Ֆրանչեսկա դա Ռիմինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկա դա Ռիմինի
Paoloefrancesca.jpg
Ծնվել է 1259
Ծննդավայր Ռավեննա
Մահացել է 1285[1]
Մահվան վայր Գրադարա
Francesca da Rimini Վիքիպահեստում

Ֆրանչեսկա դա Ռիմինի (իտալերեն՝ Francesca da Rimini, Francesca da Polenta, շուրջ 1255 - շուրջ 1285), ազնվական իտալական տիկին, Դանտեի «Աստվածային կատակերգություն» պոեմի գործող անձ, ողբերգական սիրո գրական տիպար։

Ֆրանչեսկա դա Ռիմինին Ռավեննայի սինյոր Գուիդո դա Պոլենտայի դուստրն էր։ Նրան ամուսնացրին Ռիմինիի ազնվական Ջանչոտտո Մալատեստայի հետ, որը կաղ ու տգեղ էր։ Այդ ամուսնությունը, որը կնքվեց իրար հետ երկար ժամանակ գժտված երկու իշխանավորների միջև խաղաղությունը վերահաստատելու համար, թելադրված էր զուտ քաղաքական նկատառումներով։ Ապա Ֆրանչեսկան սիրահարվեց Ջանչոտտոյի եղբերը՝ Պաոլոյին. մի օր երկուսն էլ հանցանքի վրա բռնվեցին և սպանվեցին ամուսնու կողմից։ Ֆրանչեսկան հորաքույրն էր Ռավեննայի սինյոր Գուիդո Նովելլո դա Պոլենտայի, որի մոտ մոտ ապաստանեց աքսորական Դանտեն իր կյանքի վերջին տարիներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118684396 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 16-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]