1939 թվականին վիրահատական միջամտությամբ հեռացվել է նրա քաղցկեղային ուռուցքը։
Առնո Բրեկերի, Ֆրից Կլիմշի և Յոզեֆ Տորակի հետ միասին Կոլբեն Հիտլերի կողմից ընդգրկվել է «աստվածային շնորհով օժտվածների ցուցակի մեջ», ինչը նշանակում էր, որ նրանք ազատված էին ռազմաճակատ մեկնելուց։
1942 թվականին 65-ամյակի կապակցությամբ գիտության և արվեստի ոլորտում պարգևատրվել է Գյոթեի անվան մեդալով։ 1943 թվականին ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են ձուլագործարանի մոդելները և վնասվել է արհեստանոցը։ Կոլբեն տարհանվել է Սիլեզիա։
1945 թվականին վերադարձել է Բեռլին։ Պատերազմից հետո դարձել է Գերմանիայի դեմոկրատական բարեփոխման մշակութային միության անդամ։
1946 թվականին Կոլբեն վերականգնել է իր տունը։ Տարել է աչքերի վիրահատություն։ Նորից հիվանդացել է քաղցկեղով։ 1947 թվականին տարել է աչքերի երկու վիրահատություն և երկու վիրահատություն քաղցկեղային ուռուցքի հեռացման համար։
Կոլբեն մահացել է 1947 թվականի նոյեմբերի 20-ին Բեռլինում։ Թաղված է Հերշտրասի գերեզմանոցում։
Կոլբեի Բեռլինի արհեստանոց
[խմբագրել | խմբագրել կոդը]1928-1929 թվականներին Էռնստ Ռենչի հետ համագործակցությամբ Կոլբեն կառուցել է տուն-արհեստանոց Sensburger Allee-ում՝ Բեռլինի Վեստենդ շրջանում։ Շուտով նրա կողքին կառուցվել է տուն Կոլբեի դստեր համար։ Կտակում Կոլբեն խնդրել է իր տուն-արվեստանոցում ստեղծել իր աշխատանքների ցուցադրությամբ հանրային թանգարան։ 1949 թվականին կազմվել է ֆոնդ, որը 1950 թվականին բացել է Գեորգ Կոլբեի տուն թանգարանը։ Մինչ 1960-ական թվականների սկիզբը այնտեղ պահպանվում էր գեղարվեստական արհեստանոցի յուրահատուկ միջավայրը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բեթհովենին նվիրված հուշարջան Մայնի Ֆրանկֆուրտում
-
«Հանճարը թռիչքի ժամանակ», Լյուդվիգսհաֆեն
-
Գեորգ Կոլբեի Բեռլինի թանգարանի այգում
-
«Առավոտ», Բեռլին
-
«Առավոտ» քանդակի կրկնօրինակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Georg Kolbe — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 6,0 6,1 6,2 Allgemeines Lexikon der bildenden Künstler des XX. Jahrhunderts (գերմ.) / Hrsg.: H. Vollmer — L: E. A. Seemann, 1962. — S. 157.
- ↑ 7,0 7,1 7,2 Artists of the World (գերմ.) — B, Boston: Verlag Walter de Gruyter, 2022. — ISSN 2750-6088
- ↑ 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #118777734 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175680.php
- ↑ https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
- ↑ https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georg Kolbe: Bildwerke — Vom Künstler ausgewählt (Geleitwort von Richard Scheibe). Leipzig, Insel Verlag 1939 (Insel-Bücherei 422/2)
- Georg-Kolbe-Museum, Berlin (Zusammenstellung): Georg Kolbe — 42 Bildtafeln mit einem Geleitwort von Richard Scheibe. Hans Schwarz Verlag Bayreuth, o. J. (ca. 1965)
- Georg-Kolbe-Museum, Berlin (Hrsg.): Faltblatt mit Lebensdaten sowie Text zur Entwicklung des Stils von Kolbe und zum Atelierhaus. Berlin o. J. (ca. 1980)
- Ursel Berger: Georg Kolbe und der Tanz (Ausstellungskatalog). Berlin, Georg-Kolbe-Museum Berlin 2003
- Ursel Berger: Georg Kolbe — Leben u. Werk, Gebr. Mann Verlag, Berlin 1994
- R. G. Binding: Vom Leben der Plastik. Inhalt und Schönheit des Werkes von Georg Kolbe, H. Rauschenberg Verlag, Stollhamm-Berlin, 1933
- The Dictionary of Art, Vol. 18, MacMillan Publ. Lim. Grove (1996)
- U. Thieme/F. Becker, Allgemeines Lexikon der Bildenden Künste, Verlag von E. A. Seemann, Leipzig (1927)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Կոլբե» հոդվածին։ |
|
- Ապրիլի 15 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1947 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Գյոթեի մեդալի դափնեկիրներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի քանդակագործներ
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի փորագրողներ
- Գերմանացի արվեստագետներ