Արիստիդ Մայոլ
| Արիստիդ Մայոլ ֆրանսերեն՝ Aristide Bonaventure Jean Maillol | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բանիյուլ Սյուր Մեր |
| Մահացել է | սեպտեմբերի 27, 1944[1][4][5][…] (82 տարեկան) |
| Վախճանի վայրը | Բանիյուլ Սյուր Մեր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կոլարոսսիի ակադեմիա |
| Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ և Ալեքսանդր Կաբանել |
| Ստեղծագործություն(ներ) | Ֆլորա, L'Air? և Action Enchained? |
| Ոճ | Նաբի և սիմվոլիզմ[6] |
| Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, վիմագրող, օֆորտանկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
| ազդվել է | Պիեռ Պյուվի դը Շավան և Պոլ Գոգեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Ստորագրություն | |
Արիստիդ Ժոզեֆ Բոնավենտյուր Մայոլ (ֆրանսերեն՝ Aristide Joseph Bonaventure Maillol, դեկտեմբերի 8, 1861[1][2][3][…], Բանիյուլ Սյուր Մեր - սեպտեմբերի 27, 1944[1][4][5][…], Բանիյուլ Սյուր Մեր), ֆրանսիացի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1882-1986 թվականներին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Ազդվել է Պ. Գոգենից, հարել «նաբի» խմբակցությանը, կատարել գոբելենների էսքիզներ։ 1890-ական թվականների 2-րդ կեսից ստեղծել է «մոդեռն» ոճի հաստոցային ոչ մեծ քանդակներ։ Ստեղծագործական հասուն շրջանում (1900-ական թվականներին) ձգտել է զանգվածների ծավալապլաստիկական կառուցիկության և ընդհանրականության, ուրվագծի սահունության («Գիշեր», 1902-1909, բրոնզ, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Մանյակով Վեներան», 1930։ Հիմնականում պատկերելով կանանց մարմիններ (մարմարից, քարից, բրոնզից), դրանցում մարմնավորելով գեղեցիկ մարդու իր իդեալը, միաժամանակ հաղորդել է կամ հայեցողական հանգստի զգացողություն («Միջերկրածով», 1902-1905 թթ., բրոնզ, մասնավոր հավաքածու, ԱՄՆ), կամ դինամիզմ («Իլդե-Ֆրանս», բրոնզ, 1920-1925 թթ., Պտի-Պալե թանգարան, Փարիզ)։ Մայոլը կերպարների խորհրդանշական բովանդակությունը համադրել է արդիականության, իսկ գեղարվեստական լուծումը՝ միջավայրի հետ (առաջին համաշխարհային պատերազմում ընկածների հիշատակին կանգնեցված հուշարձաններ, 19-րդ դարի վերջի նշանավոր մարդկանց մոնումենտներ)։ «Կաշկանդված գործողություն» քանդակի (բրոնզ, 1906, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ) կնոջ հզոր մարմինը բացահայտում է Լ. Օ. Բլանկիի կյանքի պաթոսը, ներդաշնակության գաղափարը մարմնավորող նիմֆան՝ Պ. Սեզանի ստեղծագործական որոնումների նպատակը (հուշարձան՝ Պ. Սեզանին, քար, 1912-1925 թթ., Թուիլրի պարտեզ)։ Դեկորատիվ բնույթի աշխատանքներում («Պոմոնա», բրոնզ, 1910 թ., Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)) կարևորված են զգայականությունը, մարդու և բնության միասնության բացահայտումը։ Մայոլը հայտնի է նաև մանրաքանդակներով, գծանկարներով, փորագրություններով և վիմագրություններով։ Խորը ռեալիզմով նրա մարդասիրական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի նշանավոր քանդակագործների վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Aristide Maillol (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդ Մայոլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 204)։ |
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1944 մահեր
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի քանդակագործներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Գրաֆիկական դիզայներներ
- Ֆրանսիացի փորագրիչներ
- Ֆրանսիացի արվեստագետներ