Պասկալ Դանյան Բուվրե
Պասկալ Դանյան Բուվրե ֆր.՝ Pascal Dagnan-Bouveret | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Pascal-Adolphe-Jean Dagnan-Bouveret |
Ծնվել է | հունվարի 7, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | հուլիսի 3, 1929[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Quincey[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | նատուրալիզմ[4] |
Ժանր | դիմապատկեր և ժանրային նկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Horses at the watering trough?, In the forest? և Les Bretonnes au Pardon? |
Ուսուցիչ | Ալեքսանդր Կաբանել և Ժան Լեոն Ժերոմ |
Աշակերտներ | Juan Sala?, Ժյու Պեոն Սյույ Բեյ Խուն և Էմմա Սպարե |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ֆրանսիական հայրենիքի լիգա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
![]() |
Պասկալ Ադոլֆ Ժան Դանյան Բուվրե, (ֆր.՝ Pascal Adolphe Jean Dagnan-Bouveret, հունվարի 7, 1852[1][2][3][…], Փարիզ[4] - հուլիսի 3, 1929[1][2][3][…], Quincey[4]), ֆրանսիացի ռեալիստ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզեցի դերձակի որդի է։ 1869 թվականին գեղանկարչություն է սովորել Ալեքսանդր Կաբանելի արվեստանոցում և Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժերոմի գլխավորությամբ։ Հենց այդ ժամանակ նա դպրոցում ծանոթացել և ընկերացել է ապագա նկարիչ, գեղանկարչության մեջ նատուրալիզմի՝ որպես ռեալիզմի հիմնական մասի ներկայացուցիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի և գեղանկարիչ Գուստավ Կուրտուայի հետ։
1875 թվականին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։
1880 թվականին պարգևատրվել է առաջին կարգի մեդալով, 1885 թվականին՝ Պատվո մեդալով։
1885 թվականին նա հաճախ է այցելել Բրետան, որը նրան ներշնչել է նկարելու մի շարք նկարներ։ Դրանցից մեկի համար՝ ֆր.՝ «ПLe Pardon en Bretagne» նկարիչը պարգևատրվել է Պատվո մեդալով՝ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։
Դանյան Բուվեն համեմատվում էր Ժյուլեմ Բրետոնի հետ, որն առաջին ֆրանսիացի նկարիչն էր, որ պատկերել էր գյուղական կենցաղը՝ նատուրալիզմի ոգով։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են նաև կրոնական թեմաներով՝ կտավների և նկարների տեսքով։ Իր ապագա նկարների էսքիզների պատրաստման նպատակով նկարիչն օգտագործել է լուսանկարներ։
1878 թվականին նա մեկնել է Ֆրանսիայի արևելք՝ Ֆրանշ Կոնտե, որտեղ ստեղծել է մեծաթիվ բնանկարներ և նատյուրմորտներ։
1891 թվականին Պասկալ Դանյան֊Բուվրեն արժանացել է Պատվավոր լեգեոնի սպայական կոչման շքանշանի, իսկ 1900 թվականին ընտրվել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Atalante, 1875, Musée des beaux-arts de Мелён.
- Mariage chez le photographe, 1879, Լիոնի ստեղծագործ արվեստների թանգարան։
- Chevaux à l’abreuvoir, 1885, Musée des beaux-arts de Шамбери
- Le Pardon en Bretagne, 1886, Նյու-Յորք, Մետրոպոլիտեն թանգարան։
- Vierge à l’Enfant, Մյունխեն։
- Le Christ et les disciples d’Emmaüs, 1896—1897, Museum of Art, Carnegie Institute, Պիցբուրգ;
- Le Pain béni, 1885, Փարիզ, թանգարան Օպս։
- Bénédiction des jeunes mariés, Մոսկվա Ա. Ս. Պուշկինի անվան ստեղծագործ արվեստների Պետական թանգարան
- Ջրանկարչուհին Լուվրում 1891 թվական, Սանկտ֊ Պետերբուրգ, Պետական Էրմիտաժ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pascal-Adolphe-Jean Dagnan-Bouveret (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pascal Adolphe Jean Dagnan-Bouveret — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.allartclassic.com/author_biography.php?p_number=190
- ↑ RKDartists (նիդերլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gabriel P.Weisberg. Against the Modern: Dagnan-Bouveret and the Transformation of the Academic Tradition. New York: Dahesh Museum, 2002. ISBN 0-8135-3156-X
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography (անգլ.)
- Pascal Dagnan-Bouveret (անգլ.)
|