Ալեքսանդր Կաբանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ալեքսանդր Կաբանել
ֆր.՝ Alexandre Cabanel
Self Portrait (Alexandre Cabanel).jpg
Ծնվել է սեպտեմբերի 28, 1823({{padleft:1823|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Մոնպելիե
Վախճանվել է հունվարի 23, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[5][6][3][4] (65 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Կրթություն Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություն նկարիչ և համալսարանի պրոֆեսոր
Ոճ ակադեմիզմ
Ժանր պատմական գեղանկարչություն, նյու, դիմապատկեր և ժանրային նկարչություն
Ուշագրավ աշխատանքներ Վեներայի ծնունդը, Q17490668? և Cleopatra Testing Poisons on Condemned Prisoners
Ուսուցիչ Ֆրանսուա Էդուար Պիկար
Աշակերտներ François Lafon, Pierre Auguste Cot, Raphaël Collin, Ֆեռնան Կորմոն, Ludovic-Napoléon Lepic, Պասկալ Դանիան-Բուվե, Louis-Robert Carrier-Belleuse, Pierre Carrier-Belleuse, Joseph Roger Jourdain, Alexandre Bertin, Henry-Eugène Delacroix, Pharaon de Winter, Émile Jean Sulpis, Charles-Edmond Daux, Émile Betsellère, Antoine Calbet, Georges Haquette, Eugène Damas և Ռոդոլֆ Ժյուլիան
Պարգևներ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Հռոմեական մրցանակ
Alexandre Cabanel Վիքիպահեստում

Ալեքսանդր Կաբանել (ֆր.՝  Alexandre Cabanel; (սեպտեմբերի 28, 1823({{padleft:1823|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3][4], Մոնպելիե - հունվարի 23, 1889({{padleft:1889|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:23|2|0}})[5][6][3][4], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով 1823 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող համալսարանների քաղաք Մոնպելիեյում` Կաբանելը դաստիարակվել և սովորել է հավատարիմ մնալ ակադեմիական միջավայրի ավանդույթներին: Անցկացնելով մանկությունը Փարիզում` նա 1840 թվականին ընդունվել է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Ֆրանսուա Պիկոյի արվեստանոց[8]: 1845 թվականին նա հաջողությամբ ավարտել է ուսումը և արժանացել Հռոմեական մեծ մրցանակի «Քրիստոսը դատավորների առաջ» գեղանկարի համար: Իր ընկերոջ` հնությունների գիտակ և կոլեկցիոներ Ա. Բյուայի հետ Կաբանելը բնակություն է հաստատում Հռոմում, որտեղ էլ վերջնականապես ձևավորվում է նրա ոճը: Հռոմից Կաբալենի կողմից բերված «Մովսեսի մահը» նկարը ցուցադրվել է 1852 թվականին Սալոնում, որտեղ էլ նա ստացել է իր առաջին հեղինակային պարգևների և մեդալների անվերջ շղթան: Կաբալենի ցուցադրությունը Փարիզյան սալոնում դարձավ այսպես ասած նախաբան, այցեքարտ Երկրորդ կայսրության գեղարվեստական կյանքի համար: Ավելի ուշ նկարիչը սկսեց գրականության և պատմության խրթին և ողբերգական պատկերազարդումների տեսքով գեղարվեստականորեն «համեմել» Լուի Նապոլեոն Բոնապարտի արքունիքը, որն առանձնահատուկ էր իր շքեղությամբ, փայլով և ձգտումով առ հաճույքները` առանց դրանց հասնելու միջոցները հաշվի առնելու: Բազմաթիվ քիչ թե շատ մերկացած կանայք, որոնք նրա նկարներում մարմնավորում են Հռութին, Սուլամիթային, Կլեոպատրային, Ֆրանչեսկա դա Ռիմինի կամ Դեզդեմոնային, հիասթափեցնում է կրակոտ հայացքներով, միատեսակ դեմքերով, ստվերաներկով մեծացրած աչքերով, նազանի շարժուձևով, ցուցադրական դիրք ընդունած հրապուրիչ մարմինների ծամծմված ժեստերի և անբնական վարդագույն երանգով: Կաբանելի արվեստի հատկություններից մեկը այն էր, որ նրա նախասիրությունները համընկնում էին հաճախորդի ճաշակի հետ:

Ալեքսանդր Կաբանել «ինքնանկար»

1855 թվականին Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելով «Սուրբ Լյուդովիկի հաղթանակը» ստանում է առաջին մեդալը: 1863 թվականին նա Փարիզյան սալոնում ներկայացնում է «Վեներայի ծնունդը» կտավը, որի շնորհիվ հասնում է մեծ հաջողության, քանի որ այն գնում է Նապոլեոն III-ը իր անձնական հավաքածուի համար: Կաբանելը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, 1864 թվականին նա դարձավ սպա, իսկ արդեն 1878 թվականին նա ստանում է կոմոնդորի շքանշան: 1863 թվականին նա ընտրվել է ակադեմիայի անդամ, որի տեղը նախկինում զբաղեցրել են Ջ. Լ. Դավիթ, Ժ. Ժ. Լեբարբը և Օրաս Վերնոն: Նույն տարում, 1863 թվականին, որը ֆրանսիական արվեստի պատմության մեջ հիշվում է հայտնի «Մերժվածների սալոն»-ի շնորհիվ, որտեղ ցուցադրվել է Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավը, Կանաբելի` «կայսրության առաջին նկարչի» պաշտոնական դիրքը դեռևս ամրապնդված չէր: Նապոլեոն III-ը իր համար Կաբանելից գնեց երկու նկարներ, դրանք էին «Նիմֆայի առևանգումը» և պաշտոնական Սալոնի «մեխը»` «Վեներայի ծնունդը»: Այդպիսով Կաբանելի թոշնած և սփրթնած արվեստը, քննադատի բնորոշմամբ, «վարդերի և մանուշակների բույրով» ստացավ էտալոնի կարգավիճակ` գերիշխող ճաշակի օրինակ և ժամանակակից գեղանկարչության բարձրագույն նվաճում: Կաբանելի դիցաբանական տեսարանները` լի ցուցադրական անհոգությամբ, ճոխությամբ և էրոտիկ երկիմաստությամբ, վերակերտում են դարաշրջանի գեղագիտական իդեալը, դրա ձգտումն առ «գեղեցիկ կյանքը»: 18-րդ դարի վերջի ֆրանսիացի քանդակագործի ստեղծագործությունները լայնորեն հայտնի դարձան 19-րդ դարի երկրորդ կեսին, մեծ թվով պատճենների տարածվածության և ժամանակակից քանդակագործների` Կլոդիոնի թեմայով ազատ մեկնաբանությունների շնորհիվ: Կաբանելի ստեղծագործությունները ոչ միայն անհատական և անոգեշունչ գեղարվեստական երևույթներ էին, այլ որոշ սկզբունքների մարմնավորում: Այն պատկանում էր 19-րդ դարի շատ տարածված արվեստի տեսակին, որը նախատեսված է միջին խավի մարդկանց` զանգվածային ճաշակի համար, օգտագործելով որպես փորձված մեթոդ` հանրաճանաչություն ձեռք բերելու համար: Դարի բազմաթիվ կուռքեր` կլասիցիզմի դասական առաքյալներ Ա. Կաբանելը, Վ. Բուգրոն, Ժ. Էնեռ և Պ. Բոդրինը, տիրապետելով պատմական բոլոր ոճերին, չեն ստեղծել իրենց սեփականը: Ի զուր չէ, որ ժամանակակիցներից մեկը գեղարվեստական նորաձևության հիմնադիրներից մեկի մասին գրել է. «Սովորաբար բոլորը ընդունում են նրա նկարները ամենատարբեր արվեստագետների ստեղծագործությունների պատճենների փոխարեն... Այնուամենայնիվ, նկարիչը բարգավաճում է, քանի որ նրա իմիտացիոն ունակությունները և ինչ-որ բանի ինքնատիպության բացակայությունը նպաստում է նրա հաջողությանը»: Միջին հաջողությունը երաշխավորող որակն զգացվում էր Ալեքսանդր Կաբանելի աշխատանքներում: Չնայած նոր հանրապետության ստեղծմանը, Կաբանելը չկորցրեց իր փառքը: Բառացիորեն նա բեռնված էր նոր էլեգանդ և ստերիոտիկ կանանց և անցյալի «ճակատագրական գեղեցկություններով» մարմնավորված կտավների պատվերներով: Ոչ պակաս հաջողությամբ նա դասավանդում էր որպես ուսուցիչ, ցույց տալով որոշակի լիբերալ վերաբերմունք իր աշակերտներին, որոնց թվում էին Ջ.Բաստիեն-Լեպեյժը, Բ. Կոնստանտը, Է. Մորոն, Ֆ. Կորմոնը և Ա. Ժերվեքսը: Իր ողջ կյանքի ընթացքում Կաբանելը ազատորեն եղավ լույսի նկարիչ, հավատարիմ մնալով իր հին մեթոդներին: Նրա ստեղծագործությունները կարծես անժամկետ են: Նրանց հարթ արծնապատված գեղանկարները, հմտորեն կազմված կոմպոզիցիաները, մանրակրկիտ մշակված մասերը և ավտոմատացված ձևական ժեստերը «միալար գեղեցկությանը» չեն տալիս որևէ ներքին զարգացում: Սակայն, չնայած իր գեղարվեստական մեթոդի պահպանողականությանը, «չկարողանալով մարմնավորել իր մտքերի տափակությունը», Կաբանելը հաճախ անում էր որոշակի եզրակացություններ: Այսպիսով, արդեն 1881 թվականին, տարիներ շարունակ կտրականապես Է. Մանեին և ընդհանրապես իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներին դեմ եղած Կաբանելը պաշտպանեց ցուցահանդեսին ներկայացված Է. Մանեի «Պերտյուիզեի դիմանկարը» աշխատանքը: «Պարոնայք, մեր մեջ թերևս չեն գտնվի այնպիսի, գոնե, չորսը, ով կկարողանար գրել այսպիսի գլուխ, ինչպիսին սա է»: Հարգարժան և ճանաչված վարպետի այս խոսքերը ծառայում են որպես վճռական հաղթանակ` ֆրանսիական նոր արվեստի ճանաչման գործում:

Հայտնի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժոզեֆ Սոլոմոն
  • Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտու

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Alexandre Cabanel — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alexandre Cabanel — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Alexandre Cabanel
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Использованы ериалы статьи Е.Гордон в кн.: 1989. Сто памятных дат. Художественный календарь. Ежегодное иллюстрированное издание. М. 1988.։ «Александр Кабанель» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]