Ֆրանսուա Պիկո
Ֆրանսուա Պիկո ֆր.՝ François-Édouard Picot | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1786 կամ հոկտեմբերի 17, 1786[1] |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | մարտի 15, 1868[2][3][4][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[2][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1817)[7] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | նեոդասականություն |
Ժանր | դիմանկար, նյու, պատմական գեղանկարչություն, կրոնական նկարչություն և դիցաբանական գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Siege of Calais? |
Ուսուցիչ | François-André Vincent? և Ժակ Լուի Դավիդ |
Աշակերտներ | Édouard Cibot?, Étienne-Prosper Berne-Bellecour?, Ալեքսանդր Կաբանել, Ուիլյամ Բուգրո, Ulysse Butin?, Jean-Jacques Henner?, Claudius Popelin?, Jehan Georges Vibert?, Ferdinand Chaigneau?, Jules Collinet?, Կամիլ Պիսսարո, Georges Lafosse?, Édouard Baille?, Victor Mottez? և Charles Frédéric Chassériau? |
Պարգևներ | Հռոմեական մրցանակ |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա[8] |
François-Édouard Picot Վիքիպահեստում |
Ֆրանսուա Պիկո (ֆր.՝ François-Édouard Picot, հոկտեմբերի 10, 1786 կամ հոկտեմբերի 17, 1786[1], Փարիզ - մարտի 15, 1868[2][3][4][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[2][5]), ֆրանսիացի պատմական գեղանկարիչ, Ֆրանսուա Անդրե Վենսենի և Ժակ-Լուի Դեվիդի աշակերտը, նեոկլասիցիզմի ներկայացուցիչ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1786 թվականին Փարիզում: 1813 թվականին նա արժանանում է Հռոմեական բարձր մրցանակի` ստանալով կրթաթոշակ նկարչության ոլորտում վերապատրաստման համար: Նրա առաջին հաջողությունը հասարակության մեջ գալիս է այն ժամանակ, երբ նա 1839 թվականին Փարիզյան սալոնում նեկայացնում է իր L'Amour et Psyché (Լուվր) աշխատանքը: Նա շարունակում է իր կտավները ցուցադրել Փարիզյան սալոնում մինչև 1839 թվականը: 1836 թվականին Էդուարդ Պիկոն Փարիզյան ակադեմիայում ընտրվում է որպես անդամ, հետագայում 1832 թվականին նա դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր սպա:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1813 թվականին արժանանալով Հռոմեական մրցանակի, նա սովորում է Իտալիայում, որտեղ նկարում է «Ամուրը և Պսիքեն» (1817 թվական), որը նշանավորում է նրա փառքի սկիզբը: Իր գործունեությունում կատարված առաջին աշխատանքները եղել են այսպես ասած օրինակներ: «Ռաֆայելը և Ֆարնարինը» (1822), «Օստրեսը քնում է Էլեկտրայի ձեռքերում» և «Հայտարարությունը» նկարներում նա ցույց է տալիս ավելի պարզամտությունն ու բնականություն, ավելի շատ ջերմություն և շքեղություն, գունային ավելի մեղմ ու հաճելի գամմաներ: Երբ ֆրանսիական նկարում արտացոլվում է ռոմանտիկ միտում, Պիկոն միանգամից սկսում է օգտագործել այն իր գործերի մեջ` համեմելով այն ներդաշնակությամբ և գեղանկարչությամբ, սակայն նա բավարար ուժ չունենալու պատճառով այդ ասպարեզում չի հասնում այն բարձր աստիճանին, որին ցանկանում էր հասնել: Այնուամենայնիվ, նա դառնում է ռոմանտիկ դպրոցի նշանավոր լուսավորիչներից մեկը և մեծ օգուտ է տալիս ֆրանսիական արվեստին, ուսուցանելով այնպիսի ուսանողների, ինչպիսիք են նկարիչներ Պիլը, Ալեքսանդր Կաբանելը Ուիլյամ Բուգրոն և ուրիշներ: 1836 թվականից նա եղել է ֆրանսիական ինստիտուտի անդամ: Այս նկարչի կարևորագույն ստեղծագործությունները պատկանում են մոնումենտալ գեղանկարչությանը, դրանցից հատկապես հատկանշական են Վերսալյան թանգարանի սրահներից մեկում պատկերված այլաբանական առաստաղանկարը, երկու նմանատիպ առաստաղանկարներ Լուվրի պատկերասրահում և որմնանկարները փարիզյան Նոտր Դամ դե Լորետ, Սենթ Վինսենթ դե Պոլ և Սբ. Մերի եկեղեցիներում: Պիկոյի այլ ստեղծագործություններից կարևոր են նշել հետևյալ կտավները. «Կալեյի գրավումը հերցոգ Գիզի կողմից 1558 թվականին» (Վերսալյան պատկերասրահ) և «Ժանտախտի դրվագ Ֆլորենցիայում» (Գրենոբլյան թանգարան): Բացի դրանից նա նկարել է հրաշալի դիմանկարներ:
Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիլս
- Ալեքսանդր Կաբանել
- Ուիլյամ Բուգրո
- Ժյուիլ Էժեն Լենեվյո
- Ֆրանսուա Լեոն Բենուվիլ
- Գյուստավ Մորո
- Է. Լեվի
- Պեռ Ադոլֆ Բեդեն
- Շառլ Ալեքսանդր Կրոկ
Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամուր և Պսիքեն» (1817)
- «Ռաֆայելը և Ֆարնարին» (1822)
- «Էլեկտրայի գրկում քնած Օրեստը» (1822)
- «Լեդա» (1832)
- «Ֆլորենցիայում պատահարի դրվագը»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Find a Grave — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.) — Paris: 1881. — P. 87.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 François Edouard Picot
- ↑ 5,0 5,1 5,2 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
- ↑ RKDartists
- ↑ https://agorha.inha.fr/inhaprod/ark:/54721/002112293 (ֆր.)
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 268.
|