Ջեյմս Սփեյդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Սփեյդեր
անգլ.՝ James Spader
James Spader by Gage Skidmore.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1960(1960-02-07)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունՖիլիպսի ակադեմիա և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
ԸնտրանիThe Blacklist?, Boston Legal?, Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանը և Օֆիս
Համատեղ ապրող(ներ)Լեսլի Ստեֆանսոն

Ջեյմս Սփեյդեր (անգլ.՝ James Todd Spader, փետրվարի 7, 1960(1960-02-07)[1][2], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան: «Կաննի կինոփառատոնի», «Էմմի» կինոփառատոնի, «Ոսկե գլոբուս», «Սատուրնի», «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» բազմակի մրցանակակիր[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփեյդերը ծնվել է ուսուցիչների ընտանիքում: Սովորել է Մասաչուսեթս նահանգի, Անդովեր քաղաքի Ֆիլլիպս ակադեմիայում, բայց այն կիսատ է թողնում 11-րդ դասարանում: Ավելի հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում՝ «Վարդագույն զգեստներով աղջիկը», «Աստղային դարպասներ», «Գայլը», «Սպիտակ դղյակը», «Ավտովթար», «Քարտուղարուհին»: 1989 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին Ստիվեն Սոդերբերգի «Սեքս, սուտ և տեսահոլովակ» ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար: Նրան մեծ հաջողություն և հայտնիություն բերեց Դևիդ Կելլիի «Փորձաշրջան» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում Ալան Շորի կերպարը և «Բոսթոնի փաստաբանները» սպին-օֆֆը: Ջեյմս Սփեյդերը հնչյունավորել է China Revealed փաստագրական ֆիլմերի սերիաները և Discovery Atlas ալիքի «Դիսքովերի»-ի առաջին սերիան[4]:

Ջեյմս Սփայդերի մոտ լուրջ խնդիրներ են առաջանում տեսողության հետ կապված և նա չէր կարող կրել լինզաներ: Նա իսկապես ասել է, որ առանց ակնոցների իր համար շատ դժվար է նայել խաղընկերների դեմքերին: Հենց դա է ստեղծում «Սփեյդերի հայացք» էֆֆեկտը՝ ուշադիր և զննող հայացքը զրուցակցին ուղղված:

Սփեյդերը խաղում է գլխավոր դերը «Սև ցուցակ» սերիալում, որը սկսել է 2013-2014 թվականներին NBC հեռուստաալիքով:

2015 թվականին մեծ էկրան դուրս եկավ «Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը», որտեղ Սփեյդերը խաղում է Ալտրոնի դերը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-2004 թվականներին Սփեյդերը ամուսնացած է եղել Վիկտորիա Կիլի հետ, ում հետ ծանոթացել է յոգայի պարապմունքների ժամանակ: Նա ունի երեք տղա՝ Սեբաստիանը (1989) և Էլայջան (1992), ովքեր ծնվել եմ Վիկտորիայի հետ ամուսնության ժամանակ: Երրորդ տղան՝ Նատանիելը ծնվել է 2008 թվականին, ում մայրը Լեսլի Ստեֆանսոնն է, ում հետ Ջեյմսը ծանոթացել է «Կողոպուտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2000 թվականին[5]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 «Կաննի» կինոփառատոն՝ «Սեքս, սուտ և տեսահոլովակ» ֆիլմում լավագույն դերասան
  • 2004 «Էմմի» կինոփառատոն՝ «Փորձաշրջան» սերիալում տանող դեր
  • 2005 «Էմմի» կինոփառատոն՝ «Բոսթոնի փաստաբանները» սերիալում լավագույն կատարող
  • 2007 «Էմմի» կինոփառատոն՝ «Բոսթոնի փաստաբանները» սերիալում լավագույն գլխավոր կատարողշ
Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 Խմբային գործընկերներ Team-Mates Ջմմի
1981 Անսահման սեր Endless Love Քեյթ Բաթերֆլդ
1985 Նոր երեխաներ The New Kids Էդդի Դուտրա
1985 Պատը պատի դիմաց Tuff Turf Մորգան Խիլլեր
1986 Վարդագույն զգեստներով աղջիկը Pretty in Pink Ստեֆֆ Մակկի
1987 Մանեկեն Mannequin պարոն Ռիչարդս
1987 Ավելի քիչ քան զրոն Less Than Zero Ռիպ
1987 Ուոլ-ստրիթ Wall Street Ռոջեր Բարնս
1988 Ջեկի վերադարձը Jack's Back Ջոն Վեստֆորդ/Ռիկ Վեստֆորդ
1989 Սեքս, սուտ և տեսահոլովակ Sex, Lies, and Videotape Գրեմ Դալթոն
1989 Ռեյչելի գործը The Rachel Papers Դեֆորեստ
1990 Սպիտակ դղյակ White Palace Մաքս Բեյրոն
1990 Վատ ազդեցություն Bad Influence Մայքլ Բոլլ
1991 Իրական լույսի ներքո True Colors Թիմ Գերիթթի
1992 Բոբ Ռոբերթս Bob Roberts Չակ Մարլին
1992 Ստորիվիլ Storyville Գրեյ Ֆայլեր
1993 Պատահականության երաժշտությունը The Music of Chance Ջեկ Պոցցի
1993 Սիրո պատմություն Dream Lover Ռեյ Ռիարդոն
1994 Գայլը Wolf Ստյուարտ Սուիինտոն
1994 Աստղային դարպասներ Stargate բժիշկ Դենիել Ջեկսոն
1996 Ավտովթար Crash Ջեյմս Բալլար
1996 Երկու օր արահետում 2 Days in the Valley Լի Վուդս
1997 Ինտենսիվ թերապիա Critical Care բժիշկ Վերներ Էռնեստ
2000 Նորագույն Supernova Նիկ Վանզանտ
2000 Հետևողը The Watcher ՖՀԿ գործակալ Ջոելլ Կեմպբելլ
2001 Քարտուղարուհին Secretary պարոն Գրեյ
2001 Կողոպուտ Stickup Ջոն Պարկեր
2002 Խոսենք սեքսի մասին Speaking of sex բժիշկ Կլինկ
2003 Օտարականների որսորդը Alien Hunter Ջուլիան Ռոում
2003-2004 Փորձաշրջան The Practice Ալան Շոր
2004-2008 Բոսթոնի փաստաբանները Boston Legal Ալան Շոր
2009 Օֆիս The Office Ռոբերտ Կալիֆորնիա
2011 Երազանքների քարը Shorts պարոն Բլեք
2012 Լինքոլն Lincoln Վ.Ն Բիլբո
2013-2017 Սև ցուցակ The Blacklist Ռեյմոնդ «ռեդ» Ռեդինգտոն
2014 Տեղացին The Homesman Ալոիզյուս Դաֆի
2015 Վրիժառուները: Ալտրոնի դարաշրջանը The Avengers: Age of Ultron Ալտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]