Լուի Տյուայոն
Լուի Տյուայոն գերմ.՝ Louis Tuaillon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 21, 1919[1][2][3][…] (56 տարեկան) |
Վախճանի վայրը | Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Ուսուցիչ | Ռեյնգոլդ Բերաս և Rudolf Weyr? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Լուի Տյուայոն (գերմ.՝ Louis Tuaillon, սեպտեմբերի 7, 1862[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - փետրվարի 21, 1919[1][2][3][…], Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա), գերմանացի քանդակագործ[4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուի Տյուայոնը 1879-1881 թվականներին սովորել է Բեռլինի Արվեստների բարձրագույն դպրոցում, 1882-1883 թվականներին քանդակագործ Ռեյնհոլդ Բեգասի ատելիեում վարպետ-աշակերտ է աշխատել։ 1885-1903 թվականներին այցելել է Հռոմ։ Այստեղ՝ 1890-1895 թվականներին ստեղծել է իր գլուխգործոցը՝ հեծյալ ամազոնուհու բրոնզե արձանը, որը ցուցադրվել է 1898 թվականին Բեռլինի Ազգային հին պատկերասրահի դիմաց[6], պատճենը տեղադրված է Տիրգարտենում։
1902 թվականից սկսած մասնակցել է Բեռլինի գեղարվեստական շարժմանը։ Ծանոթ է եղել մեկ այլ գերմանացի խոշոր քանդակագործ՝ Գեորգ Կոլբեի հետ։ 1906 թվականին Լուի Տյուայոնը նշանակվել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ 1907 թվականից ղեկավարել է քանդակի վարպետների ատելիեն։ 1910 թվականից Բեռլինի համալսարանի արվեստի պատվավոր դոկտոր է դարձել։ 'Լուի Տյուայոնը համարվում է Բեռլինի քանդակագործական դպրոցի մոդեռն ոճի նախակարապետը։ Լուի Տյուայոնը մահացել է 1919 թվականին 56 տարեկան հասակում[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gert-Dieter Ulferts: Louis Tuaillon (1862–1919): Berliner Bildhauerei zwischen Tradition und Moderne. Mann, Berlin 1993. ISBN 3-7861-1670-9
- Tuaillon, Louis in: Thieme-Becker: Allgemeines Lexikon der Bildenden Künstler von der Antike bis zur Gegenwart. Bd. 41 (Tif-Tz) zusammen mit Hans Vollmer (Hrsg.): Allgemeines Lexikon der bildenden Künstler des XX. Jahrhunderts. E. A. Seemann (CD-ROM), Leipzig 2008. ISBN 978-3-86502-177-9 (S. 254f)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Louis Tuaillon (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ L. Forrer: Biographical Dictionary of Medallists. Tuaillon, Prof. Volume VIII. Spink & Son Ltd, London 1930, S. 243.
- ↑ Künstler. Prof. Louis Tuaillon. Deutsche Gesellschaft für Medaillenkunst e.V., abgerufen am 18. Juni 2016.
- ↑ Ausstellungskatalog X. Ausstellung der Münchener Sezession: Der Deutsche Künstlerbund (in Verbindung mit einer Ausstellung erlesener Erzeugnisse der Kunst im Handwerk), Verlagsanstalt F. Bruckmann, München 1904 (S. 40: Tuaillon, Louis, Berlin. Kat.nr. 211 Stier, Bronze. 212 Amazone, Bronze (Privatbesitz).)
- ↑ Das Grab von Louis Tuaillon
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուի Տյուայոն կատեգորիայում։ |