Jump to content

Հիտլերյուգենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիտլերյուգենդ
գերմ.՝ Hitlerjugend
Изображение логотипа
Տեսակերիտասարդական քաղաքական կազմակերպություն
Երկիր Նացիստական Գերմանիա և  Վայմարյան Հանրապետություն
ԱռաջնորդBaldur von Schirach? և Artur Axmann?
Կարգախոս«Արյուն և պատիվ»
(գերմ.՝ Blut und Ehre)
Հիմնադրված1926 թվական
Լուծարված1945 թվականի հոկտեմբերի 12[1]
Գաղափարախոսություննացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում
ՇտաբԲեռլին, Գերմանիա
 Hitlerjugend Վիքիպահեստում

Հիտլերյուգենդ (գերմ.՝ Hitlerjugend Լսել [ˈhɪtlɐˌjuːɡn̩t], HJ, նոր ուղղագրության մեջ՝ Hitler-Jugend), ՆՍԳԲԿ-ի երիտասարդական կազմակերպություն։ Միության անդամ էին միայն պատանիները, աղջիկների համար գոյություն ուներ առանձին Աղջիկների դաշինք միությունը։ Լուծարվել է 1945 թվականի դենացիֆիկացիայի ընթացքում։

Կազմակերպության պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերյուգենդի կազմակերպությունը հիմվել է 1926 թվականի հուլիսի 3-4-ին Վայմար քաղաքում՝ որպես նացիոնալ-սոցիալիստական երիտասարդական շարժում։

Վայմարյան հանրապետության վերջին տարիներին Հիտլերյուգենդն իրենց ավանդն ունեցավ գերմանական քաղաքների փողոցներում բնակչության էսկալացիայում։ Հիտլերյուգենդի կազմակերպված խմբերը հարձակվում էին կինոթատրոնների վրա, որտեղ ցուցադրում էին հակապատերազմական «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմը։ Կինոթատրոնների սեփականատերերի և հանդիսատեսի նկակտմամբ կիրառված բռնությունը հանգեցրեց նրան, որ ֆիլմը հեռացվեց ցուցադրումից Գերմանիայի շատ շրջաններում։

Երբեմն ոստիկանները փորձում էին արգելափակող միջոցներով հանգստացնել փոթորկված երիտասարդությանը։ Այսպես, 1930 թվականի հունվարին Հաննովերի քաղաքագլուխ և նախկին զինվորական նախարար Գուստավ Նոսկեն (սոցիալ-դեմոկրատ) դպրոցականներին արգելեց համալրել հիտլերյուգենդի շարքերը։ Նրա օրինակին հետևեցին նաև երկրի մյուս շրջաններում։ Սակայն նմանատիպ միջոցներով հնարավոր չէր պայքարել հիտլերյուգենդի դեմ։ Նացիստներն օգտագործում էին կառավորության դեմ հանդես եկողներին պրոպագանդայի և երիտասարդական կազմակերպության մեջ նոր անձանց ներգրավելու համար։ Շագանակագույն շարժման պատժված ակտիվիստներն իրենց ճշմարտության համար պատժված «զոհ» էին ներկայացնուն։ Հազիվ կառավորությունը արգելում էր Հիտլերյուգենդի որևէ խմբակ, երբ վերջինս վերամիավորվում էր այլ անվան ներքո, օրինակ՝ «Բնության ընկերներ» կամ «Երիտասարդ ազգային ֆիլատելիստներ»։ Երևակայությունը սահմաններ չուներ։ Քիլ քաղաքում, օրինակ, փողոցներով երթաքայլում էր արյունոտ գոգնեցներով մսի կրպակների աշակերտների խումբը, երբ կառավարությունն արգելում էր Հիտլերյուգենդի համազգեստը։ «Թշնամիները սարսռում էին այս խմբի հայտնվելու ժամանակ։ Նրանք գիտեին, որ նրանցից յուրաքանչյուրը գոգնոցի տակ հսկա դանակ ունեի»,- հիշում է ականատեսներից մեկը[2]:

Հիտլերյուգենդի անդամների պատանիների խմբակային լուսանկարը (1933 թվական)

Հիտլերյուգենդն ամեն օր մասնակցում էր նախընտրական արշավներին։ Նրանք թռուցիկներ և բրոշյուրներ էին տարածում, պաստառներ էին փակցնում և պատերին կարգախոսներ գրում։ Շատ ծնողներ անհանգստանում էին իրենց երեխաների անվտանգության համար, քանի որ նրանց մասնակցությունը փողոցի ագիտացիոն աշխատանքներում անվտանգ չէր։ 1931 թվականից մինչև 1933 թվականի վերջը «ֆյուրերի անվան համար ծառայողական պարտքի» կատարման ժամանակ սպանվել են 20 հիտլերյուգենդի անդամներ (այստեղ պետք է նշել, որ մահանում էին նաև կոմունիստական երիտասարդական միությունների անդամները):

Հիտլերյուգենդի անդամ լինելը հաստատող փատաթուղթ

«Կարմիր երիտասարդությանը» Մոաբիտի տարածքում զոհ գնացած Բեռլինի հիտլերյուգենդի անդամի անունը շատ արագ հայտնի դարձավ՝ Հերբերտ Նորկուս։ Ժամանակին նրա ամուրիացած հայրը ստիպած է եղել վաճառել փոքր խանութը։ Շուտով նա դառնում է ՆՍԳԲԿ–ի անդամ։ 1932 թվականի հունվարի 24–ի առավոտյան տասնհինգամյա Գերբերտը ընկներների հետ թռուցիկներ էր բաժանում։ Նրանց վրա հարձակվում են կոմունիստական կուսակցության նույն տիպի դեռահասներ։ Հիտլերյուգենդի անդամները փախուստի դիմեցին, սակայն հետապնդողները հասան Նորկուսին և մի քանի անգամ հարվածեցին դանակով։ Երիտասարդը մահացավ արյան կորստից։ Մարդասպանները թաքնվեցին[2]։

Պլետցենզեի գերեզմանոցում կազմակերպված թաղման արարողությունը նացիստները վերածեցին պրոպագանդիստական արարողության։ Պաստոր Վանցելը՝ թաղման սպասարկուն, հրաժեշտի խոսքում հայտնեց, որ «Հերբերտ Նորկուսը օրինակ է ողջ գերմանական երիտասարդության համար»[2]։ Ժամանակի նացիստական Բեռլինի գաուլյայտեր Յոզաֆ Գաբբելսը հավաքվածներին վրեժ լուժելու կոչ արեց․

Ոչ մեկ մեզնից չի խլում այն հույսը, որ մի օր կգա վրեժի օրը։ Եվ այդ ժամանակ նրանք, ովքեր խոսում են մարդասիրության և մտերիմի նկատմամբ սիրո մասին, սակայն առանց պատժի սպանում են մեր ընկերոջը, կճանաչեն նոր Գերմանիայի ուժը։ Այդ ժամանակ նրանք գթություն են խնդրելու։ Չափից դուրս ուշ։ Նոր Գերմանիան թողություն է պահանջում[2]։

ՆՍԳԲԿ–ի հավաքների ժամանակ անցկացվում էր Հիտլերյուգենդի օրը։ Այդ օրը Ֆրանկենշտադիոնում կազմակերպվում էին կուսակցական ցույցեր։

անդամ դառնալու դիմում, 1938 թվական

Հիտլերյուգենի քայլերգը
Vorwärts! Vorwärts!
Schmettern die hellen Fanfaren,
Vorwärts! Vorwärts!
Jugend kennt keine Gefahren.
Deutschland, du wirst leuchtend stehn
Mögen wir auch untergehn.
Vorwärts! Vorwärts!
Schmettern die hellen Fanfaren,
Vorwärts! Vorwärts!
Jugend kennt keine Gefahren.
Ist das Ziel auch noch so hoch,
Jugend zwingt es doch.
Refrain:
Uns're Fahne flattert uns voran.
In die Zukunft ziehen wir Mann für Mann
Wir marschieren für Hitler
Durch Nacht und durch Not
Mit der Fahne der Jugend
Für Freiheit und Brot.
Uns're Fahne flattert uns voran,
Uns're Fahne ist die neue Zeit.
Und die Fahne führt uns in die Ewigkeit!
Ja die Fahne ist mehr als der Tod!

Jugend! Jugend!
Wir sind der Zukunft Soldaten.
Jugend! Jugend!
Träger der kommenden Taten.
Ja, durch unsre Fäuste fällt
Wer sich uns entgegenstellt
Jugend! Jugend!
Wir sind der Zukunft Soldaten.
Jugend! Jugend!
Träger der kommenden Taten.
Führer, wir gehören dir,
Wir Kameraden, dir!
Refrain:

1936 թվականի դեկտեմբերի 1–ին «Հիտլերյուգենդի օրենքի» (Gesetz über die Hitler-Jugend), իսկ այնուհետև 1939 թվականի մարտի 25–ին «Երիտասարդական ծառայողական պարտքի» (Jugenddienstpflicht) ընդունումով շարժման մասնակցությունը նախկին կամավոր ձևից դարձավ պարտադիր։ Կազմակերպության ղեկավար Բալդուրա դոն Շիրախի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հիտլերյուգենդը դարձավ ՆՍԳԲԿ–ի մի մաս։

1937 թվականի դեկտեմբերին Բալդուրա դոն Շիրախը ուղևորվեց Իրան իրանական սկաուտական կամզակերպության հիմնմանը աջակցելու համար։ Այցելությունը լայնորեն լուսաբանվեց իրանական լրատվամիջոցների կողմից։ Ուղևորության ընթացքում հանդիպումներ կազմակերպվեցին Ռեզա-Շահ Փահլավիի հետ։ 1939 թվականից գերմանական նախօրինակի ձևով մարտական ջոկերի ստեղծումը դպրոցներում պարտադիր դարձավ, իսկ նրանց գերագույն ղեկավար նշանակվեց թագաժառանգ արքայազն Մոհամմադ Ռեզա Փահլավին։

Բալդուրա դոն Շիրախից հետո այս պաշտոնը զբաղեցրեց Ակսման Արթուրը։ Կազմակերպությունը լուծարվել է Երրորդ Ռեյխի պարտությունից հետո։

Կազմվածքը և կազմակերպության գործունեության սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիտլերյուգենդի անդամ դառանլը պրոպագանդող պաստառ (Ներքևում գրվածք՝ «Ողջ տասնամյակը Հիտլերյուգենդում», վերևում՝ «Երիտասարդությունը ծառայում է ֆյուրերին»)
 ⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Ռազմական նախատիպով և «Երիտասարդությունը ղեկավարում է երիտասարդությունը» սկզբունքով ստեղծված կազմակերպությունը տարածվեց գերմանական 10–18 տարեկան երիտասարդության շրջանակներում և բաժանվեց տարիքային ենթամասերի։ Կրտսեր խումբը՝ 10–14 տարեկան տղաները՝ «Յուգնֆոլք» («Գերմանական երիտասարդություն»), 14–18 տարեկանները՝ ինքնին Հիտլերյուգենդ։ Կանացի կազմակերպությունը Հիտլերյուգենդի կազմի մեջ․ 10–14 տարեկան աղջիկները՝ «Յունգմեդելբունդ» («Աղջիկների դաշինք»), 14–18 տարեկան՝ «Գերմանուհիների դաշինք»։

Հիտլերյուգենդը ղեկավարվում էր ռեյխսյուգենդֆյուրերի (reichsjugendführer) կողմից (կամ ռեյխսֆյուրեր(reichsführer)), ով ընտրվում էր ՆՍԳԲԿ–ի ներկայացուցչի կողմից։

Տարածաշրջաններ

Մինչև 1932 թվականը՝ տարածքներ (gau), գաուֆյուրերի (gauführer) տարածքայնորեն համապատասխանում էին պրովինցիաներին, հողերին, պրովինցիաների խմբերին փոքր տարածքներին՝ ըստ կուսակցության գծի, ՆՍԳԲԿ–ի գալու։

Ղեկավարվում էր գեբիտսֆյուրերների կողմից (gebietsführer)։ Տարածաշրջաններից յուրաքանչյուրը կազմված էր 20 բաններից։

Բանն

Մինչև 1929 թվականը՝ բեցիրկսֆյուրերների (bezirksführer) գլխավորությամբ տարածքներից (bezirk), տարածքայնորեն համապատասխանում է քաղաքային համայնքներին՝ իրենց տարածքշրջանները ներառյալ։

Ղեկավարվում էին բաննֆյորերների (bannführer) կողմից։ Յուրաքանչյուր բանն կազմվա էր 4—6 շտամմներից։

Շտամմ

Մինչև 1938 թվականը՝ ունտերբանն (unterbann), մինչև 1929 թվականը նմանատիպ բաժանմունքը բացակայում էր։ Տարածքայնորեն համապատասխանում էր քաղաքային համայնքներից, թաղամասներին կամ փոքր տարածքներին, ըստ կուսակցական գծի՝ ՆՍԳԲԿ–ի տարածքների։

Ղեկավարվում էր շատմմֆյուրերների կողմից (stammführer)։ Յուրաքանչյուր շտամմ կազմված էր 3—5 դրուժինայից

Դրուժինա

Տարածքայնորեն համապատասխանում էր ամտամներին, իսկ ավելի շուտ՝ շրջանների։

Ղեկավարվում էր գեֆոգլշատսֆյուրերների (gefoglschaftsführer) կողմից։ Յուրաքանչյուր դրուժինա կազմված էր 4 շարերից։

Շար

Տարածքայնորեն համապատասխանում էր քաղաքների, համայնքների և շրջանների հետ, կուսակցական գծով՝ ՆՍԳԲԿ–ի տեղական խմբերին, ավելի շուտ համապատասխանում էին ամտամների հետ։

Ղեկավարվում էին շարֆյորերների (scharführer) կողմից։ Յուրաքանչյուր շար կազմված էր 4 ընկերություննից (kameradschaft

Ընկերություն

Տարածքայնորեն համապատասխանում էին գյուղերի, փողոցների, բազմաբնակարան ծենքերի խմորի հետ, կուսակցական գծով՝ ՆՍԳԲԿ–ի բլոկերին, նախկինում՝ տարածքայնորեն համապատասխանում էին քաղաքներին և համայնքներին, կուսակական գծով՝ ՆՍԳԲԿ–ի տեղական խմբերին։

Ղեկավարվում էին կամարադշաֆտսֆյուրերների (kameradschaftsführer) կողմից։ Յուրաքանչյուր ընկերություն կազմված էր 10 անդամներից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերյուգենդի ղեկավարությունը փորձում էր ամեն կերպ գրավել երիտասարդությունը։ Կազմակերպվում էին հանդիսավոր երթեր, պրոպագանդող շքերթներ և զորահանդեսներ, զինվորական խաղեր, սպորտային մրցաշարեր, զբոսաշրջիկային արշավներ, երիտասարդական հավաքներ, միջազգագին հանդիպումներ Իտալիայի և այլ երկնեների երիտասարդական ֆաշիստական կազմակերպությունների անդամների հետ։ Միասնական կյանքը Հիտլերյուգենդը երիտասարդության համար շատ հմայիչ էր դարձնում։ Կազմակերպվում էին արշավներ դեպի Բրաունաու ամ Ին՝ Հիտլերի հայրենիքը։ Ցանկացած պատանի կարող էր հիտլերյուգենդի գործունեության մեջ գտնել ինչ–որ հետաքրքիր բան՝ արվեստով կամ ազգային գաղափարախոսությամբ զբաղվելը, ավիոմոդելավորում, ժուռնալիստիկա, երաժշտություն, սպորտ և այլն։ Բացի ռազմական գործողություններից, կիրակի օրերին կազմակերպվում էին երեկույթներ, որոնց ժամանակ հավաքվում էին Հիտլերյուգենդի փոքր խմբեր, որ կազմակերպեն հետագա գործողությունների պլանը, լսեն պրոպագանդող ռադիոհաղորդումներ։ Մյուս կողմից պատանին, ով Հիտլերյուգենդի անդամ չէր, կարծես թե անջատվում էր իր հասակակիցներից։

Հիտլերյուգենդում մասնակցությունը սկսում էր 10 տարեկանից։ Ամեն տարի մարտի 15–ին ամեն տասներկուամյա պատանի պարտավոր էր գրանցվել Կայսերական երիտասարդական շտաբում։ Երեխայի և նրա ընտանիքի մասին ողջ տեղեկությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, որտեղ մեծ ուշադրություն էր դարձվում «ազգային մաքրությանը», նա համարվում էր «խայտառակությունից ազատված»։ Որպեսզի ընդունվի, անհրաժեշտ էր անցնել այսպես կոչված «Տղաների փորձություն» և բժշկական հետազոտություն։ Այնուհետև հետևում էր կրտսեր խումբ ընդունման հանդիսավոր արարողությունը։ Արարողությունը կատարվում էր ֆյուրերի ծննդյան օրը (ապրիլի 20), ներկա էին լինում կուսակցության բարձրագույն անդամները։ Հաջորդ տարիքային խումբ անցումը կատարվում էր նույնպես հանդիսավոր և ճոխ։

Հիտլերյուգենդում մեծ ուշադրություն էր դարձվում հատկապես այնպիսի թեմաների, ինչպիսիք են ռասայական վարկածը, ազգաբնակության քաղաքականությանը, գերմանական պատմությանը և քաղաքական երկրագրություն։ Առաջնահերթ տեղում էր «Գերակշռող ռասան» և մնացած ռասաների նկատմամբ քաղաքականությունը, պատմությունից՝ Հիտլերի կենսագրությունը, ՆՍԳԲԿ–ի պատմությունը, քաղաքական երկրագրությունը, ընդ որում ամենամեծ ուշադրությունը դարձվում էր ֆաշիստական երկրներին։ Բայց մտավոր դաստիարակությունից ավեի կարևոր էր ֆիզիկական դաստիարակությունը։ Սպորտային զարգացման հիմքում ընկած էին մրցաշարերը։ 1935 թվականից ամեն տարի սկսեցին անցկացվել ռեյխի սպորտային խաղերը։ Մրցույթներ էին անցկացվում թեթև ատլետիկայից, ձեռնամարտից և խմբայից սպորտից։ 1937 թվականից մտցվեց նաև հրաձգությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից հիտերյուգենդի անդամները զբաղվում էին զինվորների համար վերմակների և հագուստի հավաքով, կապոցների ռազմաճակատ ուղարկմամբ։

Ամեն ժամ հիտլերյուգենդի անդամները գերզբաղված էին, և երիտասարդությունը հազիվ էր ժամանակ ունենում իր ընտանիքի համար։ Ծնողների մեծամասնությունը դեմ չէր նմանատիպ օրակարգին։

Հիտլերը հիտլերյուգենդի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերը Ռեյխենբերգում (Գերմանիային միացված չեխական Սուդետ քաղաքը, այժմյան Լիբերեց) 1938 թվականի սկզբին ուղերձով հանդես գալիս գերմանական երիտասարդության ապագայի մասին հետևյալն ասաց․

Այս երիտասարդությունը ուրիշ ոչինչ չի սովորել բացի գերմանական մտածելակերպից, գերմանական գերծունեությունից։ Եվ երբ այս տղաներն ու աղջիկները տասը տաերկանում գալիս են մեր կազմակերպություններ և այդտեղ առաջին անգամ ստանում և զգում են մաքուր օդը, չորս տարի անց նրանք «Յուգնֆոլքից» հանյտնվում են հիտլերյուգենդում, որտեղ մենք նրանց թողնում ենք ևս չորս տարի, իսկ այնուհետև մենք նրանց տալիս են ոչ թե հին ծնողների և դպրոցական դաստիարակությանը, այլ անմիջապես ընդունում ենք կուսակցություն կամ Գերմանական աշխատանքային ճակատ, ՍՍ և այլուր։ Իսկ եթե նրանք այնտեղ մնան կես կամ երկու տարի և դառնան կատարյալ նացիոնալ–սոցիալիստներ, այդ ժամանական նրանց կտեղափոխեն «Աշխատապարտիք» և նրանց ինչ–ինչ սիմվոլի՝ գերմանական բահի միջոցով կհղկենք վեց–յոթ ամիս։ Իսկ նրա հետ, ինչը կմնա վեց կամ յոթ ամիս անց, հետագա երկու տարվա ընթացքում կզբաղվի վերմախտը։ Իսկ երբ նրան կվերադառնան երկու կամ երեք կամ չորս տարի անց, մենք նրանց անմիջապես կկանչենք ՍՍ, ՍԱ, որպեսզի նրանք ոչ մի դեպքում չանցնեն հին զբաղմունքի։ Եվ նրանք երբեք ազատ չեն լինի՝ ողջ կյանքի ընթացքում․․․[3]

Դպրոցը նացիստական Գերմանիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախադպրոցականները կրթվում էին մանկապարտեզներում, և արդեն այնտեղ նրանց սովորեցնում էին կրթվել նացիոնալ–սոցիալիստական ոգով։ Դպրոցները երեք մասի էին բաժանված։ Սկզբում բոլոր երեխաները չորս տարի հաճախում էին ազգային դպրոց։ Այնուհետև կարելի էր ընտրել՝ կամ ազգային դպրոցում սովորել ևս չորս տարի կամ վեց տարի միջնակարգ դպրոցում կամ ութ տարի ամբողջական միջնակարգ դպրոցում։ Մի քանի տարի անց ավելացավ նաև ազգային դպրոցի ավագ աստիճանը, որում կարող էին սովորել ազգային դպրոցի հատկապես օժտված աշակերտները։ Բացի այդ ստեղծվել էին նաև էլիտար դպրոցներ, նացիոնալ–սոցիալիստական ուսումնական հաստատություններ։ Այս դպրոցներ կարելի էր հաճախել կրթության երրորդ–չորրորդ տարում, սակայն դրանք վճարովի էին և, բացի այդ, այնտեղ սովորելու համար անհրաժեշտ էր հիտլերյուգենդի անդամ լինել։ Արդեն իրենց կյանքի առաջին դասի ժամանակ երեխաները այբբենարան էին ստանում, որոնք նրանց նախապատրաստում էին յուգֆոլք ընդունմանը և պատկերացում էին տալիս ռասայական վարկածի մասին։ Ռասայական դաստիարակության օրինակ է ծառայում նմանատիպ դրվագը․ մաթեմատիկայի ժամին ուսուցիչը հարցնում է, թե որքան կլինի 2 + 3, իսկ նրան պատասխանում են՝ վեց։ Այդ ժամանակ ուսուցիչն ասում է, որ դա սխալ պատասխան է, այսպես հաշվում են միայն հրեաները, գերմանացիների մոտ 2 + 3 = 5։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՍԳԲԿ–ի ղեկավարությունը երաժշտությունը դիտարկում էին որպես երիտասարդության վրա ազդելու կարևոր միջոց[4]։ Մասնավորապես հիտլերյուգենդի խմբերում գովերգվում էր գաղափարախոսական երգերի խմբակային կատարումը։ Կազմակերպության ղեկավարությունը խմբակային երգն անվանում էր «խմբակային ոգու ամրապնդման լավագույն միջոց»[4]։

  • 1933 թվականին ռեժիսոր Հանս Շտայնխոֆը նկարահնել է «Քվեկսը հիտլերյուգենդից» ֆիլմը, որը ներկայացում էր կոմունիստ հոր և որդու կոնֆիկտը, ով երազում էր հիտլերյուգենդի անդամ դառնալ։
  • 1993 թվականին լույս տեսավ «Swing kids» («Սվինգի երիտասարդ սիրահարները») ֆիլմը։ Ուսանողներ Փիթերը, Թոմասը և Արվիդը շատ են սիրում սվինգ ժանրի երաժշտություն։ Դա մեծ խնդիր է, քանի որ հերոսներն ապրում են 1939 թվականի Համբուրգում, սվինգն արգելված է Հիտլերի կողմից՝ որպես ամերիկյան գաղափարախոսության վիրուս, այնպես որ նրանց հետաքրքրությունը կարող է մեծ պրոբլեմների առիթ դառնալ․ նրանց կարող են վռնդել հիտլերյուգենդից և համալսարանից։ Ցավոք պատանիները չափից դուրս երիտասարդ են, որ գնահատեն խռովարար խաղալու ողջ ռիսկը․ առավոտյան նրանք հիտլերյուգենդի անդամներ են, երեկոյան նրանք ինքնամոռաց պարում են սվինգ և ատելությամբ խոսում ֆյուրերի մասին։ Խաղի վերջը գալիս է, երբ գեստապոն հրեաների հետ համագործակցելու համար ձերբակալում է Փիթերի հորը, իսկ հերոսները հայտնվում են ՍՍ–ի ուշադրության ներքո։ Ջազի սիրահարների համար գալիս է փորձությունների շրջանը, քանի որ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Закон Контрольного совета союзников о роспуске и ликвидации всех нацистских учреждений». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. Manfred Seifert: Kulturarbeit im Reichsarbeitsdienst. S. 173.
  4. 4,0 4,1 «Music and the Holocaust: Music amongst the Hitler Youth». Holocaustmusic.ort.org. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кормилицын С. В. III Рейх. Гитлер-югенд. — СПб.: Нева, 2004.
  • Кормилицын С. В. Молодёжная политика Третьего Рейха, 1933—1941 гг. (дис. канд. ист. наук : 07.00.03.- Санкт-Петербург, 2000.- 188 с.: ил. РГБ ОД, 61 01-7/595-9)
  • О. Г. Шагалова. Государственная политика Третьего рейха в области воспитания и образования немецкой молодёжи (дис. канд. ист. наук : 07.00.03 : Тюмень, 2005 177 c. РГБ ОД, 61:05-7/572), автореферат(չաշխատող հղում)
  • Г. Кнопп «Дети» Гитлера. — М.: Олма‑Пресс, 2004. — 288 с. — ISBN 5-224-04809-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]