Վեներայի ծնունդը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վեներայի ծնունդը
Alexandre Cabanel - The Birth of Venus - Google Art Project 2.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Ալեքսանդր Կաբանել[1]
տարի 1863
բարձրություն 130 սանտիմետր
լայնություն 225 սանտիմետր
ստեղծման երկիր Flag of France.svg Ֆրանսիա
ուղղություն ակադեմիզմ
ժանր նյու[1] և դիցաբանական գեղանկարչություն
նյութ յուղաներկ և կտավ
գտնվում է Օրսե թանգարան
հավաքածու Օրսե թանգարան
սեփականատեր Ֆրանսիա[2]
հիմնական թեմա Venus Anadyomene
The Birth of Venus by Alexandre Cabanel Վիքիպահեստում

«Վեներայի ծնունդը» (ֆր.՝ La Naissance de Vénus), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի կարկառուն ներկայացուցիչ Ալեքսանդր Կաբանելի (Alexandre Cabanel, 1823-1889) վրձնին պատկանող նկար: Կտավը ստեղծվել է 1863 թվականին: Այժմ այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Փարիզի Օրսե թանգարանում: Նկարի չափերն են՝ 130 × 225 սմ [3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ալեքսանդր Կաբանելն այս ստեղծագործությունը վրձնել է 1863 թվականին: Առաջին անգամ այն հասարակության համար ցուցադրվել է Փարիզյան սալոնում նույն թվականին: Կտավն այստեղ մեծ հաջողություններ արձանագրեց: «Վեներայի ծնունդը» նկարն անվանեցին այդ սալոնի «ցուցադրության մեխը»[4]: Ավելին, նրան ոչ պաշտոնական անվանեցին «Վեներայի սալոն», քանի որ բացի սրանից, մի շարք Վեներա աստվածուհիների կտավներ նույնպես ցուցադրվում էին այդտեղ[5][6]: Հենց սալոնից «Վեներայի ծնունդը» ստեղծագործությունը ձեռք բերեց Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ն իր անձնական հավաքածուի համար[3]:

Այդ ժամանակ ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան «Վեներայի ծնունդը» կտավի մասին այսպես է արտահայտվել[3].

Aquote1.png Աստվածուհին, ով ընկղմվել է կաթնային ծովում, հիշեցնում է վեհաշուք կուրտիզանուհու, սակայն ստեղծված ոչ միս ու արյունից՝ դա չափազանց գռեհիկ կլիներ, այլ ստեղծված է սպիտակ և վարդագույն մարցիպանից:
- Էմիլ Զոլա
Aquote2.png

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեի հիմքում ընկած է դիցաբանական այն պատումը, որը նվիրված է Աֆրոդիտեի (կամ Վեներայի) ծննդյանը: Վերջինս ծնվել է մերկ վիճակում ծովային փրփուրից: Դիցաբանական սյուժեի օգտագործումը «Վեներայի ծնունդը» ստեղծագործության մեջ հեղինակին տվեց հնարավորություն, որպեսզի կտավի ստեղծման մեջ կիրառի էրոտիզմի տարրեր՝ չվիրավորելով հասարակության բարոյական սկզբունքները[3]:

1896 թվականին նկարը փոխանցվեց Լուվրին: 1881 թվականից մինչև 1923 թվականը այն գտնվում էր Փարիզի Լյուքսեմբուրգյան այգու թանգարանում: Դրանից հետո՝ 1923 թվականից մինչև 1978 թվականը կրկին Լուվրում: 1978 թվականին նկարը փոխանցվեց Օրսե թանգարանին, որտեղ այն հանգրվանում է ցայսօր[7]:

1875 թվականին Ալեքսանդր Կաբանելը նկարեց «Վեներայի ծնունդը» կտավի փոքրացված տարբերակը (106 × 182,6 սմ ), որն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[5][6]:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 JocondeLab — 2014.
  2. http://www.culture.gouv.fr/public/mistral/joconde_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=REF&VALUE_1=000PE000257
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Alexandre Cabanel — La Naissance de Vénus / The Birth of Venus» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-24-ին։ Վերցված է 30.11.2012 
  4. «Салон» (HTML)։ Словарь изобразительного искусства, slovari.yandex.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-24-ին։ Վերցված է 01.12.2012 
  5. 5,0 5,1 «The Birth of Venus — Alexandre Cabanel» (HTML)։ The Metropolitan Museum of Art։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-24-ին։ Վերցված է 01.12.2012 
  6. 6,0 6,1 «The Birth of Venus, 1875, Alexandre Cabanel (French, 1823—1889)» (HTML)։ Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art։ Վերցված է 06.02.2015 
  7. «Alexandre Cabanel — Naissance de Vénus» (HTML)։ Musée d’Orsay։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-24-ին։ Վերցված է 30.11.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]