Լինքոլն (ֆիլմ)
«Լինքոլն» (անգլ.՝ Lincoln), ամերիկյան կենսագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ, ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Դանիել Դեյ-Լուիսը[15]: Ֆիլմի նկարահանումները սկսել են 2011 թվականի հոկտեմբերին, ավարտվել՝ նույն թվականի դեկտեմբերին, ֆիլմի պրիմերան տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 9-ին[16]: Ֆիլմը լայն վարձույթում է հանտնվել 2012 թվականի հոյեմբերի 16-ին:
Դենիել Դեյ Լյուիսը լավագույն դերասան էր ճանաչվել մի շարք կինոակադեմիաների և կինոքննադատների կողմից, ինչպես նաև արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների BAFTA-ի տղամարդու լավագույն դերի համար: Ֆիլմը առաջադրվել էր «Ոսկե գլոբուսի» վեց անվանակարգերում, 10-ը՝ BAFTA մրցանակի և 12՝ Օսկարի: ԱՄՆ-ի ազգային խորհուրդը և Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը «Լինքոլն» ֆիլմը ընդգրկել են տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում[17]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
1865 թվականին ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը գտնվում էր ճանաչման գագաթնակետին: Բայց նրա առաջ ծառացած էին լուրջ խնդիրներ. Ներկայացուցիչների պալատի միջոցով ստրկությունը արգելող փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ և ավարտել Քաղաքացիական պատերազմը: Նույնիսկ նրա ամենամտերիմ խորհրդատուները չէին հավատում, որ այդ խնդիրները հնարավոր էր լուցել միաժամանակ: Լինքոլնի ընտանեկան կյանքը նույնպես առանց կոնֆլիկտների չէր անցնում. նրա ավագ որդին երազում էր ծառայել բանակում, ինչին ընդիմանում էր անհավասարակշիռ առաջին տիկինը:
Խելքը, քաղաքական վարպետությունը և իր գաղափարների նկատմամբ հավատը օգնում են նախագահին միավորել հանրապետականներին և իր կողմ գրավել դեմոկրատների մի մասը, ինչը հնարավորություն է տալիս ընդունել փոփոխությունը:
Խռովարար-համադաշնակիցնեը անձնաուր են լինում: Իսկ Լինքոլնը շուտով դառնում է քաղաքական սպանության զոհ:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Դանիել Դեյ-Լուիս | ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինքոլն |
Սալլի Ֆիլդ | Լինքոլնի կինը՝ Մերի Տոդ Լինքոլն |
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ | Ա. Լինքոլնի որդին՝ Ռոբերտ Թոդ Լինքոլն |
Թոմի Լի Ջոնս | Թադեուս Սթիվենս |
Լուկաս Հաս | զինվոր |
Դեյն Դեհան | զինվոր |
Քրիստոֆեր Բոյեր | գնդապետ |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին Սթիվեն Սպիլբերգը և DreamWorks-ը ձեռք են բերել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, պատմաբան Դորիս Կերնս Գուդվինի դեռևս չհրապարակված «Team of Rivals: The Political Genius of Abraham Lincoln» գրքի էկրանավորման իրավունքը, որը հիմք է հանդիսացել ֆիլմի համար[18]: Գիրքը հրապարակվել 2005 թվականին: 2005 թվականի հունվարին Լիամ Նիսոնը հաստատվել էր Աբրահամ Լինքոլնի դերում[18], իսկ Սիլի Ֆիլդը Մերի Թո Լինքոլնի դերը ստացել է 2007 թվականի սեպտեմբերին[19]: 2010 թվականի հունիսին Նիսոնը լքել է նախագիծը, հիմնավորելով, որ նա շատ ծեր է, այդ դերը խաղալու համար[20]: 2010 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ Լինքոլնի դերը մարմնավորելու համար հաստատվել է Դենիել Դեյ Լյուիսը, ով Նիսոնից 5 տարով մեծ է[21]
Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը դրական արձագանքների արժանացավ ամերիկացի քննադատների կողմից: Rotten Tomatoes-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 90 %[22]:
Մինչև պրիմերան աշխարհի կինոգետները կանխագուշակել են ֆիլմի հաջողությունը և «Օսկար»-ի մի քանի անվանակարգեր, այդ թվում Լավագույն ֆիլմ, Տղամարդու լավագույն դեր (Դեյ-Լյուիս) կատեգորիաներում[23][24][25]: Քննադատները առանձնացրել են նաև Սալի Ֆիլդի և Թոմի Լի Ջոնսին և նրանց հավանական անվանակարգերը Օսկարում[26][27]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2012/11/09/movies/lincoln-by-steven-spielberg-stars-daniel-day-lewis.html?src=me&ref=general&pagewanted=all
- ↑ http://www.metacritic.com/movie/lincoln
- ↑ выгрузка данных Freebase — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film588950.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0443272/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.bbfc.co.uk/releases/lincoln-film-0
- ↑ http://www.commeaucinema.com/notes-de-prod/lincoln,99974
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 http://www.imdb.com/title/tt0443272/fullcredits?ref_=tt_cl_sm
- ↑ 11,0 11,1 11,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=61505.html
- ↑ http://stopklatka.pl/film/lincoln
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 14,0 14,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=lincoln.htm
- ↑ Список Спилберга. 10 фильмов прославленного режиссёра
- ↑ «Линкольн» закроет кинофестиваль AFI
- ↑ «AFI MOVIES OF THE YEAR – OFFICIAL SELECTIONS»։ Американский институт киноискусства։ Արխիվացված օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2012-12-26
- ↑ 18,0 18,1 Lincoln logs in at DreamWorks — Entertainment News, Exclusives, Media — Variety
- ↑ http://www.hollywoodreporter.com/hr/content_display/news/e3ib429a97580f60ae2f1518b10479f0bce
- ↑ Neeson quits Spielberg’s Lincoln biopic — Movies News — Digital Spy
- ↑ Daniel Day-Lewis set for Steven Spielberg’s Lincoln film | Film | guardian.co.uk
- ↑ «Lincoln (2012)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2012-11-11
- ↑ Питер Кнегт (19 августа 2012)։ «2013 Oscar Predictions: Best Picture» (անգլերեն)։ Indiewire։ Վերցված է 2012-8-23
- ↑ Дре Ривас (21 марта 2012)։ «Predicting This Year’s Best Picture Contenders» (անգլերեն)։ Film.com։ Վերցված է 2012-8-23
- ↑ Брэд Бревет (5 марта 2012)։ «25 Potential 2013 Best Picture Oscar Contenders» (անգլերեն)։ Rope of Silicon։ Վերցված է 2012-8-23
- ↑ Chris Beachum (8 ноября 2012)։ «Will Sally Field ('Lincoln') go 3 for 3 and set new Oscar record?»։ Golden Derby։ Արխիվացված օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-11-11
- ↑ Brad Brevet (6 ноября 2012)։ «Oscar Predictions Update: Picture, Director, Actor, Animated and More»։ Rope of Silicon։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Линкольн» и «Охотники на гангстеров» (видео)
- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Линкольн»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Հնդկական ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Սթիվեն Սփիլբերգի ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ֆիլմեր ռասիզմի մասին